⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնեն

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

Չնայած դատախազությունից պնդում են, որ ընդդիմադիր  պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին որոշում չկա, սակայն ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հնարավոր է նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ գա՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկով իշխանությունն արտահոսք էր թողել, թե  փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործում նոր երեւան եկած հանգամանքների պատճառով հնարավոր է վերաբացվեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի գործերը, եւ դատախազը պատրաստվում է միջնորդել, որ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ եթե քաղաքական որոշում կայացվի, իսկ դա ռիսկերով հղի որոշում է, ապա դատախազն առանձին-առանձին է մտնելու ԱԺ, եւ առաջինը Սեյրան Օհանյանն է թիրախում:

Պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու, հայտնի չէ: Պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իր նկատմամբ հարուցված քրգործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, վերջին շրջանում որեւէ գործով չի հարցաքննվել, ուստի չի կարող ասել, թե  ինչի հիման վրա է լինելու միջնորդությունը: Սակայն նաեւ չի բացառվում, որ նման լուրեր շրջանառության մեջ դնելը ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ նրանց պայքարը զսպելու նպատակ է հետապնդում:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ