Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից

«Չպետք է ամեն ինչի մեջ պատերազմ փնտրել».ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, որն արդեն մեկ տարի է աշխատում է Մոսկվայի հայկական թատրոնում:

Մինչ այդ ո՞ր թատրոնում եք աշխատել:

— Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Կարճ ժամանակ աշխատել եմ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Խաղացել եմ մի քանի տարբեր ներկայացումներում` «Մետրո» թատրոնում, որից հետո զորակոչվել եմ բանակ: Վերադարձել եմ 2020 թվականի օգոստոսի սկզբին, իսկ սեպտեմբերի 27-ին արդեն կամավոր մեկնել եմ Արցախ: Պատերազմից հետո` (մինչ Մոսկվա գալս) 2021 թվականին չեմ աշխատել:

Եկեք մտովի վերադառնանք 44-օրյա պատերազմի ժամանակահատված: Ինչի՞ միջով անցաք Դուք այդ օրերին:

— Ապրումներովս երբեք չեմ կիսվում նույնիսկ իմ ընկերների հետ: Միայն կարող եմ ասել, որ գնացել եմ սեպտեմբերի 27-ին, երբ թատրոնում առավոտյան փորձ էինք անում: Վերադարձել եմ նոյեմբերի 10-ին:

Մինչ պատերազմը եւ պատերազմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

— Մեծ հաշվով շատ բաներ ինձ համար նոր չեղան, որովհետեւ ծառայել եմ Ջրականում/Մեխակավան/, որը վտանգի առումով համարվում է առաջնային զորամաս: Ծառայության ընթացքում հասցրել եմ իրացնել այն գործողությունները, որոնք պետք է արվեն պատերազմի ժամանակ: Այլ բան էին զգում այն մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ էին զենք վերցրել:

Խոսենք կորուստներից… Զոհերի մեջ կայի՞ն մտերիմ ընկերներ:

— Իհարկե, մինչ Մոսկվա գալս հաճախ էի լինում Եռաբլուրում, խոսում, կիսվում ընկերներիս հետ մտքերով: Ցավոք, ինձ հետ միասին ծառայած տղաներ կային, որոնք զոհվեցին: Եվ կային նաեւ տղաներ, որոնց ծանոթ էի քաղաքացիական կյանքում: Իմ մոտ ընկերը` Արթուր Միրզոյանը, զոհվեց հոկտեմբերի վերջին Մատաղիսում, որի հետ մեկ տարի ծառայել ենք Արցախի պատվոպահակային վաշտում: Հետո այնտեղից, երբ մեզ տեղափոխեցին, Արթուրը գնաց Մատաղիս, իսկ ես` Ջրական: Երեք ամիս հետո նա պետք է զորացրվեր, եւ պետք է հանդիպեինք...

Եթե Ձեզ առաջարկեն խաղալ 44-օրյա պատերազմի թեմայով ներկայացման մեջ, կհամաձայնե՞ք նորից վերապրել անցյալի դաժան օրերը:

— Գիտեք, այլ բան է այնտեղ գտնվելը ու այլ բան է արդեն մտածելն անցածի մասին, որովհետեւ երբ առաջնագծում ես, գիտակցում ես պատասխանատվությունը: Եթե 44-օրյա պատերազմի մասին ներկայացման մեջ խաղալու առաջարկ լինի, դա ինձ համար աշխատանքի մի մաս կլինի: Ես մաքսիմալ սառն եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ եթե մենք ամեն ինչի մեջ պատերազմ փնտրենք եւ հիշենք մեր ձախողված օրերն ու դրա մեջ անընդհատ ապրենք, չենք գտնի լուծումներ: Պետք է դա ընդունենք, որպես կյանքի փորձ եւ հասկանանք, որ երկու ոտքի վրա կանգնած ենք ու գնանք առաջ` ինչպես դա կանի ցանկացած մարդ, ով իր ներքին կռիվն ունի:

Արցախի կորստի հետ հնարավո՞ր է հաշտվել:

— Մեծ ցավ է, որ կորցրել ենք Արցախի որոշ շրջաններ, բայց Արցախն ինձ համար կորսված չէ...

Հիմա Մոսկվայում եք, որտեղ կողք կողքի ապրում են հայեր, ադրբեջանցիներ: Ադրբեջանցիների հետ հանդիպելիս կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

— Մոսկվան ինձ համար մի քաղաք է, որտեղ բոլորն իրենց գործով են զբաղված, եւ ոչ ոք ժամանակ չունի կանգնել ու նայել, թե դիմացինն ինչ ազգության է...

Վերադառնանք թատրոնի թեմային` ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Մոսկվայի հայկական թատրոնի բեմ:

— Թատրոնում հայտնվել եմ պատահաբար: Հրավերով ներկա եմ գտնվել մեր կոլեգաներից մեկի ծննդյան արարողությանը եւ հենց այնտեղ էլ ծանոթացել եմ թատրոնի ապագա կոլեգաներիս հետ: Ստացա հրավեր պարոն Ստեփանյանից խաղալու «Սիրային քառանկյունի կամ կուբիկ-ռուբիկը» ներկայացման մեջ: Սկզբնական շրջանում, երբ ես նոր պետք է սկսեի փորձերով զբաղվել, թատրոնում դեպք պատահեց: Թատրոնը կորցրեց իր առաջատար դերասանին` Արթուր Դիլանյանին: Եվ ստացվեց այնպես, որ ես անուղղակիորեն սկսեցի փորձել դերեր, որտեղ խաղացել է նա: Եվ այս մեկ տարվա մեջ հասցրի ընդգրկվել երեք ներկայացման մեջ: Մեկը` «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ կամ սիրային քառանկյունի» ներկայացման մեջ Ռուբիկի կերպարն է, որը կխաղանք նոյեմբերի 12-ին: Խաղում եմ նաեւ «Վայ,վայ, կամ ուխտագնացություն դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի» կոչվող ներկայացման մեջ, որը ներկայացնում է Թիֆլիսի հայ ընտանիքի պատմությունը: Եվ խաղում եմ ռուսերեն լեզվով թատերականացված՝ «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն» եմ ներկայացման մեջ, որի սցենարը վերցված է ֆիլմից, եւ որտեղ կերտել եմ Ջեքի՝ Հնդկաստանից վերադարձած հոր կերպարը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար-դերասան շփումն ինչպիսի՞ն է:

— Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը` պարոն Ստեփանյանը, ամեն հարցի մոտենում է շատ բարի վերաբերմունքով: Քանի որ մեզ մոտ տարբեր ազգերի դերասաններ են աշխատում, իր խոսքը մեր թատրոնի դերասանները սիրով ընդունում են ու փորձում էլ ավելի կատարյալ ձեւով ներկայանալ բեմում: Ինքներդ պատկերացրեք, եթե ներկա են տարբեր ազգերի ու մենթալիտետների մարդիկ, որքան հետաքրքիր կլինեն մեր փորձերը: Շատ հաճելի է աշխատելը պարոն Ստեփանյանի հետ:

Չե՞ք կարոտում Հայաստանը:

— Իհարկե, շատ եմ կարոտում իմ մանկության բակը, Երեւանի կենտրոնի փողոցները, որտեղ անցել են իմ ուսանողական տարիները: Ընկերներիցս մեկը, որ մի քանի տարի Մոսկվայում էր ապրում, վերջերս գնացել էր Երեւան ու երբ վերադարձավ, հարցրի նրան` ի՞նչ էիր զգում: Ասաց` գիտես մեծ քաղաքում ես ինձ փոքր եմ զգում: Մեր քաղաքում այնպե՜ս էի մեծացել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան






Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top