Քնում-հելնում ամենօրյա սադրանքների ու մուղամների տակ, բայց կոտրվել չկա, ԱՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են ժողովրդի անվտանգության համար․Խրամորթը հերթական սադրանքից հետո
Հանդիպում
Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը մեզ հետ զրուկցում ասաց, որ թշնամու սադրանքները գնալով ավելի վտանգավոր ու հաճախակի են դառնում։ Որ օրը չեն սադրում իրանց մուղամներն են բարձր միացնում, մենք էլ ստեղից մեր հայրենասիրական երգերն ենք միացնում, բայց էդպես հարց չի լուծվում։ ԱԱստված չանի մի քյորփի վնաս հասնի, ով ա պատասխան տալու, Արցախի իշխանություններն էլ ջանք չեն խնայում մեր անվտանգության համար, բայց թուրքից ամեն րոպե ամեն ինչ սպասելիա։ Քնում հելնում ամենօրյա սադրանքների ու մուղամների տակ, որի վտանգավորությունը ամեն օր մեծանում է։ Խրամորթը մենք կյանքի գնով էլ լինի պահելու ենք, եթե դավաճանություն չլինի։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ