ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

«Մի անգամ Երեւանում». մեկնարկում է Բաբաջանյանի մահվան տարելիցին նվիրված միջոցառումների շարք

Ազդագրեր

2023 թվականին կլրանա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը, ինչ երաժշտական ​​աշխարհն ապրում է առանց մաեստրոյի։ Այդ կապակցությամբ կլինեն բազմաթիվ իրադարձություններ և նախագծեր, որոնցից մեկը «Մի անգամ Երևանում» հիշատակի երեկոն է:

Այդ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում, որտեղ էլ կընտրվեն երեխաներ և ստեղծագործ երիտասարդներ՝ մասնակցելու Գալա-համերգին: Միջոցառումը անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդը: Իսկ այս տարի նոյեմբերի 13-ին ժամը՝ 19:00-ին Ա.Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը՝ ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաև հայաստանցի երիտասարդ տաղանդների մասնակցությամբ, որոնց երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հանդիսատեսը կամերային մթնոլորտում շատ հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի և դաշնակահարի, հայ ազգային մշակույթի ամենավառ ներկայացուցչի անձնական կյանքից, ինչպես նաև կբացահայտի նոր անուններ կոնսերվատորիայի ուսանողներից և ստեղծագործող երիտասարդներից։

Երեկոյի վարողն է նրա երաժշտության վաղեմի երկրպագու՝ Սերգեյ Կռիլովը, ով սերտորեն համագործակցում է Ա. Բաբաջանյան հիմնադրամի հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ