ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Արցախցի Դավիթ Գրիգորյանը` սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Սպորտ

Արցախցի Դավիթ Գրիգորյանը նվաճեց Բիշքեկում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

88 կգ քաշային կարգում Դավիթ Գրիգորյանը նախնական գոտեմարտերում հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1։1) հաղթահարեց վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Դրամատիկ ու լարված գոտեմարտը ավարտվեց արցախցու հաղթանակով (5:4):

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Դավիթ Գրիգորյանը պարտվեց ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Ռյաբովին:

64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը:

Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը (79կգ) և Արսեն Խանջյանը (98կգ):

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ