Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Եթե ընդդիմությունն ունենար իշխանությունից տարբերվող հայացքներ, իրավիճակն այսպես չէր լինի. Գեւորգյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ռուսաստանաբնակ քաղաքագետ, արեւելագետ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

«ԽՈՍՎՈՒՄ Է` ՈՐՏԵՂԻՑ ԵՆՔ ԵԿԵԼ, ՈՐՏԵՂ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ, ԲԱՅՑ ՉԻ ԱՍՎՈՒՄ` ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ»

— Տիկին Գեւորգյան, ի՞նչ կարելի է ակնկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանակցություններից:

Իհարկե, ես չեմ համեմատում Վլադիմիր Պուտինին Հռոմի պապի հետ, բայց նա էլ է խաղաղություն ուզում: Դեռեւս «Վալդայ» ակումբում հնչեցված իր խոսքում Վլադիմիր Պուտինն ասում էր, որ Ռուսաստանը չի խառնվելու այլ երկրների ազգային ինքնիշխանության գործերի մեջ: Ըստ էության, Հայաստանի վերաբերյալ նա հենց այդպես արտահայտվեց, որ ընտրությունը, թե ինչ ճանապարհով գնալ, հայերի ձեռքում է, իսկ յուրաքանչյուր սցենար, որը աջակցություն կգտնի հայ ժողովրդի եւ հայաստանյան ղեկավարության կողմից, Ռուսաստանի համար կլինի ընդունելի: Բնականաբար, հասկանալի է, որ Ռուսաստանը հետաքրքրված է անվտանգության գոտի ստեղծելու հարցում` ե՛ւ իր, ե՛ւ իր դաշնակիցների համար: Սակայն, հաշվի առնելով, որ աշխարհը գտնվում է գլորվող տուրբուլենտության փուլում, ակնհայտ է, որ շատ գործընթացներ կարող են դադարել կամ փոփոխվել: Ուստի` երկարաժամկետ առումով կանխատեսումներ անել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ընդունված հայտարարություններին, փաստաթղթերին, դրանց ուժը կլինի այնքան, որքան 1913 թվականին ստորագրված փաստաթղթերն էին: Այն ժամանակ էլ նախատեսում էին 10-20 եւ նույնիսկ 100 տարի, որ ընդունված փաստաթղթերը կպահպանեն իրենց ուժը, բայց ընդամենը տասը տարի անց` 1923 թվականին, աշխարհում շրջադարձ եղավ: Կարծում եմ` հիմա գործընթացներն ավելի արագ են ընթանում: Այնպես որ, այո՛, այն, ինչ տեղի է ունենում հիմա` կարեւոր է, բայց կարճաժամկետ առումով:

Իսկ ի՞նչ կարելի է սպասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Կարծում եմ, որ որոշակի որոշումների շրջանակներում Հայաստանը կամրապնդի անդրազգային ուժերի ներկայությունը, որոնք այսօր խաղում են Թուրքիայի Հանրապետության համար` ի դեմս Էրդողանի: Իսկ նա, լինելով տաղանդավոր քաղաքական գործիչ, փորձում է նստել մեր աչքի առաջ իրարից բաժանվող երկու աթոռների վրա: Հետխորհրդային տարածքում, այդ թվում` Հայաստանի տարածքում, Թուրան ստեղծելու նախագծում նա ապավինում է անդրազգային ուժերի վրա եւ ցանկանում է իրականացնել լիակատար համընդհանրացում: Բայց մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ում այդ անդրազգային ուժերը ֆիասկո են ապրում եւ կարող են պարտվել Կոնգրեսի ընտրություններում: Իսկ մյուս կողմից Էրդողանն ուզում է ստեղծել միապետություն, որը կլինի թյուրքական պետությունների միություն: Այսինքն` այդ դեպքում ժողովուրդներն ու երկրները պետք է հրաժարվեն իրենց ինքնությունից եւ դառնան թուրք, որը կլինի նրանց ընտրությունը: Կլինեն ինչ-որ ազգային փոքրամասնություններ, բայց ոչ ավել: Հաջորդ փուլում՝ ազգային պետության գաղափարին վերադառնալու փուլում Էրդողանը նոր թափով կսկսի Թուրան ստեղծել: Այս իրավիճակում Հայաստանն ու իր ղեկավարությունը, ինձ թվում է, պատանդ են այն պատկերացումներին, որոնք արդիական էին 10 տարի առաջ: Բայց պետք է պատկերն ավելի լայն դիտարկել: Ես հեռու եմ այն ամենից, ինչ խոսում են այսօր երեւանյան հրապարակներում, բայց հասկանում եմ, որ այստեղ ժամանակակից պատկերացնումներ չկան: Խոսվում է` որտեղից ենք եկել, որտեղ ենք կանգնած, բայց չի ասվում` ուր ենք գնում, առհասարակ աշխարհը դեպի ուր է գնում, եւ ինչ անել, որ հայ ժողովուրդը գոնե Հայաստանում կարողանա մնալ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԹԱԹԱԽՎԱԾ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՄԵՋ»

— Ձեր գնահատմամբ` ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է փոխել հայաստանյան տիտղոսային ընդդիմությունը, երբ տեսնում ենք, որ իշխանությունը հետեւողականորեն բռնել է հակառուսական ուղին:

— Անկեղծ ասած, կարծում եմ՝ ընդդիմությունն էլ ունի այսօր մոտավորապես նույն հայացքները, ինչ այսօրվա իշխանությունը: Այսինքն` ընդդիմությունն էլ է թաթախված այդ ամենի մեջ: Եթե ընդդիմությունն ունենար իշխանությունից տարբերվող հայացքներ, իրավիճակն այսպես չէր լինի, այլ բոլորովին այլ կլիներ: Տարիներ առաջ ինձ հարցրին, թե Հայաստանը հիմա ինչ շանսեր ունի: Ասացի, որ ինքնիշխանության բարձրացման համար անհրաժեշտ է օգտագործել ցանկացած ռեսուրս, քանի որ հանրապետությունը շատ քիչ ռեսուրսներ ունի` չկա ռազմավարական խորություն, մոբիլիզացիոն հնարավորություններ: Օբյեկտիվ պատճառներով Հայաստանը տուժել է ինտեգրացիոն կապերի փլուզումից, որովհետեւ բնակչության 60 տոկոսը Խորհրդային միությունում աշխատում էր գործարաններում, մեծ ինստիտուտներում: Դրա համար եմ ասում` պետք էր բարձրացնել ինքնիշխանությունը, եւ դրա շանսերը կային, ինչը չարվեց: Սա ասում եմ` ամենայն հարգանքով, որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ:

— Որպես հնարավոր ելք` ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելուն:

— Յուրաքանչյուր քայլ պետք է իմաստալից լինի: Այո, կա Ռուսաստան-Բելառուս Միութենական ձեւաչափ, բայց այն դեռեւս լրիվ կայացած չէ եւ մեկնարկի փուլում է: Ես հայուհի եմ եւ գիտեմ, թե մենք ինչ մեծ պոտենցիալ ունենք` կրեատիվ գաղափարներ առաջ քաշելու, ինչո՞ւ ինքներս չմտածենք ավելի հետաքրքիր մի ձեւաչափ ստեղծելու մասին հենց Հայաստանի համար: Ռուսաստանին եւ Բելառուսին միավորում է շատ ծանր ու հետաքրքիր միասնական պատմությունը: Սա սլավոն ազգերի միավորում է եւ, իրապես, այս ազգերը շատ մտերիմ են: Չեմ ասում, թե մեր պատմությունն այլ է, բայց մենք էլ դարավոր ազգ ենք ու կարող ենք համագործակցության այնպիսի ձեւաչափ ստեղծել, որն ընդունելի լինի նաեւ Իրանի, Արաբական Էմիրությունների, Սիրիայի, Լիբանանի համար եւս: Հայերը կարող են համագործակցել Իրանի եւ արաբական երկրների հետ, որտեղ հիմնական կրոնը իսլամն է, բայց մենք ունենք այդ երկրներում հայ համայնքներ: Այսինքն` ստեղծենք մի ձեւաչափ, որ կարողանանք օգնել եւ աշխատել իրար հետ: Լավ, մտնենք Միութենական պետության մեջ, ինչու ոչ, իսկ հետո ի՞նչ: Այն ի՞նչ դեր պետք է խաղա, հասկանալի է, որ Ռուսաստանն ու Բելառուսը ունեն ավելի շատ ռազմավարական եւ տնտեսական պոտենցիալ, քան Հայաստանը: Բայց հիմա Հայաստանի համար անվտանգությունն է կարեւոր, որպեսզի հայությունը զարգանա, իսկ ռազմական լոգիստիկան այնպիսին է, որ այսօր միայն Ռուսաստանն ու Իրանը կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունն օպերատիվ ճգնաժամային իրավիճակում: Ի դեպ, այս առումով լուրջ քայլ էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, հատկապես, որ քաղաքը գտնվում է Իրանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության  ճանապարհին: Բացի այդ, պետք է մտածենք, որ ունենք ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում խոշոր հայ համայնքներ, որոնց ոչ մի կերպ չպետք է տանենք կարծիքների բախման:

«ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՍՑԵՆԱՐՈՎ »

Տիկին Գեւորգյան, իսկ Արցախի խնդրի լուծման բանալին, ըստ Ձեզ, որտե՞ղ է: Ի վերջո, ո՞րն է լինելու արցախահայության փրկությունը:

— Ամեն դեպքում, Վլադիմիր Պուտինն Արցախի փրկության շանս թողեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առնվազն Ֆրանսիան եւս այդ դիրքորոշմանն աջակցում է: Համենայնդեպս, դեկլարատիվ այդպես է, չգիտեմ` իրականում ինչպես կվարվի Ֆրանսիան: Հայկական Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է լինի թիվ մեկ օրակարգային հարցը: Սա ամենակարեւորն է` այնտեղ ապրող մարդկանց անվտանգության համար: Արցախահայությունն ունի իրավունք պահանջելու, որ Արցախի հարցում էլ առաջնորդվեն Կոսովոյի սցենարով: Հենց այդ սցենարով գնաց Ռուսաստանը Ղրիմի, Դոնբասի, Լուգանսկի հարցում: Պետք է ասել` բարեկամնե՛ր, եթե դուք ինքներդ եք գնացել այս ճանապարհով, մենք էլ ենք գնում: Ի դեպ, երկու կոնֆլիկտային տարածք կա` Արցախը եւ Մերձդնեստրը, կարելի է կանխատեսել, որ իրենք էլ են գնալու այդ սցենարով, ինչո՞ւ Արցախը չունի դրա իրավունքը: Նույնիսկ պետք չէ քննարկել, թե ումն է եղել Արցախը, ով որտեղ է եղել կանգնած եւ երբ է եղել կանգնած, մարդիկ հիմա Արցախում ապրում են, սա է գլխավորը: Ադրբեջանցի հիանալի գրող կա` Աքրամ Այլիսլին: Նրա «Քարե երազներ» վեպում բուժքույրը հոգեբույժին հարցնում է. «Բայց ասում են` նրանք նույնիսկ հայեր չեն»: Նա պատասխանում է. «Ի՞նչ եք ուզում այդ մարդկանցից, միեւնույնն է, նրանք իրենց համարում են հայ: Դուք պետք է հեքիաթներ պատմեք, թե նա հայ չէ՞, սա, ուղղակի, ծիծաղելի է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top