3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հարցադրումը չպետք է լինի այն, թե կարո՞ղ ենք, որովհետեւ պարտավոր ենք պայքարել. Ալավերդյան

Թեմա

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` հանուն Արցախը հայկական մնալու եւ հանուն Հայաստանի անվտանգության պայքարին չմիանալու տարբերակ չկա:

— Մարդ կա՞, որ պատրաստ է հանձնվել: Սա արժանապատիվ մարդու կենսակերպի պայքար է: Մենք պայքարում ենք ոչ նրա համար, որ մեզ վրա է ընկել այդ ճակատագիրը: Յուրաքանչյուր ազգի ամեն մի սերունդ պատասխանատու է իր ազգի, իր պետության շարունակելիության համար: Խնդիրն այն չէ, որ հայտնվել ենք աննախադեպ իրավիճակում: Այս աննախադեպ իրավիճակը պետք է մեր առջեւ խնդիր դնի, թե ինչ չենք արել մինչեւ հիմա եւ ինչ պետք է անենք այսօր, ինչպես պետք է անենք, եւ ովքեր պետք է անեն, ինչ գործիքակազմ պետք է կիրառեն: Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայության, այլեւ մարդկության դեմ հանցագործություն են իրականացնում, եւ այստեղ հարցադրումը չպետք է լինի այն, թե կարո՞ղ ենք, որովհետեւ պարտավոր ենք պայքարել: Ինձ հաճախ հարցնում են` ուշ չէ՞: Սիրելինե՛րս, երբ սկսենք, ճիշտ ժամանակն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ