Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Թիրախ է դառնում նաեւ Նախիջեւանը

Միջազգային

Եվ այս­պես, Հա­րա­վա­յին Կով­կա­սում վա­շինգ­տո­նյան լի­բե­րաստ­նե­րի ծա­վա­լած խա­ղը դար­ձել է ծայ­րա­հեղ ան­թա­քույց (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=240955&l=am): Բա­նը հա­սել է նրան, որ ար­դեն չեն էլ թաքց­նում, թե Ա­լի­ե­ւին են հա­մա­րում ի­րենց հիմ­նա­կան դաշ­նա­կի­ցը, Բայ­դե­նը օ­րերս խո­սում էր «Իրանն ա­զա­տագ­րե­լու» մա­սին, իսկ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է ա­նեն այն, ինչ վա­շինգ­տո­նյան կու­րա­տոր­նե­րը կհրա­մա­յեն: Ու կա­րո՞ղ է այս ի­րա­վի­ճա­կում կաս­կած լի­նել, որ 2018թ.-ի հե­ղաշր­ջումն այս ա­մե­նի է­տապ­նե­րից մեկն էր:

Սա­կայն այս­տեղ կա մեկ «փոք­րիկ» գոր­ծոն, որն այս ծրագ­րերն ար­գե­լա­կում է: Այս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փա­սի­ան­սի մյուս կող­մում էլ գնա­լով ամ­րա­ցող ռուս-իրա­նա­կան դա­շինքն է, այ­սինքն մի ուժ, ո­րը ցան­կու­թյուն չու­նի «մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի» դեր ստանձ­նել եւ դրա հա­մար բա­վա­րար ուժ ու­նի:

Այս­պես, որ­քան էլ որ ԱՄՆ-ն սպառ­նում է, թե Ի­րա­նի դեմ Ադր­բե­ջա­նի ա­ճող հա­կա­մար­տու­թյու­նում իր դաշնա­կի­ցը Բա­քուն է, սա­կայն մեծ հարց է, թե ար­դյոք Ա­լի­ե­ւը կա­րո՞ղ է դրա­նում վստահ լի­նել: Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ Ի­րա­նը շա­րու­նա­կում է ու­ժի ցու­ցադ­րու­թյու­նը, ընդ ո­րում, այդ ակ­նարկ­ներն ուղղ­ված են նա­եւ Թուր­քի­ա­յին: Ընդ ո­րում, խոս­քը ոչ մի­այն բուն Ադր­բե­ջա­նի, այլ նա­եւ Նա­խի­ջե­ւա­նի ուղ­ղու­թյամբ ու­ժի ցու­ցադր­ման մա­սին է:

Այս­պես, վեր­ջին ժա­մա­նակ­ներս գնա­լով տա­րած­վում է, այս­պես կոչ­ված, «Իրա­նի Նա­խի­ջե­ւա­նի ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը» քիչ հայտ­նի կազ­մա­կեր­պու­թյան հոր­դոր­նե­րը, թե՝ Նա­խի­ջե­ւա­նի բնակ­չու­թյու­նը սպա­սում է, որ Թեհ­րա­նը զորք կմտցնի այդ գո­տի: Ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն դա Բաք­վին լրջո­րեն մտա­հո­գել է, հաշ­վի առ­նե­լով, որ հարկ հա­մա­րե­ցին Ադր­բե­ջա­նի պե­տա­կան ​​անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան մա­կար­դա­կով ար­ձա­գան­քել, թե՝ նման կո­չե­ր տա­րա­ծո­ղը «ֆիկ­տիվ կազ­մա­կեր­պու­թյուն» է, որ «այդ սադ­րանք­նե­րը, ո­րոնք նպա­տա­կա­ուղղ­ված են Ադր­բե­ջա­նի դեմ, լրջո­րեն հե­տաքնն­վում են եւ ձեռ­նարկ­վում են հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ»: Լավ, ե­թե ինչ-որ «ֆիկ­տիվ» մե­կը նստել ու հա­մա­ցան­ցում լու­րեր է տա­րա­ծում, ին­չո՞ւ եք այդ­պես մտա­հոգ­վել ու «լրջո­րեն հե­տաքն­նում»:

Ա­պա ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյու­նն­երը շա­րու­նա­կում են նույն ո­ճով. «Մեր երկ­րի նկատ­մամբ թշնա­մա­կան դիր­քո­րո­շում ու­նե­ցող հայտ­նի շրջա­նակ­նե­րի կող­մից նման ան­հե­թեթ ու սադ­րիչ տե­ղե­կատ­վու­թյան հրա­պա­րա­կումն ա­նըն­դու­նե­լի է...»: Հի­մա ինչ­պե՞ս հաս­կա­նանք՝ «ֆիկ­տիվ կազ­մա­կեր­պու­թյո՞ւն», թե՝ «թշնա­մա­կան դիր­քո­րո­շում ու­նե­ցող հայտ­նի շրջա­նակ­ներ»: Ու հարց է ծա­գում՝ այդ կոնկ­րետ ո՞ր «հայտ­նի շրջա­նակ­նե­րին» նկա­տի ու­նեն Բաք­վում: Ի­րա­նի՞ն: Այ­սինքն՝ հաս­նում ենք նրան, որ Թեհ­րա՞նն է սպառ­նում Նա­խի­ջե­ւան զորք մտցնել:

Չնա­յած, Նա­խի­ջե­ւա­նի թե­ման ա­ռա­ջին ան­գամ չէ, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս այդ­քան աչ­քի ըն­կավ: Ա­վե­լի վաղ Ի­րա­նին Նա­խի­ջե­ւան զորք մտցնե­լու, նա­եւ Ադր­բե­ջա­նի հյու­սի­սա­յին եւ հա­րա­վա­յին փոք­րա­մաս­նու­թյու­ննե­րին պաշտ­պա­նե­լու մա­սին Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին ուղղ­ված կո­չեր լսվե­ցին թա­լիշ­նե­րից եւ հյու­սի­սա­յին լեզ­գի­ա­կան ժո­ղո­վուրդ­նե­րից: Այն, որ այդ կո­չերն Ա­լի­ե­ւին հղված նա­խազ­գու­շա­ցում էր՝ ա­մե­րի­կա­իս­րա­յե­լյան խա­ղե­րից հե­ռու մնա­լու հա­մար, այն ժա­մա­նակ ակն­հայտ էր: Ու ա­հա հի­մա այն տպա­վո­րու­թյունն է, որ վի­ճակն էլ ա­վե­լի է սրվել: Ար­դեն այն աս­տի­ճան, որ Բա­քուն հարկ է հա­մա­րում դա ներ­կա­յաց­նել, որ­պես անվ­տան­գա­յին խնդիր, թե­րեւս դրա­նով ակն­կա­լե­լով Ան­կա­րա­յի ա­վե­լի վճռա­կան դիր­քո­րո­շու­մը: Այն դեպ­քում, երբ Ան­կա­րան Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ խա­ղում ու­նի սե­փա­կան խնդիր­նե­րը: Մի կող­մից, նրան դրդում են Ի­րա­նի, ա­պա նա­եւ Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման, թե­եւ Էր­դո­ղա­նը կար­ծես թե կաս­կած­ներ ու­նի, որ ա­մե­րի­կյան բա­նա­կը տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի ձե­ւով կգա օգ­նու­թյան: Գու­մա­րած, Նա­խի­ջե­ւա­նի նկատ­մամբ ՌԴ-ն եւ Թուր­քի­ան ու­նեն նույն ի­րա­վունք­նե­րը, եւ ե­թե Ան­կա­րան հրա­ժար­վի դա հաս­տա­տող ռուս-թուր­քա­կան հայտ­նի պայ­մա­նագ­րա­յին դաշ­տից, ա­պա մի­ակ ի­րա­վա­կա­նը կմնան ռուս-իրա­նա­կան պայ­մա­նագ­րե­րը, ո­րոն­ցով Նա­խի­ջե­ւա­նի կար­գա­վի­ճա­կի հարցն ու­նի մի­ան­շա­նակ լու­ծում: Այ­սինքն, երբ ակ­նարկ­ներ են հնչում՝ Նա­խի­ջե­ւան ի­րա­նա­կան բա­նա­կը մտցնե­լու մա­սին, դա նա­եւ Էր­դո­ղա­նի հա­մար է հար­ցադ­րում՝ ո՞ր պայ­մա­նագ­րա­յին դաշ­տում է նա ի­րեն տես­նում:

Մյուս կող­մից, Էր­դո­ղա­նի հա­մար խիստ վտան­գա­վոր է նա­եւ այն, որ Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ ծա­վալ­վող «հե­ղա­փո­խա­կան» գոր­ծըն­թաց­նե­րի մեջ, բա­ցի Ա­լի­ե­ւից, Վա­շինգ­տո­նը ներգ­րա­վել է նա­եւ քրդե­րին: Այ­սինքն, այս խա­ղի տակ ա­ռաջ է մղվում նա­եւ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման գա­ղա­փա­րը: Ու ե­թե դա ստաց­վի, հարց է, թե Թուր­քի­ան այս տես­քով գո­յու­թյուն կու­նե­նա՞: Կամ Ա­լի­ե­ւը, իր քրդա­կան ար­մատ­նե­րով եւ հրե­ա կնո­ջով հան­դերձ, նման ի­րա­վի­ճա­կում ո՞ւմ «փոքր եղ­բայ­րը» կնա­խընտ­րի լի­նել:

Վեր­ջա­պես, կողմ­նո­րոշ­վե­լու հա­մար Էր­դո­ղա­նին եւ մյուս բո­լոր խա­ղա­ցող­նե­րին պետք ­են նա­եւ ա­մե­րի­կյան ներ­կա ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը: Բայ­դենն ու նրա լի­բե­րալ­ներն են, որ ՌԴ-ի դեմ պայ­քա­րը հասց­րել են այս սրու­թյա­ն, իսկ նրանց փո­խա­րի­նե­լու ե­կող հան­րա­պե­տա­կան­նե­րը գո­նե մինչ այժմ խո­սել են նման լար­վա­ծու­թյան թու­լաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին: Դե ու­րեմն պետք է տես­նել, թե ի­րա­կա­նում ի՞նչ քա­ղա­քա­կան կուր­սի վրա է հայտն­վում Վա­շինգ­տո­նը, ու Ի­րան-Հա­րա­վա­յին Կով­կաս ուղ­ղու­թյամբ այս սրա­ցու­մնե­րը կշա­րու­նա­կվե՞ն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ