Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Մենք գտնվում ենք մեր խրամատում, մեր զենքը մեր միտքն ու գրիչն է. այսօր Գիտության համաշխարհային օրն է

Մշակութային

Ուղիղ 20 տարի է նոյեմբերի 10-ը նշվում է որպես գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության եւ զարգացման: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

- Տիկին Ասատրյան, խաղաղություն չունենք, եթե հետեւում ենք, թե ինչ տեսանյութերն են մեծ դիտումներ ունենում սոցցանցերում, կարելի է արձանագրել, որ զարգացվածությամբ էլ չենք փայլում: Այս տոնն ընդհանրապես մեզ  այսօր վերաբերո՞ւմ է:

- Գիտության համաշխարհային օրը վերաբերում է բոլորին, այդ թվում եւ ամենից առաջ մեզ՝ հայերիս: Չէ՞ որ մենք ունեցել ենք հզոր գիտություն, աշխարհահռչակ գիտնականներ: Գիտությունը ողջ մարդկության, յուրաքանչյուր ժողովրդի ու անհատի հզոր զենքն է, նրա նվաճումները մեզ հետ են նաեւ մեր առօրյա կյանքում, ամեն քայլափոխի: Հետեւաբար, իմ կարծիքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան զուտ գիտությամբ զբաղվող մարդկանց տոնն է, այլ չափազանց կարեւոր օր՝ բոլորի համար: Գիտության համաշխարհային օրը, ինչպես նշեցիք, արդեն 20 տարի լայնորեն նշվում է աշխարհի տարբեր երկրներում հենց նոյեմբերի 10-ին: Զարմանալի զուգադիպությո՞ւն, թե՞ խորհրդանշական փաստ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծման մասին որոշումը ստորագրվել է 1943 թվականի հենց նոյեմբերի 10-ին: Այնպես որ, մեզ համար սա կրկնակի տոն է՝ ե՛ւ գիտության համաշխարհային օրն է, ե՛ւ մեր գիտության կաճառի ծննդյան օրը, որը եկող տարի կբոլորի իր հիմնադրման 80-ամյակը: Ուստի՝ կարծում եմ, որ մենք եւս անպայմանորեն պիտի կարեւորենք նոյեմբերի 10-ը մեր տոնացույցում, ինչու ոչ՝ հետագայում դրան տալով նաեւ պետական ու կառավարական հնչեղություն:

 - Ի՞նչ ձեռքբերումներ ու խնդիրներ ունենք այսօր գիտության ոլորտում: Ինչո՞ւ Խորհրդային միության փլուզումից հետո՝ այդպես էլ բեկում չունեցանք գիտության ասպարեզում:

- Հարցը շատ տարողունակ է ու բազմաշերտ, փորձեմ ձեւակերպել գիտության ոլորտում այսօր առկա խնդիրները, որոնք համակարգային են եւ դրանց արմատները դուրս են գիտության ոլորտից: Հիմնական արմատը՝ արժեհամակարգի կտրուկ փոփոխությունն էր: Ամենագլխավոր խնդիրը, ըստ իս, հասարակության վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն էր գիտնականի հանդեպ, որի ականատեսը եղանք Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Գիտությունն ու գիտնականը հայտնվեցին լուսանցքում: Եթե Խորհրդային Միությունում գիտնականի հանդեպ հասարակության կողմից կար խոր ակնածանք, ապա հետագայում դա փոխվեց քամահրական վերաբերմունքի: Դրան նպաստեցին նաեւ Հայաստանի գիտությունների ակադեմիայի լինել-չլինելու եւ կարգավիճակի փոփոխության մասին խորապես վիրավորական խոսակցությունները: Այս գործում շատ մեծ բացասական դեր կատարեցին, թող ներվի ինձ,  ԶԼՄ-ները, որոնք առանց վարանելու եւ խղճի խայթ զգալու սկսեցին անվանարկել, վարկաբեկել ու զրպարտել գիտության մշակներին: Ինքս էլ իմ մաշկի վրա զգացել եմ դրա կործանարար ազդեցությունը, որը, իմ կարծիքով՝ հոգեբանական ահաբեկչության վառ դրսեւորում է եւ խորապես խոցում է ազնիվ մտավորականին: Եթե Խորհրդային տարիներին պրոֆեսորը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ, քան կուսակցական գործիչը, ապա պատկերը կտրուկ փոխվեց նաեւ այս ասպարեզում: Եթե Խորհրդային միությունում դպրոցականները դպրոց էին հաճախում միասնական համազգեստով, եւ դպրոցի լավագույն աշակերտը գիտելիք ունեցող գերազանցիկն էր, ապա այժմ լավագույն աշակերտը թանկարժեք զգեստներ ու թանկարժեք հեռախոս ունեցողն է: Թե սա ինչ հետեւանքների կարող է բերել՝ տեսնում ենք բոլորս: Ակնհայտ է, որ այն ծնողը, որը չի կարողանում ապահովել այդ ամենը՝ սկսում է տառապել թերլիարժեքության կոմպլեքսով, միեւնույն ժամանակ՝ զավակը սկսում է չհարգել ծնողին, խարխլվում են ընտանեկան դարավոր ավանդույթները, ընտանիքում ստեղծվում է աննորմալ իրավիճակ: Ստեղծված պայմաններում՝ գիտակից երիտասարդներից շատերը, իրենց աչքի առաջ ունենալով այդ հեռանկարը, խուսափում են ընտանիք կազմել (ու երեւի ճիշտ էլ անում են), ինչը բացասական նշանակություն է ունենում երկրի դեմոգրաֆիկ պատկերի համար: Եվ այլն, եւ այլն…Ու, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ հայ գիտնականը դիմագրավեց այդ բոլոր մարտահրավերներին: Մենք գտնվում ենք մեր խրամատում, մեր զենքը մեր միտքն ու գրիչն է:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել առհասարակ գիտության մասին, ուստի՝  կխոսեմ արվեստագիտության մասին: Մեր արվեստագետ-գիտնականների կատարածը հիրավի սխրանք է: Խորհրդային Միության փլուզումն, իհարկե, հարվածեց  նաեւ արվեստագիտությանը: Շեշտակի կրճատվեց Արվեստի ինստիտուտի գիտական անձնակազմը՝ արտագաղթի ալիքը չշրջանցեց նաեւ արվեստագիտությանը: Մի ստվար շերտ էլ հեռացավ գիտությունից, քանի որ այդ աշխատավարձով անհնար էր ապահովել ընտանիքի բարեկեցությունը: Ձեռքբերումներ, իհարկե, ունենք: Դրանց հեղինակներն Արվեստի ինստիտուտի աշխատակիցներն են՝ արվեստագիտության իսկական նվիրյալները, ովքեր անտրտունջ արարում են՝ անկախ ամեն ինչից եւ որոնց առջեւ ուղղակի պետք է խոնարհվել:

- Ինչպես եք նշում գիտության համաշխարհային օրը՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում:

- Նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում նախատեսվում են հետեւյալ միջոցառումները.

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների այցելություն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ տնօրենի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի ղեկավարությամբ:

Շրջայց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանի ուղեկցությամբ:

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի հետ, ով կներկայացնի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, անցած ուղին եւ ձեռքբերումները: Այնուհետեւ կպատասխանի երեխաների հարցերին:

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանի հետ, որի ընթացքում մաեստրոն կպատմի իր մասին եւ կպատասխանի երեխաների հարցերին: Երեխաները կդիտեն Հովհաննես Չեքիջյանի համերգային ելույթներից մի քանի տեսանյութ, նաեւ ՀՀ ԳԱԱ հիմնը, որի առաջին ու միակ մեկնաբանը հենց Հովհաննես Չեքիջյանն է: Դպրոցի նկարչական բաժնի աշակերտները մաեստրոյին կնվիրեն իրենց աշխատանքներից:

Արվեստի ինստիտուտի վաստակաշատ գիտնականները՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արարատ Աղասյանը եւ Հենրիկ Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտորներ Աննա Ասատրյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Աննա Արեւշատյանը եւ Լիլիթ Երնջակյանը, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանն աշակերտներին կնվիրվեն իրենց հեղինակած գրքերը՝ հեղինակային մակագրությամբ:

Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում ստեղծվել են վաստակագրեր ու պատվոգրեր, որոնք ամեն տարի նոյեմբերի 10-ին կշնորհվեն արվեստագիտության ասպարեզում նշանակալի ավանդի համար՝ Արվեստի ինստիտուտի աշխատակիցներին:

Արվեստի ինստիտուտի տնօրինության՝ անձամբ իմ խնդրանքով գիտության համաշխարհային օրը կնշվի Երեւանի երեք առաջատար թատրոններում:

Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022թ. նոյեմբերի 10-ին ներկայացվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը: Քչերին է հայտնի, որ Արամ Խաչատրյանը, հանճարեղ կոմպոզիտոր լինելուն զուգահեռ՝ գիտության մարդ էր. նա եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, արվեստագիտության դոկտոր, անուրանալի ավանդ ունի ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կայացման ու առաջընթացի, ինչպես նաեւ հայ երաժշտագիտության զարգացման գործում: Ավելին՝ նա ցանկություն է հայտնել, որպեսզի իր տուն-թանգարանը ստեղծվի ԳԱ Արվեստի ինստիտուտին կից: Այդ մասին կարդում ենք Արվեստի ինստիտուտի տնօրեն Ռուբեն Զարյանին հասցեագրած նամակում:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, նոյեմբերի 10-ին ներկայացվելու է Ժորա Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» կատակերգությունը, որը նույնպես կնվիրվի գիտության համաշխարհային օրվան:

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում գիտության համաշխարհային օրը կնշվի նոյեմբերի 11-ին՝ «Հայկական եւ համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» համերգային ծրագրով՝ մասնակցությամբ թատրոնի երաժշտախմբերի:

Այնպես որ, մեր համաքաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին առաջարկում եմ նոյեմբերի 10-ի եւ 11-ի երեկոներն անցկացնել այդ թատրոններում եւ թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների հետ նշել գիտության համաշխարհային օրը:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին, փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանին եւ գլխավոր պրոդյուսեր, տնօրենի գլխավոր խորհրդական Շմավոն Գրիգորյանին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին եւ տնօրեն Կարո Շահբազյանին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի խնդրանքին ընդառաջելու եւ գիտության համաշխարհային օրը նշելու պատրաստակամության համար, ինչը, կարծում ենք, կդառնա ավանդական:

Շնորհավոր գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության եւ զարգացման:

Շնորհավոր ՀՀ ԳԱԱ ստեղծման տարեդարձը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված