Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Կներեք, բայց մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի. Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստանում հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության ղեկին դեռ մնացած Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Փայլանը փորձել էր առաջ մղել ազգային միասնության թեզը եւ շեշտը դրել «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սա առիթ դարձավ «տեղեկատվական դիվերսիայի»` ընդդեմ ՀՀ երրորդ նախագահի: Մինչդեռ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»: Այս եւ մի շարք այլ թեմաների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ հետ:

— Ուշագրավ էր այն, որ հենց ընդդիմադիր դաշտից սկսեցին «գրոհել», թե տեսե՛ք Փայլանը միավորում է երեք ղեկավարներին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ Փայլանն այցելել էր Հայաստան ավելի շատ դեսպանի կարգավիճակում, ընդ որում` ոչ թե Թուրքիայում Հայաստանի, այլ թուրքական օրակարգը սպասարկող դեսպանի: Այո՛, նա հանդիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի հետ, նույնիսկ թշնամու ներկայացուցիչների հետ պետք է խոսես, որ հասկանաս նրա ասելիքը: Սա միջանձնային հարաբերություններ չեն, որ ասես` ինձ այսինչը դուր չի գալիս, իր հետ չեմ խոսի, քաղաքականության մեջ կա պատասխանատվության լուրջ աստիճան: Ինչ վերաբերում է ինչ-որ սլաքներ ուղղելուն, ՀՀԿ-ն, իհարկե, շատ համբերատար քաղաքական ուժ է, բայց, կներեք, մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի, հատկապես երբ խնդիրն առնչվում է պետության ապագային: Որոշ շինարարների դուր չի գալիս, որ մեզ մոտ ինչ-որ մի շինարարություն ստացվում է, իրենց մոտ չի ստացվում, եւ փորձում են այդ շինությանը մուրճով խփել, ձեւախեղել: Մինչդեռ այդ մուրճով խփողին կարող  է մենք մուրճով խփենք, բնականաբար, քաղաքական իմաստով եմ ասում, ոչ անձնային: Կային խմբեր, որոնք անգամ հռետորական հարց էին հնչեցնում, թե Հանրապետականի դիրքորոշմանն ենք սպասում: Իսկ ինչու դուք ՀՀԿ-ի դիրքորոշումը չգիտե՞ք: Պարզապես դաշտում կան գործող վարձկաններ, որոնց առաջ եք բրթում: Ի դեպ, այդ խումբն էլ է բազմաշերտ: Կա հատուկ խումբ, որը վերջին մի քանի ամսվա ընթացքում է ակտիվացել, նրանք կոնկրետ մեսիջներ են առաջ մղում` փորձելով Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին մեկ դաշտում ներկայացնել: Այդ խումբը գոնե այս պահին որեւէ անձի չի գովում, բայց առնվազն փորձում է խանգարել եւ վնասել ՀՀԿ-ին: Նման խմբերի ձեւավորումը մեր գործն ընդհանուր առմամբ այնպես չէ, որ բարդացնում է, բայց այնպես էլ չէ, որ հաճելի է ամեն անգամ քայլելիս մի մանր քար տեսնել, ու տշել, որովհետեւ դա մեր ժամանակն ուղղակի ուտում է:

— Եկեք անկեղծ լինենք, այդ խմբերը գործում են հենց ընդդիմադիր դաշտում, հետեւապես ինչպե՞ս է հնարավոր հասնել միասնության նրանց հետ, երբ առիթը բաց չեն թողնում` ինչ-որ պառակտիչ կայծեր բորբոքելու:

— Մի շատ կարեւոր խնդիր կա` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր դաշտում, սելեկցիան է: Շատ կարեւոր է, երբ քո սելեկցիոն բաժնի մենեջերները կամ ղեկավարներն ամեն մեկին քո թիմ չվերցնեն, ամեն մեկի քո հետ չասոցացնեն: Իսկ եթե ընդունում են կամ առնվազն թույլ են տալիս, որ այդ մարդիկ քեզ հետ ասոցացվեն կամ առնվազն ինչ-որ հայտարարություններից հետո դու չես արձագանքում` պայմանական ասելով, որ, օրինակ, իրենք ինձ հետ չեն, հարցեր են առաջանում: Այնպիսի տպավորություն է, որ որոշ վայրերում հավաքված են 2018 թվականից հետո իշխանական կերակրատաշտից դուրս մնացած կամ իշխանական կերակրատաշտին մոտենալ ցանկացող, բայց չհասնող ինչ-որ մի փախստականների խումբ, որոնք նույնիսկ լուրջ վարձկաններ էլ չեն: Ընդդիմադիր դաշտում ցեցը գցելով` իրենք առնվազն իրենց են վնաս տալիս, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականին են ձգտում: Մեր օրակարգը շատ հստակ է, ասում ենք` եկեք բոլորս մեր ամբիցիաները մի կողմ դնենք, մեկ դաշտում միավորվենք` կապ չունի նախկինում ով ում հետ ինչ հարաբերություն է ունեցել, ով ում մասին ինչ կարծիք ունի, ով ում դեմքին ժպտում է, այլ տեղերում այլ բան խոսում, հիմա մեր պետության ապագայի խնդիրն է դրված, մենք էլ մի նավի վրա ենք: Այնպես չէ, որ դուք հետո մի վատ բան լինի, «լոտկա» եք նստելու գնաք, ուրիշ տեղ էլ գնաք, ձեր պետությունը չի լինելու, դուք երկրորդ սորտի մարդ եք ընկալվելու ու կապ չունի` կգնաք հյուսիս, հարավ, արեւմուտք, թե արեւելք: Մեր պետության մասին մտածելով` եկեք գործենք: Այդպես ենք տրամադրված, եւ եթե մեր մոտից հակառակ քայլ լինի այդ դիրքորոշման, խնդիրր չկա, ցույց տվեք, ներողություն խնդրենք: Բայց մեր կողմից նման բան չի եղել, դրա համար մինչեւ հիմա շարունակում ենք բավական զուսպ, հավասարակշռված, տեղ-տեղ շատ բաների վրա աչք փակելով, անտեսելով ասել` տղանե՛ր եւ աղջիկնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, եկեք մեկ դաշտի շուրջ միավորվենք, որպեսզի կարողանանք այս իշխանությանը հեռացնել: Եթե չեք գալիս կամ գալիս եք ու ընթացքում փորձում եք քաղաքական մանր կսմիթներով զբաղվել, նույնն է, թե ճանճը փորձի բարձրանալ փղի վրա, ապա հազար անգամ կներեք, բայց այստեղ երկու տարբերակ կա` կա՛մ ձեզ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռք է տալիս, կա՛մ ուղղակիորեն ձեզ համար անձնական ամբիցիաներն ավելի թանկ են, քան պետության ապագան:

— Արշալույսները խաղաղ չեն նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում: Պարզվում է` ՔՊ համագումարից հետո` ընտրված վարչության անդամների վերահաշվարկ է տեղի ունեցել, եւ ցուցակից դուրս են մնացել ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Այսինքն` ստացվում է, որ անգամ ՔՊ-ի ներսո՞ւմ է ընտրություններ կեղծվում:

— Նիկոլ Փաշինյանի թիմը համագումարի ընթացքում ասում էր, թե իրենք ընտրություններ չեն կեղծում, պետությունը նոր մակարդակի են բարձրացնում, կուսակցական տոմսերը հարց չեն լուծում: Մինչդեռ իրենք իրենց կուսակցությունում չեն կարողանում նորմալ ընտրություն անցկացնել: Հենց այս պահի դրությամբ ակտիվ տեղեկատվություն է տարածվում, որ Արփի Դավոյանին, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն սպասվում, որովհետեւ ինքն էր համագումարի կազմակերպիչներից մեկը: Կուսակցության կառավարման տեսանկյունից նույն Հայկ Կոնջորյանը, լինելով խմբակցության ղեկավար, հազարից ավել հոգուց մոտ 300 ձայն է ստացել, ինչը նշանակում է, որ իրենց մոտ սելեկցիոն լուրջ խնդիր կա: Հետաքրքիր է` Ալեն Սիմոնյանն իրեն ինչպե՞ս է զգում, որ իրենից շատ ավելի ձայն են ստացել մարդիկ, ովքեր 2018-ից հետո են ՔՊ-ին միացել: Այն դեպքում, երբ նույն Ալեն Սիմոնյանը շատ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ թիմում էր: Իրենց մոտ մարդիկ են առաջ գալիս, ովքեր ուզում ես հասկանաս` ի՞նչ արժանիքի համար են իրենք այդտեղ հայտնվել: Դուք եթե չեք կարողանում ձեր մեջ ընտրություն անցկացնել, նորից վերահաշվարկ եք անում, պետություն կարո՞ղ եք կառավարել: Նույնիսկ ինքներդ ձեզ չեք կարող կառավարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված