3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նիկոլ Փաշինյանից «ձեռ են քաշում» անգամ ՔՊ-ականները

Թեմա

Կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, եւ ընտրվեց վարչության նոր կազմը: Հատկանշական է այն, որ այս անգամ վարչության կազմում չկան Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեցող ՔՊ-ականները: Թեպետ իշխանական կուլիսներում շրջանառվում էին շշուկներ, որ ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանը ջանք ու եռանդ չեն խնայում նորընտիր վարչության կազմում լինելու համար, բայց նրանք էլ ցուցակից դուրս են մնացել: Չեն ընտրվել նաեւ այնպիսի կարկառուն ՔՊ-ականներ, ինչպիսիք են Սփյուռքի գործերի նախկին գլխավոր հանձնակատար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Ռուստամ Բաքոյանը: Ընդհանրապես անգամ թեկնածուների ցանկում ներառված չէր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսպիսով` ՔՊ-ի նորընտիր վարչության կազմում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ ՔՊ-ականներին մոտ կանգնած աղբյուրների` կուսակցության վարչության ընտրություններին 30 հոգի չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինչը բավական լուրջ ազդակ է եղել վերջինիս համար: Սա առնվազն փաստում է, որ Նիկոլ Փաշինյանից անգամ «ձեռ են քաշում» ՔՊ-ականները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ