Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ժո­ղովր­դա­կան խոսք կա` ճշմար­տու­թյունն ի­մա­ցիր գժից կամ ճժից: Կա­պի­տու­լյանտ խուն­տա­յի մտադ­րու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար դի­միր ՀՈ­ՎԻԿ Ա­ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻՆ, ո­րը ՔՊ-ի և՛ գիժն է, և՛ ճի­ժը: Եվ ա­հա զար­մա­նա­լի­ո­րեն պարզ­վում է, որ այս ազ­գա­կոր­ծան պա­տու­հաս­նե­րը չեն ու­զում սահ­մա­նա­փակ­վել բու­հե­րը Աշ­տա­րակ տե­ղա­փո­խե­լու ծրագ­րով, նրանց քան­դա­րար ա­խոր­ժա­կը գնա­լով բաց­վում է: ԱԺ-ում պետ­բյու­ջե­ի քննարկ­ման ժա­մա­նակ իր խոս­քում նկա­րագ­րե­լով Ե­րև­ա­նի ներ­կա­յիս խայ­տա­ռակ վի­ճա­կը՝ Ա­ղա­զա­րյա­նը Կա­դաստ­րի կո­մի­տե­ի ղե­կա­վար Սու­րեն Թով­մա­սյա­նին հարց է ուղ­ղել. «Ձեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րում քննար­կում­նե­րի ժա­մա­նակ միտք չի՞ ա­ռա­ջա­ցել, ար­դյոք, մայ­րա­քա­ղա­քը տե­ղա­փո­խել այլ վայր: Տե­ղա­փո­խեք մի ու­րիշ տեղ, սար­քեք սի­րուն քա­ղաք՝ ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րով»: Այ­սինքն` այս տա­կանք­ներն ար­դեն մայ­րա­քա­ղա­քը տե­ղա­փո­խե­լու միտք ու­նեն: Պարզ է, որ Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քը տե­ղա­փո­խե­լու գա­ղա­փա­րը կա­րող է ար­դի­ա­կան լի­նել մի­այն մի դեպ­քում` ե­թե Ե­րև­ա­նը հանձն­վի թուր­քե­րին: Իսկ այն, որ նման պլան­ներ թուր­քերն ու­նեն, հայտ­նի է բո­լո­րին, իսկ ա­ռա­ջին հեր­թին՝ Նի­կո­լին: Չէ՞ որ Ե­րև­ա­նին հա­վակ­նե­լու մա­սին հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րե­լուց ա­ռաջ կա­պի­տու­լյան­տի «կիրթ» ըն­կեր Ա­լի­և­ը իր թե­րուս «փոքր եղ­բոր» հետ հաս­տատ կիս­ված կլի­ներ...

2020-ից ի վեր կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մաշ­խար­հա­յին բլե­ֆի շրջա­նակ­նե­րում քա­նիցս լսել ենք «նոր նոր­մալ» ար­տա­հայ­տու­թյու­նը: Այն ժա­մա­նակ «նոր նոր­մա­լը» դի­մակ-դնչկալ կրելն էր և շան կղան­քից ոչն­չով չտար­բեր­վող պատ­վաս­տա­նյու­թով սրսկվե­լը, ո­րը մի բան էլ հա­վաստ­վում էր QR կո­դով: Այդ ի­դի­ո­տա­վի­րուսն ար­դեն մո­ռա­ցել է­ինք, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն «նոր նոր­մա­լից» ո­րո­շեց խո­սել չնա­խա­րար ՎԱ­ՀԱՆ ՔԵ­ՐՈ­ԲՅԱ­ՆԸ: Հի­մա մենք բո­լորս պետք է ապ­րենք՝ հաշ­վի առ­նե­լով նոր նոր­մալ ի­րա­վի­ճա­կը, ԱԺ-ում լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում ա­սաց սույն ու­սա­պար­կը: Հար­ցին՝ ար­դյո՞ք նոր­մալ են դար­ձել ա­մե­նօ­րյա կրա­կո­ցե­րը, Քե­րո­բյա­նը ա­սաց. «Իսկ ձեզ հա­մար դա չի՞ դար­ձել նոր­մալ բան, կրա­կո­ցը նոր­մալ բան է նույ­նիսկ Իս­րա­յե­լում, ո­րի տնտե­սու­թյու­նը զար­գա­նում է շատ բարձր տեմ­պե­րով: Պետք է փոր­ձենք այն­պես ա­նել, որ­պես­զի կրա­կոց­նե­րի մի­ջա­վայ­րում կա­րո­ղա­նանք զար­գաց­նել մեր տնտե­սու­թյու­նը և օ­րե­ցօր եր­կի­րը դարձ­նել ա­վե­լի ա­պա­հով: Ես ցա­վակ­ցում եմ բո­լոր զո­հե­րի ըն­տա­նիք­նե­րին, բայց վաղն էլ կա­րող է ես զոհ­վեմ, և ես պատ­րաստ եմ դրան»: Դե ինչ ա­սես, ախր Իս­րա­յե­լը ՔՊ-ի պես պա­տու­հաս չու­նի, իսկ կա­պի­տու­լյանտ­նե­րին այդ երկ­րում պար­զա­պես սատ­կաց­նում են: «Կաս­կա» հա­գեք, հո­ղա­տու­ներ, «նոր նոր­մա­լը» նոր է սկսվում:

Բա­վա­կան էր Թուր­քի­ա­յի պատ­գա­մա­վոր ԳԱ­ՐՈ ՓԱՅ­ԼԱ­ՆԻՆ բստրել մի զար­մա­նա­լի հի­մա­րու­թյուն, իբր շատ օդ­տա­կար կլի­նի Նի­կո­լի, ԼՏՊ-ի և Սերժ Սարգ­սյա­նի մի­աս­նու­թյու­նը, որ­պես­զի թա­քուն ձև­ով Նի­կո­լին ծա­ռա­յող «ընդդի­մու­թյան ընդ­դի­մու­թյուն­նե­րը» հա­մացան­ցը լցնե­ին մու­տի­լով­կա­յով, ջա­նա­լով վե­րա­կեն­դա­նաց­նել այ­լա­սեր­ված ու­ղեղ­նե­րի ար­գա­սիք «տե­սու­թյու­նը», իբր «Սերժն է բե­րել Նի­կո­լին»: Սա­կայն ստի ոտ­քե­րը կարճ են, և շատ ա­րագ մա­մուլ ար­տա­հո­սեց ճշմար­տու­թյու­նը, այն է. «Գա­րո Փայ­լա­նը փոր­ձել է ա­ռաջ մղել ազ­գա­յին մի­աս­նու­թյան թե­զը՝ շեշ­տը դնե­լով՝ «Նի­կոլ Փա­շի­նյա­նին օգ­նենք» տար­բե­րա­կի վրա: Սերժ Սարգ­սյա­նը կտրուկ հա­կա­դար­ձել է Գա­րո Փայ­լա­նին՝ ա­սե­լով՝ «ինչո՞ւմ օգ­նենք, դա­վա­ճա­նու­թյան մե՞ջ»: Սերժ Սարգ­սյա­նը նա­եւ հա­վե­լել է, որ քա­նի դեռ Նի­կոլ Փա­շի­նյանն է ՀՀ վար­չա­պե­տը՝ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի «գոր­ծե­րը վա­տա­նա­լու են», հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի առ­ջեւ ո­րե­ւէ հե­ռան­կար չի բաց­վե­լու...»: Այն­պես որ` պար­զա­պես լռեք, մի­գու­ցե խե­լա­ցի­ի տպա­վո­րու­թյուն թող­նեք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ