Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը

4-6 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Եղանակ
 
Նոյեմբերի 7-ից 11-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հայհիդրոմետից։
Միաժամանակ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին և 8-ին կնվազի 4-6 աստիճանով։ Այսպես, երկրի հյուսիսում՝ Շիրակում, նոյեմբերի 7-ին օդի ջերմաստիճանը կլինի +10, իսկ արդեն նոյեմբերի 8-ին՝ +9, գիշերը ջերմաչափը կնվազի մինչև -5։
Կոտայքում այս օրերին օդը կտաքանա մինչև +13 և +12, գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +2։ Գեղարքունիքում նոյեմբերի 7-ին կլինի +8, գիշերը՝ +1, նոյեմբերի 8-ին՝ +8 և -1։ Լոռիում նոյեմբերի 7-ին և 8-ին ցերեկը սպասվում է +8 և +7, գիշերը՝ մինչև -2 և 0:
Տավուշում ցերեկը օդը կտաքանա մինչև +10, իսկ գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +2 և -1։
Արագածոտնի մարզում նոյեմբերի 7-ին օդը կտաքանա մինչև +14, իսկ գիշերը՝ +1, նոյեմբերի 8-ին սպասվում է +13 և +1: Արարատում, Արմավիրում այս օրերին կդիտվի +15 և +14, իսկ գիշերը՝ 0 և +1:
Վայոց ձորում՝ +15 և +1 (գիշերը). Հարավում՝ Սյունիքի մարզում նոյեմբերի 7-ին և 8-ին ցերեկը սպասվում է +14 և +15, գիշերը՝ +1 և 0:
Երեւանում ողջ շաբաթվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ. Օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, գիշերը կնվազի +2։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2022
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ