Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Կա՛մ սառը կա՛մ եռման ջրով լոգանք, հայհոյանքներ, նվաստացումներ.1 տարի 9 ամսվա Բաքվի գերության դժոխքն ու Խծաբերդի առեղծվածը

Հանդիպում

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ գյուղում վեց տասնյակից ավելի պահեստազորայիններ գերեվարվեցին ադրբեջանական զինուժի կողմից։ Հանրությունն այդ մասին իմացավ շատ պատահական՝ ադրբեջանական հրապարակումներից, որոնցից հետո միայն՝ դեկտեմբերի 16-ին, Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով, որ նախօրեին «կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։ Խծաբերդ տեղափոխված շիրակցի պահեստազորայինները անծանոթ էին տեղանքին և չունեին կապ եւ այլ միջոցներ:

Իրականում ինչպե՞ս են տղաները հայտնվել ադրբեջանցիների ծուղակում, ո՞ր հրամանատարն է տղաներին ուղարկել թուրքի բերանը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք շուրջ մեկ տարի 9 ամիս գերության մեջ անցկացրած, սեպտեմբերին հայրենադարձված տղաներից մեկի` 26-ամյա Ա.-ի(-պայմանական է անվան առաջին տառը ընտրված) մայրիկի` Ն-ի հետ (հասկանալի պատճառներով չենք ներկայացնում ոչ նախկին ռազմագերու, ոչ էլ նրա մայրիկի անունները): Մեր զրուցակիցը բնակվում է Շիրակի մարզի համայնքներից մեկում, 26-ամյա Ա-ի հետագա կյանքի վրա իր հետքը թողել է գերությունը` նա դարձել է ավելի դյուրագրգիռ, նյարդային ու միեւնույն ժամանակ ինքնամփոփ:

Իսկ, թե ինչպե՞ս է հայտնվել Խծաբերդում, ինչերի՞ միջով է անցել Բաքվի բերդում 26-ամյա Ա-ն թշնամական գերության մեջ, մեզ հետ զրույցում մանրամասն պատմել է հայրենադարձված գերու մայրը` Ն-ն:

-Որդիս զինծառայող չի եղել, ՄՈԲ-ով է տղաս սեպտեմբերի 28-ին մեկնել Ջաբրաիլ, որտեղ մնացել է մինչեւ հոկտեմբերի 17-ը, երբ Ջաբրիլն ու այլ տարածքներ այլեւս գրավվել էին: Տեղի զորամասում տեղեկացրել էին, որ հանգստանան, հետո նորից հետ են վերադառնալու: Շատ վատ հոգեվիճակում էր, ասում էր, տարածքներ է, որ կորցնում ենք մամ, տղերք են, որ կոտորվում են...:Հաջորդ նրանց հերթափոխը նոյեմբրի 27-ին եղավ, երբ համաձայնագիրը կնքված էր, իբրեւ պատերազմի վտանգն էլ չեզոքացած: Երկու օր զանգերին չէին պատասխանում, հետո զանգեց ասեց. «Մամ ջան, մենք Հադրութի սարերում ենք, ասել են, որ սարը դեռ մերն է, մենք էլ պետք է դիրքերը պահենք»: Այդ ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել, տղաները անցել են մի դժոխք Խծաբերդում, հետո նոր Բաքվում: Սոված-ծարավ 17 օր նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 13-ը տղաները Խծաբրդում էին` առանց հրմանատար, առանց վերադաս, 2500 մետր բարձրության վրա ձյան վրա քնել-հելնելով դիրք են պահել, մինչեւ գերի հանձնվելը: 

-Ո՞վ էր նրանց ասել, որ պետք է Խծաբերդի դիրքերը պահեն:

-Արսեն Ղազարյան կոչվածն է եղել, ում տղաները տեսել են միայն իրենց գնացած օրը` նոեմբերի 27-ին, դրանից հետո հրամանատարի երես չեն տեսել տղերքը: Հիմա էլ իրենց փորձում է արդարացնել, թե ինքը տղաների գերի ընկնելու հետ ընդհանրապես կապ չունի, իսկ, թե ով ունի` չգիտի: Բայց չի էլ ասում, այդ դեպքում ինչպես է գերի ընկնելու օրը հայտնվել զանգի միջոցով ու հրաման տվել, թե հաց բերելու ճանապարհով իջեք ներքեւ, որտեղ էլ տղաներին դիմավորել են ադրբեջանցիները: Ադրբեջանցիները սկզբում տղաներին խաբել են, թե եկեք-եկեք մենք Ձեզ ռուս խաղաղապահների մոտ ենք ուղեկցելու մեր տարածքով: Նախապես պայման են դրել, որ եթե ուզում են հասնեք տուն` զենքերն ու հեռախոսները գետնին դնեն: Այդ ընթացքում տղաներից շատերը արդեն անմարդկային վիճակում են եղել` 17 օր ձյան վրա` սոված-ծարավ քնած մարդիկ պատկերացրեք, թե ինչ վիճակում կլինեն: Դրա համար էլ եկած տղաները ասում են. «Մենք գերի եղել ենք մեր սարերում, ոչ թե թուրքի մոտ»: Այ էդ կարգի անտարբեր վերաբերմունք է եղել տղաների նկատմամբ, ոչ մի հրամանատար 17 օրվա մեջ չի հետաքրքրվել տղաներով, հետո էլ` զինաթափել ու խմբով հանձնել են «Յաշմայի» բերանը:

-Ե՞րբ են հասկացել տղաները, որ գնում են ոչ թե խաղաղապահների մոտ, այլ...

-Հենց զենքերը վայր են դրել, նրանց ձեռքերը կապկպել են, ձյան միջով առավոտից մինչեւ երեկո քայլելով` հայհոյանքների տեղատարափով տարել են նախ գոմում պահել, որտեղից էլ ադրբեջանական մեքենաններով տեղափոխել Բաքվի բերդ:

-Ի՞նչ էր կատարվում արդեն Բաքվում:

-Պատմում է, որ դաժան ամիսները առաջին երկու ամիսն էր` կամ սառը կամ եռման ջրով լոգանք, հայհոյանքներ, նվաստացումներ, մինչեւ որ Կարմիր խաչի հայտնվելը: Ասում են` Կարմիր խաչի գալուց հետո իրենք այլեւս խնդիր չեն ունեցել, վերաբերմունքն էլ շեշտակի փոխվել է:

-Ֆիզիկական ցավի մասին պատմո՞ւմ է:

-Ճիշտն ասած այդ հարցերի վերաբերյալ ես ինձ թույլ չեմ տալիս մինչ օրս հարց տամ, չեմ էլ ուզում իմանամ, ուղղակի միշտ ասում է, որ Կարմիր խաչի մտնելու օրվանից մենք պրոբլեմ չենք ունեցել: Թե դրանից առաջ ինչ է եղել նախ չեմ հարցրել, չեմ էլ ուզում իմանամ: Պատմում է, որ ամեն շաբաթ լողացել են, նրանց տրամադրվել են գրքեր, հեռուստացույց, նարդի, շաշկի, շաշխմատ:

-Խցերում մենա՞կ են եղել:

-Մի քանի ամիս եղել են հինգ հոգով, հետո դարձել են ութ: Ցավոք ոչ բոլոր տղաներն  են վերադարձել, 62 տղաներից 26-ը դեռ շարունակում են Բաքվի բերդում մնալ:

-Կարողանո՞ւմ են կամաց-կամաց վերաինտերգրվել հասարակությանը:

-Կամաց-կամաց կարողանում են, պարզապես նրանց վրա երկրից դուրս չգալու արգելք կա դրված, դրանից են շատ նեղվում, բայց դա էլ են փորձում հաղթահարել: Բնավորություն է փոխվել, մի քիչ ավելի բորբոքվող է դարձել, չի հանդուրժում երկար հարցեր տալը: Դե դա էլ հասկանում ենք` էնպիսի բաների միջով են անցել, որ...

-Իսկ, վերադարձից հետո եղե՞լ են դեպքեր, երբ սոցցանցերի միջոցով փորձեն կապի դուրս գան Ա-ի հետ թշնամական երկրից:

-Չէ՛, չէ՛, ես էլ եմ լսել նման բաներ, բայց կոնկրետ մեզ հետ նման բաներ չեն եղել փառք Աստծո:

Հ.Գ. Ա-ն գերությունից վերադառնալուց հետո շարունակում է հեռակա ուսուցումը, նաեւ աշխատում է մայրաքաղաքում` փորձելով ամեն բան անել բնականոն կյնքով ապրելու համար: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված