Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Մեր հասարակությունը ոչ թե քնած է, այլ քնած է ձեւանում. Մարգարյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Նոյեմբերի 5-ի «Դիմադրություն» շարժման հանրահավաքից հետո տիտղոսային ընդդիմությանը քննադատում են ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանամերձ շրջանակները: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ չհաջողվեց արդարացնել լայն զանգվածների սպասելիքները:

— Եթե իշխանամերձ շրջանակներն են քննադատում ընդդիմությանը, նշանակում է, որ ընդդիմությունը ճիշտ ուղղության վրա է, իսկ ընդդիմադիրների քննադատության հիմքում հիմնականում այն փաստն է, որ ընդդիմության քայլերը մինչ այսօր դրական արդյունք չեն ունեցել, ու դավաճան իշխանությունը շարունակում է գոյատեւել: Թե ինչո՞ւ էլի հնարավոր չեղավ լայն զանգվածների հրապարակ հանել, դրա համար կա մի ասացվածք` քնած մարդուն կարելի է արթնացնել, իսկ քնած ձեւացողին՝ ոչ: Մեր հասարակությունը ոչ թե քնած է, ու ինչ-որ ձեւով պիտի նրան արթնացնել, այլ քնած է ձեւանում, իսկ դրա պատճառը շատ պարզ է. իշխանության ապաքարոզչությունն ու խաղաղության կեղծ օրակարգի հետ կապված ժողովրդի հույսերը:

— Երթի ժամանակ այրվեց «խաղաղության պայմանագիր-կապիտուլիացիա» գրվածքով պաստառը, հայտարարվեց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ըստ Ձեզ` սա բավարա՞ր էր, եթե իրականում նպատակն այդ գործընթացը կասեցնելն է:

— Բնականաբար, դա խորհրդանշական բնույթ է կրում, ինչպես ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի կողմից փաստաթղթի պատռվելը: Պարզ է, որ Արցախը փրկելու համար բավարար չէ ու չի կարող լինել: Լիովին հիասթափություն չապրելու համար պիտի արձանագրել, որ թեեւ ընդդիմության քայլերը դեռ չեն կարողացել կասեցնել այդ գործընթացի իրականացումը, բայց հաջողել են պայմանավորված ժամկետները հետաձգել ու ժամանակ շահել: Իմ համոզմամբ` եթե չլիներ «Դիմադրության» շարժումը, Նիկոլ Փաշինյանը շատ ավելի համարձակությամբ ու արագորեն երկրորդ կապիտուլյացիային համաձայնած կլիներ: Ընդդիմությանն առայժմ հաջողվել է այդ ընթացքը դանդաղեցնել, ու այս հարցում ես համաձայն եմ Իշխան Սաղաթելյանի հետ:

— Այդուհանդերձ Հայաստանին հաջողվե՞ց հույս արթնացնել Արցախին, որ մենակ չի թողնելու, թե՞ ճիշտ հակառակը՝ արցախցին ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի, ինչպես իշխանությունն է հետեւողական ձեռքերը լվանում այս հարցից:

— Պիտի անկեղծ լինեմ: Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում համախմբված քաղաքացիների թիվը հուսահատեցնող էր: Բայց, միեւնույն ժամանակ, եկեք էլի անկեղծ լինենք: Այս պահին Արցախի ժողովրդի ճակատագրի վրա որքանո՞վ ազդել կարող է Հայաստանի քաղաքացին: Հայաստանի քաղաքացին այս պահին կարող է իր մտահագությունը հայտնել ու նաեւ բարձրաձայնել իր տեսակետն ու պահանջը, բայց հիմնական քայլ վերցնողը իշխանություններն են: Այլ խոսքով` Հայաստանի քաղաքացին իր իշխանության միջոցով կարող է ազդել Արցախի ժողովրդի ճակատագրի վրա: Իսկ եթե իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են, Հայաստանի քաղաքացիների ցանկացած քայլ այս պահին ավելի շատ խորհրդանշական բնույթ կարող է կրել ու միայն հույս ներշնչել Արցախի ժողովրդին: Կարծում եմ` այս ուղղությամբ մեծ ազդեցություն կարող է ունենալ նաեւ Սփյուռքի խոսքը: Նրանք պարտականություն ունեն Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնել իրենց բնակած երկրների իշխանություններին:

— Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ այսքան ամիս անց տիտղոսային ընդդիմությունը ոչ միայն չի կարողացել հեռացնել այս, իրենց գնահատմամբ, դավաճանական իշխանությանը, այլեւ իրենց իսկ նկատմամբ է հիասթափություն գեներացնում:

— Բայց ընդդիմությունն ի՞նչ կարող էր անել, որ չի արել կամ զլացել է անել: Իշխանությանը հեռացնելու համար Սահմանադրությունը որեւէ լծակով չի նախատեսել ընդդիմության համար, իսկ փողոցով իշխանափոխությունը պահանջում է ժողովրդի զանգվածային մասնակցություն ու ներկայություն հրապարակում: Դրա համար ընդդիմությունը իրազեկման տարբեր ծրագրեր է իրականացրել: Սկսած ասուլիսներից մինչեւ մարզային հանդիպումներ: Ինչպես արդեն ասացի, մեր ժողովուրդը քնած չէ, այլ քնած է ձեւանում: Հեշտ է տանը նստել ու ընդդիմությանը մեղադրել, բայց ընդդիմությանը քննադատողներից որեւէ մեկը չի ասում, թե ո՞րն է այն գործնական քայլը, որ կարող էր վերցվել իշխանությանը հեռացնելու համար, իսկ ընդդիմությունը հրաժարվել է դրանից կամ արել է հակառակը: Ժողովրդի մի մեծ հատված տանը նստած կամ Ֆեյսբուքի իր հանգիստ անկյունում իր ընտրած ընդդիմությունից պահանջում է իշխանությանը հեռացնել, իսկ ընդդիմությունը դա կատարելու համար փողոցում ժողովրդի ներկայության կարիքն ունի, ինչը տեղի չի ունենում: Հենց այդ պատճառով էլ մենք հայտնվել ենք մի փակ շրջանակի մեջ:

— Զուգահեռ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն արդեն զբոսնում է Հյուսիսային պողոտայում, ծառատունկի է մասնակցում, ՔՊ վարչության ղեկավար է իրեն կարգում: Փաստորեն, հավելյալ երաշխիքնե՞ր է ստացել՝ իր իշխանության անսասանության համար, թե՞ սա իմիտացիա է:

— Չեմ կարծում հավելյալ երաշխիքներ է ստացել: Ավելի հակված եմ այն տարբերակին, որ նա փորձում է այնպես ձեւացնել, որ ամեն ինչ նորմալ է, ու իր հետ կապված որեւէ խնդիր չկա: Շուտով նոյեմբերի 9-ն է, ու հավանաբար պիտի այցելի Եռաբլուր: Թող նույն համարձակությամբ օրվա ընթացքում այցելի Եռաբլուր: Ի դեպ, նրա շուրջ ստեղծված իրավիճակը նույնն է նաեւ Սփյուռքում: Դուք հիշում եք վերջին անգամ արտասահմանյան իր այցերի ժամանակ, ե՞րբ է հանդիպել հայկական համայնքների ներկայացուցիչներին կամ վերջին անգամ ե՞րբ է դեմ դիմաց ասուլիսի մասնակցել:

— Ամեն դեպքում, այս անգամ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ավարտին չասվեց, թե ե՞րբ են կրկին հավաքվելու, ի՞նչ ճանապարհային քարտեզ ունեն: Սա նշանակում է, որ պայքարի այս ձեւաչափն իրեն սպառե՞լ է, թե՞ դեռ շանսեր կան ռեսթարթի:

— Ամեն ինչ կախված է ժողովրդի արձագանքից: Եթե նոյեմբերի 5-ին 100 հազար մարդ փողոց դուրս եկած լիներ, կարծում եմ` հանրահավաքն այլ ավարտ կունենար: Բայց նման անտարբերության պայմաններում նոր հանրահավաքի կոչ անելն ի՞նչ կտա մեզ: Ինչ վերաբերում է շանսերին, կարծում եմ` այն դեռեւս գոյություն ունի: Ինչպես միշտ, ես լավատես եմ: Ինձ մոտ գնալով ավելի է ամրանում այն համոզմունքը, որ Հայաստանում հաջորդ իշխանափոխությունը փողոցով տեղի չի ունենա: Այսինքն` ներկա դրությամբ դժվար կարելի է հույս ունենալ, որ միանգամից փողոց դուրս կգա այնքան ժողովուրդ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը պարտավոր կլինի հրաժարական տալ: Ժողովրդին փողոց դուրս բերելու համար ընդդիմության միջոցները գրեթե սպառված են, ու այս պահին միայն ահավոր մի ցնցում կարող է քնած ձեւացողներին ուշքի բերել: Բայց, միեւնույն ժամանակ, ներկա իրավիճակն էլ չի կարող երկար ժամանակ շարունակվել: Հիշեք, որ նույնիսկ Հայոց Առաքելական եկեղեցին Արցախի հարցով իր վճռական խոսքն ասաց ու ընդդիմացավ իշխանությանը: Հետեւաբար իշխանափոխության պահանջը գնալով հասունանալու է: Իմ համոզմամբ` Նիկոլ Փաշինյանին ձեռնտու տարբերակներից մեկը ժամանակավոր կերպով իշխանությունն իր թիմակիցներից մեկին հանձնելն ու ստվերից երկիրը կառավարելն է: Չեմ բացառում, որ ՔՊ-ի վարչության նախագահությունը ստանձնելով` հենց դրա համար էլ հիմքեր է ստեղծում:

— Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը ստեղծված իրավիճակում, որ նախ իր դեմքը փրկի, հետո էլ կարողանա երկիրը փրկել օրվա իշխանությունից:

— Արդեն ասացի, որ արմատական ընդդիմությունը սահմանափակ լծակներ ունի, որոնք մեծամասամբ օգտագործվել ու սպառվել են: Այս պահին միակ միջոցը խորհրդարանական մանդատներն են: Իմ համոզմամբ` «Հայաստան» դաշինքի որդեգրած մարտավարությունը միակ հնարավոր տարբերակն է: Բոյկոտելով հանդերձ նիստերը` ժամանակ առ ժամանակ խորհրդարանական ամբիոնն օգտագործել իշխանությանը մերկացնելու եւ ժողովրդի հետ շփվելու համար: Խորհրդարանական համակարգում անդամալույծ եղած ու արդյունավետ չաշխատող ԱԺ-ն դեպի հավանական իշխանափոխություն տանող սահուն միջոցներից կարող է լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top