«Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ) Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն Քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ) Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ «Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում

«Քանի դեռ «ժող ջանը» մշակութապես չի վերածվել ազգի` պատկերը մնալու է նույնը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ:

Պատերազմի չարաբաստիկ կապիտուլյացիոն փաստաթղթից անցել է երկու տարի, մի՞թե այդպես էլ որեւէ դաս չքաղեցինք մենք նման ավարտից:

— Ես երեւի այն քիչ մարդկանցից եմ, որ ճակատամարտի (ճակատամարտ եմ ասում, քանզի պատերազմի վերջնական հանգուցալուծումը լինելու է մեր հաղթանակով միայն) նման ավարտն ու կապիտուլյացիան չտարա էն ծանրությամբ, ինչ շատերը: Չտարա ոչ այն պատճառով, որ մյուսներից ավելի քիչ հայրենասեր ու սրտացավ եմ, այլ զուտ նրա համար, որ գոնե վերջին 10 տարիների վարած պետական ու մշակութային քաղաքականությունը շատ հստակ ուրվագծում էր այն պատկերը, որն ունեցանք նոյեմբերի 9-ին: Դեռ 2019 թվից տասնյակ հոդվածներով ասել եմ, որ այս հոգեւոր-մշակութային ու քաղաքական ուղղությունը, որ շարունակում է «նոր» իշխանությունը՝ առաջիկա 1-2 տարում հանգեցնելու է ծանր պարտության: Ցավոք, ոչ աչք եղավ, ոչ ականջ, եւ ունեցանք այն՝ ինչ ունեցանք: Անկեղծ ասած, պարտությունն ու կապիտուլյացիայի փաստաթուղթն ինձ համար լրիվ մի նոր հնարավորություն էր թվում այն մասով, որ դա կլինի մի շառաչուն ապտակ՝ մեր ինքնազուրկ, օտար ու լկտի բարքերին տրված հանրության համար, որը, լեթարգիական քնի մեջ ընկած ու «Քաղաքացու իրավունքի եւ ազատության» խայծը կուլ տված, բնականորեն զրկվել էր իր ազգային սրբություններից, լեզվից, դավանանքից, հողի դողից ու ազգային ցանկացած արժեքից: Բայց, ցավ ի սիրտ, ստացվեց այնպես, որ սա մի թմրություն էր, որը չսթափվեց, քանի դեռ «ժող ջանը» մշակութապես չի վերածվել ազգի, այս պատկերը մնալու է նույնը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ակցանով եղունգները քաշեցին ու հանեցին աչքի բիբը: Այս ֆոնին սպասել, որ դաս կքաղենք, նույնն է՝ ինչ էշին մոխրաջրով լողացնելը, քանզի ես ավելի քան վստահ եմ՝ մեր պարտությունը բացառապես մշակութային է՝ էլ ավելի խորանալով:  Այլ կերպ ասած, քանի դեռ մեզանում ազգային մեծերի փոխարեն էժանագին դեմքերի պաշտամունք է, քանի դեռ մենք չենք բռնել ինքնաճանաչման ուղին, քանի դեռ իրապես հայրենասեր ու հայրենատեր չենք դարձել՝ պաթետիկ ճառերն ու դրանից բխող ողբն ու կորուստներն անխուսափելի են:

Խոսվում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավաճանությունների մասին: Դուք տեսա՞ք դատապարտված որեւէ դավաճանի:

— Նախ՝ դավաճանում են մի բան, որը կա: Մատնանշեք մեզանում որեւէ արժեք, որը մեր ազգի գոնե կեսի համար գիտակցված ու անքննելի սրբություն է (չասեք հայրենիք, հող եւ այլն, քանզի մեր 99 տոկոսը որեւէ պատկերացում չունի դրանց բուն էության ու արժեքի մասին), ու ես կասեմ, որ եղել է դավաճանություն: Իսկ եթե հարցը հասկանանք ձեր նշած բովանդակությամբ եւ իշխանության մատուցածով, դարձյալ պիտի փաստենք, որ չկար՝ էն մասով, ինչը իշխանությունն է հրամցնում հանրությանը: Մի շատ պարզ օրինակ. գրեթե ամեն օր ԱԱԾ-ն պետական դավաճանության փաստ է հրապարակում, որտեղ ինչ-որ զինվորական 300-400 դոլարի դիմաց տվյալներ է տվել թշնամուն: Խոսեցնում են տվյալ «պետական դավաճանին», լսում ես, ու տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե պետական դավաճանություն է արել, այլ պատահմամբ մեկի այգուց մի խնձոր է քաղել: Մինչդեռ նույնիսկ մուրացկանը, երբ մի բուլկի է գողանում ու բռնվում՝ հոգեբանորեն այնքան ընկճված է ներկայացնում դա ու ամոթով, որ կասկածի տեղ չի թողնում: Իսկ այս դեպքում էդ «պետական դավաճանն» էնքան հպարտորեն է կարդում «տեքստը», որ աչքի լույսի պես պարզ արտացոլվում է էդ ամենի շինծու լինելը: Ասածս այն է, որ նիկոլիզմը իր իրապես պետական դավաճանությունը կոծկելու համար (իսկ դա աքսիոմա է, որն ապացուցելը ծիծաղելի կլինի այնքան, ինչքան եթե երկու մաթեմատիկոս նստեն ու լրջորեն փորձեն ապացուցել, որ 1+1=2) էսպիսի շոուներ է կազմակերպում, որին, ցավ ի սիրտ, այս քաղաքական աղանդի հետեւորդները անվերապահ հավատում են:

Դուք նույնպես մասնակցել եք պատերազմին եւ տեսել եք թուրքերի, ադրբեջանցիների վայրագությունները: Մի՞թե նրանց հետ կարող ենք խաղաղ ապրել, որ այսօր խոսվում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի մասին:

— Ես դեռ նոյեմբերի 10-ին մի բանաստեղծություն եմ գրել, որտեղ ասում եմ՝ «Խաղաղությունը, որ չես վաստակել, շեկ անապատին հարյուր տարին մեկ տեղացած ձյուն է, որը՝ ուր որ է՝ կգոլորշանա…»: Իսկ ավելի կարճ. այո՝ կարող ենք խաղաղ ապրել, բայց մի դեպքում միայն, երբ կհաղթենք ու վերջնականորեն կամրագրենք դա այնպես, որ ամենալավատես թշնամուն ամենաեդեմական երազում նույնիսկ չտեսնվի որեւէ ոտնձգություն մեր ազգի, հայրենիքի, պետականության ու ինքնության դեմ…

Հողերի պահպանման համար պայքարի շարքերում քիչ են Ձեր գրչակից ընկերները: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են այդքան պասիվ:

- Եթե իմ ընկերներն են, բնական է, որ քիչ պիտի լինեն. քիչ, բայց գաղափարական ու նվիրյալ, հետեւապես՝ ոչ երբեք պասիվ: Ցավով պիտի փաստեմ, որ ոչ թե գրչակից ընկերներն են պասիվ, այլ գրչի ու այդ գրիչը կրող ազնվական (չեմ ասում մտավորական, քանզի Թորոսյան Արսենն ու Ալենն էլ են մտածող մարդ) դասի ընկալումն է իսպառ բացակայում մեզանում՝ ճիշտ այնպես, ինչպես գոնե վերջին 2000 տարում… Սա այլ խոսելիք նյութ է...

Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— ՀՀ Ազգային հերոս, սրտային վիրաբուժության քուրմ Հրայր Հովակիմյանը մի հանճարեղ միտք ունի, ասում է՝ «Ողջ մնալուց առավել կարեւոր է ապրելը…»: Սրանից հետեւում է, որ ծրագրերս նույնն են. այն է՝ տքնել ոգեղեն ու մշակութային ինքնաճանաչումս փոխանցելու գործում (ինչքան էլ դա հողմաղացների դեմ կռվի նմանվի), հարկ եղած դեպքում լինել սահմանին եւ վերջապես՝ ապրել Արարչությանը հլու. այն է՝ դեմ չգնալ Արարչությանը, ընդունել իմ ազգային բացառիկությունն ու քաղաքակրթություն ստեղծող-առաքողի առաքելությունը եւ ապրել՝ որպես Բանական Մարդ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






«Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top