Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի մասին է, մեր Հայաստանի մասին է. Արամ Վարդևանյան
ՆերքաղաքականԱրցախում հանրահավաքը փաստեց, որ կան հարցեր որտեղ բազմաթիվ տսրաձայնություններ դրվում են մի կողմ և լինում են միասնական: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը.« Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ ցույց են տվել, որ Արցախը մեր Հայրենիքն է, Արցախը վիրավոր է, բայց կա ու մնալու է հայկական:
Այս պնդման համար հազարավոր հերոսներ իրենց կյանքն են տվել, հազարավորներն իրենց առողջությունը...: Ինքնին այս փաստերը ուղենիշ պետք է լինեն ցանկացած իշխանության համար, պետք է լինեն կարմիր գիծ, բայց իրականությունն այլ է: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի մասին է, մեր Հայաստանի մասին է:
