Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է Մակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացել Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնում Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Մեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մոր, 8 և 12-ամյա երեխաների դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր․ մանրամասներ

Պատահար

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ: 

Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, նոյեմբերի 9-ին, ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարներն ու ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի: 

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ մահացած են հայտնաբերվել 31-ամյա Զ․ Մ-ն և նրա երկու երեխաները՝ 12-ամյա դուստրն ու 8-ամյա տղան։ Ըստ համայնքի ղեկավարի, սովորական ընտանիք էր, ոչ մի բանով աչքի չընկնող: 

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր: 

«Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի վրա էլ՝ նույն հատկանիշները: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով, վերջինը՝ երկու երեխաների մասով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշել է դատախազը հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի: 

Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում, ու ըստ նախնական տվյալների, այնտեղի աշխատակիցներն անհանգստանալով, որ կինն աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել պատճառը։ Երբ տեսել են, որ դուռը չեն բացել, ահազանգել են 911:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված