Ո՞ւր եք տղաներ ու աղջիկներ, ձայն հանեք, որ վաղը հայ հանդիսատես ունենաք. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Մի քանի օր է լուռ հետեւում եմ հանուն Արցախի հանրահավաքի արձագանքներին, արձագանքում են բոլորը, բոլոր նրանք, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով, բայց ահա լռում է երկրիս մտավորականության զգալի մասը։ Մարդիկ շատ կարեւոր գործերով են զբաղված, ավելի կարեւոր, քան հայրենիքն է։ Ո՞ւր են երկրիս կարկառուն դեմքերը, ինչի՞ց են վախենում։ Վերջին չորս տարիներին պարզ դարձավ, որ նախկինում կոչումներով ձրի թաղումների ընձեռնված հնարավորությունն էլ այսօր չկա։ Ձեզ նույնիսկ անվճար թաղում չեն կազմակերպելու, պանթեոններում չեն թաղելու, կենդանության օրոք կոչումներ չեն տալու եւ չեն մեծարելու, հիմա՞ ինչից եք վախենում։ Ոտքի կանգնեք, խոսեք 2018-ի նման վազեք նախարարությունների դռների մոտ հրաժարականներ պահանջեք, դիֆերամբներ երգեք, բայց այս անգամ ոչ Նիկոլի ու նոր սպասվող կառավարության մասին, այլ հայրենիքի մասին, դե հիմա էլ ոտքի կանգնեք, թե՞ այս անգամ զոհասեղանին է հայրենիքը, ոչ թե ձեր մի փոր հացը։
Պատերազմից հետո, երբ արժանապատիվ հայերը, արժանապատիվ արտիստներ ցուրտ ձմռանը փողոցներում պայքարում էին հայրենիք ունենալու համար, կոլեգաներիցս շատերը` տոնածառային գռդոն էին անում ու ծիծաղում փողոցում գտնվող կոլեգաների վրա, ամիսներ անց, երբ փակեցին իրենց թատրոնը ու կտրվեցին աշխատավարձից, վայնասուն բարձրացրեցին, բա հիմա ո՞ւր եք տղաներ ու աղջիկներ, ձայն հանեք, որ վաղը հայ հանդիսատես ունենաք գռդոն անելու համար», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝