3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Միջազգային երաշխիք չկա, այսօր կա միայն մեկ երաշխիք. դա ռուս զինվորն է. Վահան Բաբայան

Թեմա
Միջազգային երաշխիք չկա, այսօր կա միայն մեկ երաշխիք. դա ռուս զինվորն է: Միակ տարբերակը ՌԴ երաշխիքն է, որ արցախահայությանը չեն ենթարկելու ցեղասպանության: Դա արդեն ակնհայտ իրողություն է: Փաշինյանը իր այսօրվա, այսպես կոչված, հարցազրույցում փրփուրներից է կախվում եւ ուզում արդարանալ, որ կարող է նաեւ տարածաշրջան հրավիրել արեւմտյան երկրների զինված կոնտինգենտ, ինչը լուրջ խնդիր է առաջացնելու թե ՌԴ-ի, թե Իրանի հետ:
 
Պետք չէ մանիպուլացնել այս կարեւորագույն հարցը, ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ ԵԱՀԿ: Դե թող ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ 2020թ նոյեմբերին մտնեին Արցախ եւ կանգնեցնեին ադրբեջանական բանակին: Ռուսաստանն է հայ ժողովրդի անվտանգության այսօրվա միակ երաշխավորը: Եվ, այո, շատ ճիշտ է, եթե կնքվի որեւէ պայմանագիր եւ այն չլինի ՌԴ-ի հետ (այլ ոչ թե որեւէ ուժեղ երկիր) համատեղ աշխատանքի արդյունք, այլ լինի արեւմտյան տարբերակ, այն կդառնա դատարկ թղթի կտոր:
 
Պետք չէ փնտրել միջազգային այլ հզոր երաշխավորներ, որեւէ երկիր դա մեզ չի երաշխավորելու, դա կարող է անել միան Ռուսաստանը: Մի զբաղվեք ինքնախաբեությամբ», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ