1813-ին, երբ Ղարաբաղը մտավ Ռուսաստանի կազմ, հայ բնակչությունն այնտեղ գերակշռեց. Սուվարյան
Հասարակություն
Հայաստանի ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ գնահատմամբ` Ադրբեջանն անտեսում է օբյեկտիվ իրողությունները՝ հայտարարելով, թե «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է» եւ հաշվի չառնելով այն փաստը, որ Արցախը հազարավոր տարիներ եղել է հայկական պետության կազմում:
— 5-րդ դարից մինչեւ 1813 թվականը Ղարաբաղն ունեցել է համեմատաբար անկախ պետական կազմավորման տարբեր ձեւեր, մինչդեռ Ադրբեջանը 100 տարեկանից մի փոքր ավելի է, որից 70-ը ԽՍՀՄ կազմում էր: 1813 թվականին Ղարաբաղը մտավ Ռուսաստանի կազմում, եւ այդ ժամանակաշրջանից հետո հայ բնակչությունն այնտեղ գերակշռեց, ի վերջո, Շուշին դարձավ հայերի հոգեւոր եւ մշակութային կենտրոն: Իսկ ռուսական կայսրության փլուզումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո` ամեն կերպ փորձ արվեց Ղարաբաղը ներառել նորաստեղծ Ադրբեջանի կազմում: Բայց Ղարաբաղը հերոսաբար դիմադրեց եւ չդարձավ անկախ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մաս: Խորհրդային տարիներին Ղարաբաղը դարձավ ինքնավար մարզ, իսկ Միության փլուզումից հետո` սկսվեց Ղարաբաղի համար նոր պայքար, որն ավարտվեց 1990-ականներին նոր պետության՝ ԼՂՀ-ի ստեղծմամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ