«Աչքներիս չերեւան գլխակերի հարազատները». Չորս անձի մահվան պատճառ դարձած վարորդի հետքերով
Քրեական
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց էին բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «ԳԱԶել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։ Վարորդը տեղում հանձնվել եւ ձերբակալվել էր:
Վերջինս Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր, տեղացիների խոսքով ԽՍՀՄ տարիների գազելի վարորդ է աշխատել, վերջին 4 տարիներին էլ Քարակերտ-Երեւան գիծն էր սպասարկում: Հանգիստ, սոցիլապես անապահով ընտանիքի մարդ էր, երբեք որեւէ միջադեպով աչքի չի ընկել:
Քարակերտի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ վարորդի հարազատները ցանկացել են գալ եւ ներկա լինել հուղարկավորություններին, սակայն զոհվածների հարազատները կտրակաապես մերժել են, ասելով. «աչքներիս չերեւան գլխակերի հարազատները»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցներից մեկը: