3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Փաշինյանը եկել էր ասելու, որ Սուքիասյանն իր վրա հույս չդնի

Թեմա

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Նիկոլ Փաշինյանը շտապել է Ազգային ժողով` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, եւ դրան հաջորդել էր վերոնշյալ պատգամավորի ջղագրգիռ ճեպազրույցը լրագրողների հետ: Ինչպես եւ նշել էինք, ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման բովանդակության առանցքում եղել է նաեւ Սուքիասյանի հարցը, ինչի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, թեպետ Խաչատուր Սուքիասյանը հայտնի ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ բացառված է Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա, այդուհանդերձ գնացել էր փակ հանդիպմանը, որտեղ բոլորի ներկայությամբ է քննվել իր հարցը: Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Սուքիասյանին հասկացրել է, որ այս հարցում իր վրա հույս չդնի, եւ եթե իրավապահները որեւէ կասկած ունեն, թող քննեն: Նա նաեւ ակնարկել է, որ այս հարցով ինքն էլ չի պատրաստվում առանձին քննարկում ունենալ Սուքիասյան Խաչատուրի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ