Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել Սուրեն Պապիկյանից

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: Հասկանալի է՝ պատճառը նրա լավ կամ վատ աշխատանքը չէ, այս իշխանության դեպքում դա կարևոր չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենևին դուր չի եկել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում վարչության ընտրությունների արդյունքում իր և Սուրեն Պապիկյանի ստացած քվեների տարբերությունը առանձնապես մեծ չի եղել:

Համեմատության համար նշենք, որ եթե երրորդ արդյունք գրանցած քպականը Փաշինյանից մոտ 350 քվեով պակաս է ստացել, ապա Պապիկյանը՝ ընդամենը 136: Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հաճախակի են դարձել խոսակցությունները, թե ինչ-ինչ զարգացումների դեպքում հենց Սուրեն Պապիկյանը կարող է լինել իրեն փոխարինողը:

Կան տեղեկություններ, որ Պապիկյանից ազատվելու «միջոց» կարող է լինել ՔՊ վարչության ընտրությունների կեղծումը, որը ժամանակի ընթացքում «կտանեն» դեպի Ս. Պապիկյան: Ի դեպ, մեր աղբյուրը նաև նշում է, թե ցանկություն կա նախարարի պաշտոնին նշանակել, այսպես կոչված, «սորոսականների» թիմից մեկին, որի անունը, սակայն, մեր զրուցակիցը չասաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ