Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՓՇԱԼԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԽՈՒՆՏԱՆ ՉԻ ՓՐԿՎԻ

Վերլուծություն

Ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վաք­նե­րի օ­րը կա­պի­տու­լյանտ­նե­րը զո­դել են տա­լիս ԱԺ դար­պա­սը: Սա­կայն նո­յեմ­բե­րի 9-ին` կա­պի­տու­լյա­ցի­ա­յի տա­րե­լի­ցին, չնա­յած ընդ­դի­մու­թյու­նը հան­րա­հա­վաք չէր նշա­նա­կել կամ ծրագ­րել, նի­կո­լենք ոչ մի­այն զո­դե­ցին դար­պա­սը, այ­լև փշա­լար քա­շե­ցին: Դժվար թե դրանց ա­հի աղ­բյու­րը լի­ներ այդ օ­րը ջա­հերթ անց­կաց­նող ԱԺԲ-ն, քան­զի «ծռա­շեղ­ված­նե­րի» թի­րա­խը ոչ թե իշ­խա­նա­կան շեն­քերն է­ին, այլ` ՌԴ դես­պա­նա­տու­նը:

ԵՐԲ Ա­ՀՈՒ­ՍԱՐ­ՍԱՓՆ ԱՆ­ՍԱՀ­ՄԱՆ Է

Գյու­ղա­կան «վախ բռնող­նե­րը» սրանց հաս­տատ չեն օգ­նի: Մնում է ԱԺ անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րին էլ փո­խա­րի­նեն թուր­քա­կան կամ ադր­բե­ջա­նա­կան «սպեց­նա­զով», ու պըրծ... Ար­դյո՞ք սրանց վա­խը լրիվ ի­ռա­ցի­ո­նալ է, թե՞ կան պատ­ճառ­ներ, ո­րոնց մա­սին շար­քա­յին մահ­կա­նա­ցու­ներս ան­տե­ղյակ ենք:

Կա վար­կած, որ խուն­տան պատ­րաստ­վում է սրըն­թաց կա­տա­րել թշնա­մու թե­լադ­րան­քը և նույն­քան սրըն­թաց վերջ­նա­կան կա­պի­տու­լյա­ցի­ա­յի փաս­տա­թուղ­թը բե­րել ԱԺ վա­վե­րաց­ման, և սրանք այդ փշա­լա­րով պաշտ­պան­վե­լու են գա­զա­զած քա­ղա­քա­ցի­նե­րի ցա­սու­մից: Ի դեպ, Նի­կո­լի «հայ­րե­նա­սի­րա­կան» ճա­ռե­րը, ուր «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» Ա­լի­և­ը հա­մե­մատ­վում է իս­լա­մա­կան տե­ռո­րիստ­նե­րի հետ, և կա­պի­տու­լյան­տը հայ­տա­րա­րում է Ա­լի­և­ի` ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու մտադ­րու­թյան մա­սին, մի տե­սակ կաս­կա­ծե­լի են: Ինչ­պես նկա­տում է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Երբ Նի­կո­լը սկսում է «հայ­րե­նա­սի­րա­կան» ճա­ռեր ա­սել՝ պա­տե­րազմն ու կո­րուստ­նե­րը շատ մոտ են: Հի­շեք 2020-ի սեպ­տեմ­բեր 25-26 -ին նրա ե­լույթ­նե­րը: Դրան հա­ջոր­դե­ցին պա­տե­րազ­մը, նո­յեմ­բե­րի 9-ի խայ­տա­ռա­կու­թյունն ու «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ»-ը: Ար­տա­սահ­մա­նյան սցե­նա­րիստ­նե­րը ե­րե­ւի հանձ­նա­րա­րել են «ազգա­յին-ազա­տագ­րա­կան» ճա­ռեր ա­նել, նոր պայ­մա­նա­վոր­ված բա­խում սար­քել ու վերջ­նա­կա­նա­պես հաս­նել թուրք-ադրբե­ջա­նա­կան օ­րա­կար­գի ի­րա­կա­նաց­մա­նը: Չեմ բա­ցա­ռում «խա­ղա­ղա­սեր» Նի­կո­լը նոր Սար­դա­րա­պա­տի ու հա­նուն Հա­յաս­տա­նի զոհ­վե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին հայ­տա­րա­րի: Բայց ար­դյուն­քում կա­րող են զոհ­վել ու­րիշ­նե­րը,իսկ կա­պի­տու­լյա­ցի­ա-2 կստո­րագ­րի Նի­կո­լը»:

Իսկ երկ­րորդ վար­կա­ծը` որ Նի­կո­լը վա­խե­նում է հե­ղաշր­ջու­մից: Գու­ցե Նի­կո­լը վա­խե­նում է ոչ մի­այն իր, այ­լև սե­փա­կան թի­մա­կից­նե­րի՞ հա­մար, ո­րոնց մա­սին նա սո­վոր­ա­բար հոգ է տա­նում՝ օ­րի­նա­կա­նու­թյան շղարշ հա­ղոր­դե­լու սե­փա­կան ա­պօ­րի­նու­թյուն­նե­րին ու բռնա­պե­տու­թյա­նը: Կամ հենց թի­մա­կից­նե­րի՞ց, քան­զի պա­ռակտ­ման ցեցն մտել է ՔՊ-ի «ջա­նը»: Գռզո-Նի­կոլ հա­կա­մար­տու­թյու­նը, ՔՊ վար­չու­թյան ընտ­րու­թյուն­նե­րի կեղծ­ման և վե­րա­հաշ­վար­կի սկան­դա­լը շատ պեր­ճա­խոս են: Ակն­հայտ է, որ թի­մի ներ­սում նա այ­լևս ան­վե­րա­պահ հե­ղի­նա­կու­թյուն չէ, և «սո­րո­սա­կան թև­ը» մեծ ճի­գեր է գոր­ծադ­րում ՔՊ ներ­սում վե­րահս­կո­ղու­թյու­նը վերց­նե­լու: Նա­ի­րի Հո­խի­կյա­նի դի­տարկ­մամբ. «Տկա­րա­միտ­նե­րի բռնա­պե­տու­թյուն: Ա­հա այս­պես կա­րե­լի է ան­վա­նել մի քա­ղա­քա­կան ու­ժին, ո­րը նույ­նիսկ իր կու­սակ­ցու­թյան ներ­սում է 1020 հո­գու մաս­նակ­ցու­թյամբ ընտ­րա­կան կեղ­ծիք­ներ ա­նում: Պարզ­վել է, որ ՔՊ-ի ներ­սում վար­չու­թյան կազմ ընտ­րե­լիս կեղ­ծիք­ներ են ա­րել, հե­տո ի­րար բզկտել ու վե­րա­հաշ­վարկ ա­րել, պար­զել կեղ­ծիք­նե­րը, հի­մա էլ մի­մյանց հո­շո­տում են»:

Հար­ցե­րի պա­տաս­խա­նը կա­րող է թաքն­ված լի­նել ա­պա­գա­յի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րում, ո­րոնց մա­սին Նի­կո­լը տե­ղյակ է վա­ղօ­րոք: Ե­րև­ի Նի­կո­լի մանկ­լա­վիկ­նե­րը շե­ֆին զե­կու­ցել են, որ կա­րող է ԱԺ շեն­քի գրավ­ման փոր­ձեր էլ լի­նեն, ուս­տի ո­րո­շել է հենց այ­սօր­վա­նից պատ­շա­ճո­րեն «զի­նել» սե­փա­կան թի­մա­կից­նե­րին: Եվ ար­դյո՞ք պա­տա­հա­կան է, որ ԱԺԲ-ական­նե­րը վան­կար­կում է­ին «ռուս Նի­կոլ» և «ՀԱՊԿ Նի­կոլ» և հայ­տա­րա­րում, որ Նի­կո­լը ծա­ռա­յում է Ռու­սաս­տա­նին: Մի­գու­ցե սցե­նա՞ր կա, որ Նի­կո­լին «ռսի ա­գենտ» հռչա­կե­լով, օգ­նեն «ամրո­ցի ներ­սի» վառ ա­րևմ­տա­մետ­նե­րին դառ­նալ դրու­թյան տե­րը և Նի­կո­լին, Պավ­լիկ Մա­նու­կյա­նի ա­սած, «գցեն զի­բի­լի վեդ­րոն»: Ի վեր­ջո Հա­յաս­տա­նում ամ­րա­նա­լու ձգտող ա­մե­րի­կա­ցի­նե­րին խան­գա­րում է «մե՛կ մե­րոնց, մե՛կ ձե­րոնց» ծա­ռա­յող Նի­կո­լը, և ի­րենք ձգտում են հստակ գիծ անց­կաց­նող ա­ռա­ջին դեմք ու­նե­նալ: Ա­ռա­վե­լևս, Խեր­սո­նում տե­ղի ու­նե­ցա­ծից հե­տո, ո­րը գնա­հատ­վում է «ճա­կա­տագ­րա­կան»:

Սա­կայն Նի­կո­լը ու­նի և մի շատ մեծ վախ, ո­րի ա­նունն է Նի­կո­լին «Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ» կո­չող Սերժ Սարգ­սյան: ՔՊ-ական­նե­րը բա­վա­կա­նին վա­խե­ցել են «Իշխա­նու­թյուն-2» ֆիլ­մի ըն­թաց­քում ցու­ցադ­րած խորհր­դան­շա­կան մե­սիջ­նե­րից, ո­րոնք նրանք հա­մա­րում են Սերժ Սարգ­սյա­նի` քա­ջա­տե­ղյակ­նե­րին հղած ակ­նարկ­ներ: Եվ պա­տա­հա­կան չէ, որ ան­գամ կոչ տա­րա­ծե­ցին հա­վա­քել և հրա­պա­րա­կում վա­ռել ֆիլ­մի պաս­տառ­նե­րը` ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րի հետ մեկ­տեղ, սա­կայն «հուժ­կու ակ­ցի­ա­յին» ե­կել է­ին մե­կու­կես նի­կո­լա­զոմ­բի:

Խո­սենք ֆիլ­մի ա­մե­նա­ցայ­տուն խորհր­դա­նի­շից` նա­խա­գա­հի կող­մից Ա­լի­սա Դա­յա­նին փո­խան­ցած «ֆլեշ­կա­յից»: Ֆի­մում դա վե­րած­վում է «վար­չա­պե­տի» ա­մե­նա­հա­վա­տա­րիմ պա­հա­պա­նի վրա պոռ­նո-կոմպ­րո­մա­տի, ո­րի մի­ջո­ցով ստի­պում են վճռա­կան պա­հին դուրս գալ «շե­ֆի» դեմ և վեր­ջի­նիս հար­կադ­րել հրա­ժա­րա­կան և ու­ղև­ո­րու­թյուն դե­պի բան­տա­խուց: Այ­սինքն` որ բռնա­պե­տին հար­վա­ծե­լու է նա, ու­մից բռնա­պե­տը դա ա­մե­նա­քիչն է սպա­սում, նրա ա­մե­նա­հա­վա­տա­րի­մը: Ար­մեն Ա­շո­տյա­նի ա­սած «սև կա­րա­պի» սցե­նա­րը...

Օ­ՏԱՐ ԽԱ­ՂԵՐ

BEVER 

Ան­շուշտ, գնա­լով ամ­րա­նում է այն հա­մոզ­մուն­քը, որ Նի­կո­լի հար­ցը լուծ­վե­լու է կու­լիս­նե­րում, իսկ հրա­պա­րա­կում փո­թորկ­վող քա­ղա­քա­ցի­նե­րը սոսկ դրան օ­ժան­դա­կե­լու են: Եվ խորհր­դա­նիշ­նե­րի «պա­տե­րազմ» ի­րոք տես­նում ենք:

Հայ­րե­նա­սեր ընդ­դի­մու­թյան սիմ­վո­լի­կա­յին հա­կադր­վում է օ­տար ու­ժե­րի սիմ­վո­լի­կան: Հենց նո­յեմ­բե­րի 9-ին` կա­պի­տու­լյա­ցի­ա­յի տա­րե­լի­ցին, Պեմ­զա­շե­նում մի ամ­բողջ ըն­տա­նի­քի զար­հու­րե­լի սպա­նու­թյու­նը շատ է նման ծի­սա­կան, սիմ­վո­լիկ զո­հա­բե­րու­թյան` ճիշտ այն­պես, ինչ­պես վիժ­վածք Պեր­մյա­կո­վի` տա­րի­ներ ա­ռաջ Գյում­րի­ում կա­տա­րած ծի­սա­կան զար­հու­րե­լի սպան­դը... Սա թուր­քա­կան սիմ­վո­լիզմն է:

Իսկ մյուս` «մա­քուր ա­մե­րի­կյա­նը»` ցու­ցադ­րեց ԱԺԲ-ն նո­յեմ­բե­րի 9-ի իր ջա­հեր­թի ժա­մա­նակ: Հռչակ­վեց մա­քուր, ան­խառն հա­կա­ռու­սա­կա­նու­թյուն, ՌԴ-ն հայ­տա­րար­վեց թշնա­մի, բո­լոր մեղ­քե­րը վե­րագր­վե­ցին Կրեմ­լին, ՌԴ-ի վրա, ռսի ա­սած` «всех со­бак по­ве­си­ли»: Եվ Ռու­սաս­տա­նի ծա­ռա հռչա­կե­ցին ինչ­պես կա­պի­տու­լյանտ Նի­կո­լին, այն­պես էլ ա­ռա­ջին, երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րին, սա­կայն պլստա­ցին նա­խա­գահ­ներ Ար­մեն Սարգ­սյա­նը և Վա­հագն Խա­չատ­րյա­նը... Ա­ռա­ջին և երկ­րորդ նա­խա­գահ­նե­րը մի­գու­ցե կար­ձա­գան­քեն կամ ոչ, սա­կայն Սերժ Սարգ­սյա­նին ՌԴ-ի ծա­ռա ան­վա­նե­լը մո­տա­վո­րա­պես նույնն է, ինչ ԱՄՆ-ի ծա­ռա ան­վա­նես Իս­րա­յե­լի վար­չա­պետ­նե­րին: Պար­զա­պես ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը ճիշտ ու գրա­գետ կա­ռու­ցել էր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից ՌԴ-ի հետ և ռուս­նե­րից ՀՀ-ն ստա­ցել էր այն­քան օ­գուտ, որ­քան «ծա­ռա­յին» հաս­տատ չեն տա­լիս, իսկ վստա­հե­լի գոր­ծըն­կե­րո­ջը և դաշ­նակ­ցին` տա­լիս են: Նույ­նը և Իս­րա­յե­լի ու ԱՄՆ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հան­գա­մանքն է...

Սա­կայն վե­րա­դառ­նանք խորհր­դա­նիշ­նե­րի պա­տե­րազ­մին: «Լույս» հիմնադ­րա­մի փոր­ձա­գետ Դե­րե­նիկ Խա­չատ­րյա­նը ցույց է տա­լիս, թե ինչ­պես է Նի­կո­լը «պա­սե­րով» խա­ղում Ա­լի­և­ի հետ` հենց սիմ­վոլ­նե­րի պա­տե­րազ­մում. «Արհես­տա­ծին Ադր­բե­ջա­նի նավ­թոտ (վեր­ջին տա­րի­նե­րին ա­վե­լի շատ գա­զոտ) բռնա­պե­տը նո­յեմ­բե­րի 8֊ին օ­կու­պաց­ված Շու­շի­ում հեր­թա­կան սպառ­նա­լիք­նե­րի տա­րափն էր հնչեց­րել Հա­յաս­տա­նի հաս­ցե­ին, ո­րին այս ան­գամ ՀՀ դե ֆակ­տո վար­չա­պե­տը ո­րո­շեց ար­ձա­գան­քել:

«Վիր­տո­ւալ Հա­յաս­տա­նի» տրա­մա­բա­նու­թյան շրջա­նակ­նե­րում նախ իշ­խա­նա­մետ ԶԼՄ֊նե­րը ա­նոնս ա­րե­ցին, թե այս ան­գամ Պապ թա­գա­վո­րի նվի­րյալ հետ­նոր­դը Բաք­վի բռնա­պե­տի «պոր­տը տեղն է դնե­լու», մինչ­դեռ ար­դյուն­քում ստա­ցանք հեր­թա­կան լա­ցու­կո­ծը ու ի­րա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի շա­րա­նը: Փոր­ձեմ անդ­րա­դառ­նալ, ըստ իս, այ­սօր­վա ե­լույ­թի ա­մե­նախնդ­րա­հա­րույց դրվագ­նե­րին: Նախ ե­լույ­թում 8 ան­գամ օգ­տա­գործ­վում է «ցե­ղաս­պա­նու­թյուն» բա­ռը` գու­ժե­լով, որ Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է բնաջն­ջել Ար­ցա­խի հայ ժո­ղովր­դին: Նույն ան­ձը, Թուր­քի­ա­յի մա­սին իր բո­լոր հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րից` լի­նի դա ՄԱԿ֊ում, թե այլ կա­րև­որ հար­թակ­նե­րում, դուրս է մղել «ցե­ղաս­պա­նու­թյուն» եզ­րույ­թի կի­րա­ռու­մը, հրա­ժար­վել է ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­մար պայ­քա­րից, Ադր­բե­ջա­նին և Թուր­քի­ա­յի բռնա­պե­տե­րին կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան ներ­կա­յաց­նե­լով ա­մեն կերպ մաք­րել է նրան­ցից ցե­ղաս­պա­նա­կան պի­տա­կը` այդ թվում 44֊օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և դրա­նից հե­տո տե­ղի ու­նե­ցած պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:

Մի­ա­ժա­մա­նակ ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ­պես է վեր­ջինս պատ­կե­րաց­նում Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում՝ բազ­միցս նշե­լով, թե իբր Հա­յաս­տա­նը մի քա­նի ան­գամ` սկսած 90-ական­նե­րից, Ար­ցա­խը ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի մաս, երբ իր իսկ բնո­րոշ­մամբ` նման սցե­նա­րի դեպ­քում Ար­ցա­խի հա­յու­թյա­նը սպառ­նում է ցե­ղաս­պա­նու­թյուն: Ա­վե­լին, նրա թի­մա­կից­նե­րից շա­տե­րը հա­վա­տում են Ար­ցա­խի հա­յու­թյան անվ­տանգ կեն­սա­գոր­ծու­նե­ու­թյա­նը ցե­ղաս­պան Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ»:

Փոր­ձա­գե­տի ամ­փոփ­մամբ. «Ընդհա­նուր առ­մամբ, ե­լույ­թը (Նի­կո­լի-խմբ.) կա­րե­լի է բնու­թագ­րել մեկ նա­խա­դա­սու­թյամբ: Կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան նո­րե­լուկ Թա­լեա­թը պատ­րաստ­վում է ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կել, բայց մենք շա­րու­նա­կում ենք հա­վա­տա­րիմ մնալ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին»՝ այդ թվում Ար­ցա­խը թող­նե­լով Բաք­վի բռնա­պե­տի ո­ղոր­մա­ծու­թյա­նը: Չէ որ, ըստ «զրո­յից ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն կեր­տող» թավ­շյա դե­մոկ­րատ­նե­րի` «թշնա­ման­քը պետք է կա­ռա­վա­րել, հե­տև­ա­բար պետք է կա­ռա­վա­րել նա­և հա­յա­տյա­ցու­թյու­նը», այ­սինքն «կա­ռա­վա­րել նա­և ցե­ղաս­պա­նու­թյու­նը»:

Գրո­ղը տա­նի, կա­ռա­վա­րե­լի քա­ո­սը գի­տենք ինչ է: Բայց ո՞ր մի «նի­կոլս» է «կա­ռա­վա­րե­լի ցե­ղաս­պա­նու­թյու­նը»: Օ­րո­ւէ­լը գլու­խը պա­տով է տվել:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ