3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Կատարյալ ֆիասկո` Սինանյանի գագաթաժողովում

Թեմա

Իրադարձությունների լուսանցքում մնաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կազմակերպած, այսպես կոչված, Համաշխարհային հայկական գագաթաժողովը, որից պարզվում է` դժգոհ են մնացել անգամ իշխանական վերնախավում:

Զարեհ Սինանյանին չի հաջողվել արդարացնել անգամ իշխանության սպասելիքները: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, հազիվ 600 հոգի մարդ է հավաքվել: Մինչդեռ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը` 2017 թվականին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցում էր ավելի քան 1500 անձ, այդ թվում` կարկառուն ներկայացուցիչներ սփյուռքյան առանցքային կառույցներից:

Հիմնական դժգոհությունը սինանյանական գագաթաժողովից այն է, որ ծախսվել է բավական լուրջ գումարներ պետբյուջեից` մոտ 309 մլն դրամ, իսկ արդյունքը եղել է կիսադատարկ դահլիճը: Սակայն, մի հարցում գերազանցել է Սինանյանը նախորդ Հայաստան-Սփյուռք համաժողովներներին: Թերեւս առաջին անգամ էր, որ սփյուռքյան գործիչները հավաքվում են մեկ հարկի տակ, ու քննարկման առանցքային թեման չի դառնում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը եւ Արցախը: Ավելին` ի սկզբանե ծրագրով նախատեսված էր, որ ազատ ձեւաչափով հանդիպում է լինելու ՀՀ արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի եւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, բայց վերջին պահին որոշել են սահմանափակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ