Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ «Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է Լույս չի լինելու ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով «Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

Ցավդ տանեմ. ֆանտաստիկ Գեւի ծննդյան օրը կայացավ Գերզմավայի ֆանտաստիկ համերգը

Տեսանյութեր

Հույզեր, ծաղիկներ, չդադարող ծափեր ու բրավոներ… Հենց այսպես «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ սոպրանո ՀԻԲԼԱ ԳԵՐԶՄԱՎԱՅԻ առաջին հայաստանյան ֆանտաստիկ մենահամերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրահայտ Բրայըն Քասլզ-Անիընի դիրիժորությամբ եւ նվագակցությաբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի:

Բեմ բարձրանալուց առաջ ռուսական եւ աբխազական ծագում ունեցող օպերային երգչուհին, ով արդեն յուրացրել էր նաեւ մի քանի հայկական բառ, իր զգացողությունների մասին անկեղծացավ մեզ հետ:

«Առաջին անգամ Երեւան այցելել եմ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի հետ, եւ մենք համերգ ունեցանք այս հրաշալի ակուստիկայով դահլիճում: Եվ այսօր սրտատրոփ սպասում եմ, որ մատուցեմ հայ հանդիսատեսին գեղեցիկ համերգ: Գիտեմ, որ դուք հիանալի հանդիսատես ունեք, որոնք գալիս են համերգի՝ հատուկ զգեստավորված ու գիտեն, ինչի համար են գալիս, ինչը շատ հաճելի է: Ու ես բաց սրտով ու հոգով դուրս եմ գալու բեմ: Վստահ եմ, որ Աստծո կամոք հրաշալի համերգ ենք ունենալու՝ հիանալի մաեստրոյի եւ նվագախմբի հետ», - ասաց Գերզմավան ու առանց փակագծեր բացելու համերգի մասին՝ անցում կատարեց հայերենի. «Ցավդ տանեմ, հայերի համար միշտ էլ անակնկալ ունեմ»:

Իսկ անակնկալը ստացվեց, աշխարհահռչակ սոպրանոն «նա բիս»՝ երեք անգամ վերադարձավ բեմ եւ եւս երեք կատարում նվիրեց հայ հանդիսատեսին, վերջում էլ օդային համբույր բաշխեց: Դատարկաձեռն չէր եկել նաեւ հանդիսատեսը՝ Գերզմավան հեռացավ բեմից շքեղ ծաղկեփնջերով:

Ի դեպ, մինչ կմեկնարկեր մենահամերգը՝ հաղորդավարուհի ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ այսօր 44 օրյա պատերազմում զոհված ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է:

«Գեւորգն այսօր կդառնար 26 տարեկան... Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Երեւանի պետական համալսարանում սովորել է միաժամանակ երեք՝ փիլիսոփայության, հոգեբանության եւ իրավագիտության ֆակուլտետներում, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այսօր մայր բուհում եւ այլուր նրա անունով սահմանվել են կրթաթոշակներ եւ մրցանակներ, անվանակոչվել է դպրոց ու դասարաններ: Մենք մեծ խոնարհումով շարունակելու ենք հայ երիտասարդ հերոսների սկսած աշխատանքը, իրականացնելու ենք նրանց երազանքը», - ասաց Ավանեսյանը եւ ողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց՝ Գեւորգ Արշակյանի եւ մեր հերոսացած յուրաքանչյուր հայորդու հիշտակը:

Պատերազմի հաջորդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին, Գեւորգը, ով «ինչպե՞ս ես» հարցին մշտապես ուներ իր ուրույն պատասխանը եւ ասում էր՝ ֆանտաստիկ, համալսարանական իր ընկերների հետ ձեւավորել էր կամավորական դասակ ու մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել եւ վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, նա առանց վարանելու մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս հերոսաբար զոհվել է՝ հետմահու արժանանալով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Այո՛, ֆանտաստիկ Գեւի ծննդյան օրը կայացավ Գերզմավայի ֆանտաստիկ համերգը, ով կրկին կվերադառնա երեւանյան բեմ՝ դեկտեմբերի 10-ին Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-յի դերերգով: Նա ելույթ կունենա Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական ​​թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանի եւ բելառուս օպերային երգիչ Վլադիսլավ Սուլիմսկու հետ, ինչի մասին Գերզմավան ընդգծեց. «Չեք փոշմանի, համեցեք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված