Ընտանիքին այսօր կհուղարկավորեն, հայրը խոսելու ունակությունը կորցրած՝ գլուխը բռնած, կարմրած աչքերով մի պատից մյուսն է գնում․ Բացառիկ մանրամասներ ինչ է կատարվում Պեմզաշենում
Քրեական
Պեմզաշենում սպանված ընտանիքին այսօր կհուղարկավորեն տանը, ընտանիքի հոր վիճակ բառերով բացատրել անհնար է, կարծես խոսելու ունակությունը կորցրած լինի, գլուխը բռնաց կարմրած աչքերով մի պատից մյուսն է գնում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը, հավելով, որ եւ մոր եւ երեխաների դագաղները բաց են։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Համայնքի տներից մեկում այսօր հայտնաբերվել են 31-ամյա կնոջ և 2 երեխաների դիերը։ Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։