ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Կամո Ունանյանը դարձավ 12-րդ WUKF Եվրոպայի առաջնության հաղթող

Սպորտ

Սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ դարձավ 12-րդ WUKF Եվրոպայի առաջնության հաղթող՝ մինչեւ 75 կգ քաշային կարգում:

Նշենք, որ առաջնությունը տեղի է ունեցել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, եւ Կամո Ունանյանը Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալակիրն է WUKF Եվրոպայի առաջնությունում:

Ունանյանը հաղթել է Սլովենիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ներկայացնող մարզիկներին, իսկ եզրափակչում՝ Իտալիան ներկայացնող մարզիկին ու դարձել Ֆլորենցիայում կայացած մրցաշարի հաղթող:

Ինչպես նշեց Կամո Ունանյանը, ամենադժվար մարտը կիսաեզրափակչում էր: Նա ֆրանսիացու հետ մենամարտում ստացել է կողոսկրի վնասվածք, բայց մեծ կամքի ուժ դրսեւորելով՝ շարունակել է մարտը եւ մեծ դժվարությամբ հաղթել: Իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով նա հաջողություն է ունեցել իտալացի մարզիկի հանդեպ:

Հիշեցնենք, որ WUKF-ն հանդիսանում է կարատեի ամենախոշոր վարկածներից մեկն աշխարհում, իսկ վերոնշյալ առաջնությունում մեր երկիրը ներկայացրել է Հայաստանի կարատեի միությունը, որի հիմնադիրն է հենց Կարո Ունանյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ