ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԻՆ
Եղանակ՚՚Իրավունք՚՚ թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջում մի օգտատեր իր բանաստեղծությունն է ձոնել ռուս զինվորին, որը ներկայացնում ենք ստորեւ.
ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԻՆ
Դարերի ահեղ սահմանագծում,
Մարդկության հոգսը ուսերին առած,
Ոսոխի հանդեպ բիրտ ու անզիջում
Ռուսական բարի զինվորն է կանգնած:
Իր լուրթ աչքերում հո`ւրն է թեւածում,
Հոՙւրն ազատության եւ իրավունքի,
Նրա քայլերը շուրջն են տարածում
Կենսատու բույրը չքնաղ գարունքի:
Եվ փրկությունը համայն աշխարհի
Հենց կապուտաչյա ռոՙւսն է բերելու,
Մի նոՙր Հոկտեմբեր եւ մի նոՙր Մայիս
Գալու են մեր հեգ հոգին գերելու:
... Եվ հավատում եմ ես Հաղթանակին,
Քանի դեռ ողջ է ռուսը աշխարհում.
Մենք կմիանանք ռուսի բանակին,
Շուրջը կփռենք արեւ ու գարուն:
Հեղինակՙ Վարդան Բեկլարյան