Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

«Не дождетис!».Գագիկ Մելքոնյանը ՔՊ-ում առկա պառակտման եւ տարբեր թեւերի բաժանման մասին

Հանդիպում

«Не дождетис!», -այսպես է արձագանքում ՔՊ-ի ներսում առկա խմորումների, պառակտումների մասին պարբերաբար մամուլում հայտնվող լուրերին, Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով.

-Էդ ընդդիմություն կոչված հակահեղափոխականներն են տարածում էդ ամեն ինչը: Էդ վերահաժվարկի թեման են դրել ուռցրել, սկսել հեքիաթներ գրել: Ասեմ, որ վարչության ընտրությունները անել են շատ լավ, ուղղակի մենք էնքան ժողովրդավար մարդիկ ենք, որ ասում են, եթե մեկն ու մեկը կասկածում է մի ձայնի վրա էլ, ապա կարող է գնալ նորից պահանջել վերահաշվարկ անեն:

-Դե փաստորեն կասկածներ կան էլի՞ ամեն դեպքում:

-Չկա, տենց բան ես դա օրինակի համար եմ ասում, մեր մոտ կա ընդհանուր հասկացվածություն, ոչ թեւեր կան, ոչ ականջներ, էդ էլ ասեմ ընդդիմությունը իմանա: թե չէ իրանց կարճ խելքով մեկ-մեկ ուզում են ականջներ գցեն մեր մեջ, էն էլ էնքան երկար ականջներ են գցում, որ տուտժե բռնվում են: Ասեմ մարդիկ իմանան էլ, որ սաղ իրանց ականջները բացահայտվում են, իզուր չչարչարվեն մարդիկ: ՔՊ-ն քանդել չ լինի, մենք շատ կուռ ենք ու ամուր իրար հետ կապված:

-Իսկ ինչո՞ւ նախկին վարչության անդամները չընդգրկվեցին:

-Համագումարը որոշեց, որ 15 անդամ լինի, դե պարզա մնացածները դուր էին մնալու: Եթե նախորդը քսանից ավել էր, հիմա մնացել է տասնհինգ, պարզ չի, որ էն մի քանիսը պետք ա դուրս մնային, ու դա շատ նորմալա, մենք որ խնդիր չենք տեսնում: Ոչ մի խնդիր չկա, թիմն էլ ուժեղա, պայքարումա հանուն Հայաստանի հանրապետության: Նենց որ հակահեղափոխականները թող ինչքան ուզում են միասնական հավաքներ անեն, էդ մարդիկ չբուժվեցին էլի`գիշերը քնում են, հետո երազ տեսնում, որ իրանք իշխանության են եկել արդեն, ինչ ասեմ...

-Պարոն Մելքոնյան, Փաշինյանը ԱԺ-ում տնտեսական «բումի» մասին խոսեց, իրականության մեջ այդ բումը ինչո՞ւ տեսանելի չէ:

-Գիտեք մինչեւ հեղափոխությունը ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես էլ չեմ լսում, որ աղքատություն կա, սաղս հավասար ապրում ենք: էն ժամանակ ամեն օր փողոցնրում մուրացկաների էի տեսնում, հիմա սաղ ԵՐեանում մի երկու տեղ գտնեք , թե չէ: Էնպես որ մեր իշխանության օրոք անգամ մուրացկանների քանակն է քչացել: Հա թանկությունները շատ են, բայց դե ամբողջ աշխարհում թանկություն է, հիմա մեր Կառավարությունը ինչանի, որ սենց ա, էս էլ կանցնի, բոլորս էլ հավասար ապրում ենք:

-Պարոն Մելքոնյան, ՊՆ-ն որոշ զորամասեր է հանել աճուրդի, այն դեպքում, երբ խոսում ենք ուժեղանալու, պրոֆեսիոնալ բանակ կառուցելու մասին:

-Մի մոռացեք, որ մենք ժամանակին ունեցել ենք հարյուր հազարանոց բանակ, ունեցել ենք հսկայական անկապ տարածքներ, բայց եթե մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, մեզ էդքան տարածք էլ պետք չի: Դրա համար էլ էդ տարածքները հանձնվում են կառավարման տվյալ տարածաշրջանին, ովքեր էլ տնօրինում են տարածքի ճակատագիրը:

-Իսկ պրոֆեսիոնալ բանակը թվային առումով ինչքա՞ն է լինելու:

-Այ էդ գաղտնիքա, հատկապես լրագրողների համար: Բայց ասեմ , որ իրոք հզոր պրոֆեսինալ բանակ ենք ստեղծում:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված