20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Պետք է, որ մոտ օրերս հայտարարություն լինի ռուս-ուկրաինական բանակցություններ սկսելու մասին

Միջազգային

Պաշտոնապես հաստատված տեղեկառտվությանը զուգահեռ, որ ռուսական բանակը թողնում է աջափնյա Ուկրաինան` Խերսոն քաղաքով հանդերձ, հնչեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որը, թերեւս, հաստատում է Խերսոնի հետ կապված մեր նախնական եզրակացությունը:

Այսպես, ըստ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների՝ «հաշվի առնելով ներկա իրողությունները»:

Այն դեպքում, երբ ընդամենը նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կիևի դիրքորոշման պատճառով դեռ չի տեսնում բանակցելու հնարավորություն, ՌԴ ԱԳՆ-ն պետք է, որ իրեն «չթեթեւացներ» եւ նման բան չհայտարարեր: Բայց երբ հայտարարում է, նշանակում է, որ այս երկու օրում կոնկրետ բան է փոխվել։

Ընդ որում, այդ բան փոխվելու փաստը հաստատում է հենց նշված տեղեկատվութունը, որ ռուսական բանակը հետ է քաշվում: Փաստն այն է, որ տեւական ժամանակ ուկրաինական ուժերը փորձում էին գրոհել Խերսոնում, սակայն ապարդյուն, առանց առաջխաղացման որեւէ հույսի: Դա էր հուշում նաեւ այն, որ հարձ ակումներն աստիճանաբար դարձան փոքրամասշտաբ, առանց էական հաջողության հույսի: Այս իրավիճակում ռուսական բանակը կարող էր Խերսոնից հեռանալ բացառապես մեկ դեպքում` սեփական ցանկությամբ:

Այսպիսով, ի՞նչ է նշանակում Զախարովայի խոսքը` բանակցություններ`  «հաշվի առնելով ներկա իրողությունները»: Ներկա իրողությունները, ինչպես ավելի վաղ նշել ենք (https://iravunk.com/?p=241002&l=am), Դնեպր գետով մինչեւ Զապորոժե, այնտեղից էլ ճակատային ներկա գծով մինչեւ Խարկովի հատվածում ռուս-ուկրաինական շփման գոտին է: Ըստ որոշ միանգամայն արժանահավատ աղբյուրների, հենց այդ գիծն էլ դրված է ԱՄՆ նախագահի օգնական Սալիվանի բանակցային առաջարկների հիմքում: Նախօրեին Զելենսկին դա մերժեց, որին հաջորդեց Պեսկովի հայտարարությունը, ռուսական նոր հարվածները, ապա Եվրոպայից եկած հայտարարությունը, թե փող չեն տա:

Ու հիմա, քանի որ ռուսները Խերսոնից հեռացան, այն տպավորությունն է, որ դրանից հետո Զելենսկու տրամադրությունները փոխվել են: Այդ դեպքում, քանի որ Ռուսաստանն իր պարտավորությունը կատարեց` դուրս եկավ Խերսոնից, ապա պետք է, որ առաջիկա օրերին հայտարարվի ռուս-ուկրաինական բանակցություննրի մեկնարկի մասին: Թեեւ, հասկանալի է, որ իրական բանակցային սեղանը ռուս-ամերիկյանն է:

Եթե ոչ, ապա դա կնշանակի, որ ամերիկացիները «գցել» են ռուսներին: Այս դեպքում ռուսները հարձակումը կվերսկսվի, եւ այս անգամ, անկասկած, շատ ավելի մեծ մասշտաբներով: 

Կարող է նաեւ Զելենսկին փորձել «գցել» ամերիկացիներին, սակայն այդ դեպքում անգամ մեկ փամփուշտ չի ստանա, իսկ ռուսները Բելառուսի հատվածից կմտնեն Կիեւ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված