Պետք է ապրենք հանուն Արցախի հայեցիության, այլընտրանք մեզ ուղղակի տրված չէ․ Գեներալ-մայոր Վարդան Բալայանը Արցախը հայկական պահելու իր բանաձեւի մասին
Հանդիպում
<<Որքան էլ դժվար լինի մենք պարտավոր ենք մեր ապրելով ապացուցել ախարհին, որ Արցախը եղել է, կա ու կլինի հայկական, դրա համար առաջին հերթին պետք է սիրենք Արցախ աշխարհը ոչ թե բառերով այլ հոգով։ Այսօր էլ Արցախում մեր ապրած յուրքանչյուր օրվա ընթացքում ականատես ենք լինում հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի ոգու տոկունությանը, ով հայրենանվեր առաքելությամբ, հաճախ կյանքի գնով, կատարում է իր առջև դրված առաջադրանքը՝ պաշտպանելով այն, ինչը սուրբ է բոլորիս համար, սրբորեն պահելով մեր պապերի պատգամը>> ,-անդրադառնալով Արցախը հայկական պահելու բանաձեւին, ասաց ԱՀ նախագահի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ընդգծելով․
-Մենք պարտավոր ենք մեր նահատակված տղաների գործը շարունակել, որ ուրիշ ելք չունենք, ինչպես չնահանջեցին հերոս տղաները՝ շարունակելով իրենց հայրերի գործը, այնպես էլ մենք ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների պետք է ապրենք ու արարենք հանուն Արցախի հայեցիության, մեզ այլընտրանք ուղղակի տրված չէ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ