3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա՞ խորհրդարան. մեկնաբանում է Հայկ Մամիջանյանը

Ներքաղաքական

Ես խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու վերաբերյալ մանրամասն գրառում եմ արել, խնդրում եմ ելնել իմ՝ նախորդ քառօրյայի ժամանակ արված գրառման դրույթներից, որևէ բան դրանից հետո չի փոխվել: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք խմբակցության ներսում որոշում կա խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով:

Նշենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընդդիմադիր պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան և մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանին։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյային «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ բացառությամբ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի և պատգամավոր Թագուհի Թովմասյանի, ներկա էր նիստերին, անգամ մասնակցել  քվերակությանը:

«Մեր խմբակցության պատգամավորների մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել: Նշեմ, որ մեր որոշման վերաբերյալ մեր բոլոր գործընկերները տեղեկացվել են նախապես»,- այդ ժամանակ հայտարարել էր Հայկ Մամիջանյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ