ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Մեքսիկայում ընթանում է WBC 60-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը

Սպորտ

Հայաստանը պաշտոնապես ներկայացվեց WBC անդամ ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԲՀՖ Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական Ֆեդերացիայի պաշտոնական էջից։

Մեքսիկայում ընթանում է WBC 60-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ: Կոնգրեսի  ընթացքում WBC ղեկավար Մաուրիսիո Սուլեյմանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանը տարածաշրջանում WBC ներկայացուցիչ: 
Կազմակերպության ղեկավարը նաև մեդալով պարգևատրել է Գառնիկ Հարությունյանին: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի 3 բռնցքամարտիկներ՝ Ռաֆայել Սիմոնյանը, Արամ Ֆանյանը և Վալերի Հովհաննիսյանը ռեյտինգային մենամարտեր կանցկացնեն: Բացի այս, ՊԲՀՖ նախագահը հայտ է ներկայացրել, որպեսզի հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը մասնակցի չեմպիոնական գոտու համար մենամարտի: Չի բացառվում, որ այդ չեմպիոնական մենամարտը տեղի կունենա Հայաստանում: 


Նանա Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ