Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

1988 թվականին ամեն ինչ այլ էր` հիմա ազգը քնած է, հայրենասիրությունն էլ` ընկրկած. Արցախի ժողովրդական արտիստ

Տեսանյութեր

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, ով որպես մտավորական նախ կիսվեց Արցախը հայկական պահելու իր  բանաձևով.

-Առաջին հերթին ես կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող բոլոր արցախցիները ոչ մի ժամանակ ոտքը դուրս չդնեն Արցախից: Դա ամենակարևորն է: Մնան Արցախում, ամուսնանան, շատ զավակներ ունենան, Արցախը շենացնեն, որպեսզի մենք կարողանանք Արցախը պահել ամուր ձեռքերի մեջ:

-Պարոն Հարությունյան մենք գիտենք, որ հայ ժողովուրդը երբեք չի կոտրվում, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը շարունակում է հոխորտալ, որ Արցախի ժողովուրդը պետք է հաշտվեն, որ նրանք այլևս Ադրբեջանի քաղաքացիներ են: Դուք որպես Արցախցի ինչպե՞ս կպատասխանեք դրան:

-Ոչ մի դեպքում արցախցին չի համակերպվի այն մտքի հետ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Ոչ մի դեպքում: Ամենամանուկին էլ, որ հարցնե ինքը կհրաժարվի դրանից: Գիտե՞ք ինչն է ամենից կարևորը, որ այս երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանում հայատյացություն են սերմանել ժողովրդի մեջ: Հիմա չեմ հասկանում ինչպես կարող են հայատյաց ժողովուրդը ապրել մի սուրբ ժողովրդի հետ,  այդպիսի բան չի լինի: 

-Պարոն Հարությունյան, որ պահին մեր մեջ հայրենասիրությունը ընկրկեց:

-Այնպես չէ, որ հայրենասիրությունը միանգամից մեռավ, 2018 թվականից սկսած տարբեր կերպ այդ հակահայրենասիրական քարոզն առաջ տարան, և այսպես եղավ։ Կամաց-կամաց եկանք հասանք այս օրերին, հիմա հայրենասիրության պակաս շատ կա, քնած են, ճիշտն ասած՝ շատ են քնած, ժողովուրդը, ազգը շատ է քնած։ 

1988 թվականին ամեն ինչ այլ էր, այն ժամանակ հայրենասիրության ոգին ուրիշ էր, հիմա ժողովրդին մաս-մաս են արել՝ բաժանել են 2-10 մասերի, ամեն մեկն իր կողմն է ձգում։ Երեկվա հանրահավաքը շատ կարևոր էր, որպեսզի բոլորը մեկ բռունցք դառնան։ Մեկ մտքի են փաստորեն, ինչպես 1988 թվականին են ոտքի կանգել մեկ նպատակի համար, հիմա էլ տարբերություն չկա, ասում են՝ պատմությունը կրկնվում է, եկել հասել ենք նույն վիճակին։ Ստացվում է, որ 30 տարի ինչ արել էինք՝ զրոյացվել է, հիմա նորից ենք սկսում, տեսնենք՝ ինչ է ստացվելու

-Ո՞ւմ հետ եք կապում Արցախը հայկական պահելու այս տեսլականը:

-Քանի որ արդեն ըստ երևույթին Հայաստանը ոնց որ թե ձեռք է քաշում Արցախից, որը շատ ցավալի և անընդունելի է, ապա մենք մեր հույսը փաստորեն այսօր կապում ենք միայն  Ռուսաստանի հետ: Ռուս խաղապահներն են այսօր մեր հանգիստը պահում: Մեր սահմանները փաստորեն մեր երիտասարդների հետ միասին ռուսներն են հսկում, բայց փաստ է, որ գլոբալ հաշվով ռուսն է այսօր մեր անվտանգության երաշխիքը:

-Այսինքն` Հայաստանի իշխանությունների հետ այլևս հույս չե՞ք կապում:

-Ճիշտն ասած անձամ ես հույս չեմ կապում: Ես քաղաքագետ չեմ, քաղաքականությունով չեմ զբաղվում, բայց այս բոլոր ամեն ինչը տանում է նրան, որ Հայաստանից սպասելիք ունենալը` երկնքից աստղ իջեցնելու նման երազանք է դարձել:

 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված