Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Լա­զա­րև­յան ա­կում­բի» նիս­տին Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը ո­րոշ զար­մա­նա­լի, բայց օ­րի­նա­չափ ակ­նարկ­ներ է ա­րել այն մա­սին, թե ո­րոշ հայ օ­լի­գարխ­ներ ի­րա­կա­նում ինչ ի­րա­կան նպա­տակ­ներ են հե­տապն­դում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վող պղծու­թյան հետ կապ­ված: «…Սա այն հար­ցե­րից է, ուր գո­յու­թյուն ու­նի ա­ռաս­պե­լա­բա­նու­թյուն… ո­րոնց գայ­թակ­ղու­թյա­նը տրվել են ոչ մի­այն մեր պաշ­տո­նա­տար ան­ձան­ցից ո­մանք, օ­րի­նակ՝ Օ­վեր­չու­կը, այ­լև Հա­յաս­տա­նում շա­տե­րը: Ես չեմ տա Հա­յաս­տա­նի բա­վա­կա­նին կա­րև­որ օ­լի­գարխ­նե­րից և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից մե­կի ա­նու­նը, որն ան­ձամբ ինձ բա­ցատ­րում էր, որ, ա­յո, բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն է ստեղծ­վել, որ ընդ­հան­րա­պես ամ­բողջ Անդր­կով­կա­սը վե­րա­դառ­նա դե­պի Ռու­սաս­տան, որ ընդ­հան­րա­պես կար­գա­վոր­վեն Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի մի­ջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցե­րը»,- հայ­տա­րա­րել էր Զա­տու­լի­նը՝ ա­վե­լաց­նե­լով՝ այդ օ­լի­գարխն ի­րեն ա­սել է՝ որ­քա՞ն դեռ Հա­յաս­տա­նը պետք է մնա որ­պես պա­շար­ված ամ­րոց, հի­մա մենք կբա­ցենք տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը, կսկսվի տնտե­սա­կան զար­գա­ցու­մը: Ան­շուշտ, ըն­թեր­ցո­ղը մի­ան­գա­մից մտա­բե­րեց ԳՌԶՈ­ՅԻՆ, և ճիշտ էլ ա­րեց: Մնում է տա­րա­կու­սել` այդ ինչ­քա՞ն տե­ղե­րում սույն հա­կա­հայ փո­ղա­մոլն ա­րել է պան­թուր­քիս­տա­կան շա­հի լոբ­բինգ:

Իսկ Մեծ Բրի­տա­նի­ա­յի նախ­կին վար­չա­պետ ԼԻԶ ԹՐԱ­ՍԻ սմարթ­ֆո­նը զար­մա­նա­լի­ո­րեն կոտ­րել են և տա­րել ամ­բողջ նա­մա­կագ­րու­թյու­նը: Հնա­րա­վոր է, «կոտր­վել» է իս­րա­յե­լա­կան NSO Group ըն­կե­րու­թյան Pegasus լրտե­սա­կան ծրագ­րի մի­ջո­ցով, հայտ­նում է The Times թեր­թը: Բրի­տա­նա­կան MI-6 հա­տուկ ծա­ռա­յու­թյան նախ­կին ղե­կա­վար Ա­լեքս Յան­գե­րի խոս­քով՝ հա­մա­ցան­ցին մի­աց­ված բո­լոր սար­քե­րը կա­րե­լի է «կոտ­րել» Pegasus-ի մի­ջո­ցով, որն ար­դեն օգ­տա­գործ­վել է պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հե­ռա­խոս­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րի հա­մար: Բրի­տա­նա­ցի նա­խա­րար­նե­րը «բա­վա­րար ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում անվ­տան­գու­թյա­նը, նրանց պետք է կի­բե­րանվ­տան­գու­թյան դա­սեր տալ»,- հա­վե­լել է նա: Դե ինչ, պա­րոն Յան­գե­րը, որ­պես ջենթլ­մեն, չա­սաց ա­վե­լի ու­ղիղ` որ և՛ Լիզ Թրա­սը, և՛ բա­զում նա­խա­րար­ներ պար­զա­պես բութ են: Զար­մա­նա­լի է, այդ ին­չո՞ւ պե­տա­կան գաղտ­նիք կրող­նե­րը չեն կի­րա­ռում կի­բեր­հի­գի­ե­նա­յի այն կա­նոն­նե­րը, ո­րոնք կի­րա­ռում է ցան­կա­ցած ի­րեն հար­գող լրագ­րող... Դե ե­րև­ի հենց բթու­թյան հա­մար Թրա­սին ըն­դա­մե­նը 44 օր անց վռնդե­ցին, չէ՞ որ բրի­տա­նա­կան «խոր­քա­յին պե­տու­թյու­նը» չի կա­րող հան­դուր­ժել նի­կո­լան­ման կեր­պար­նե­րին:

Ե՛վ փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում, և՛ սոց­ցան­ցե­րում կար­ծիք­նե­րի պա­կաս չկա, թե ար­դյո՞ք հու­սադ­րող բան կար Սո­չի­ում տե­ղի ու­նե­ցած ե­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րում: Ճիշտն ա­սած, զար­մա­նա­լի է, որ կա­պի­տու­լյան­տից չնչին իսկ լավ բան սպա­սող կա, ուս­տի լի­ո­վին հա­մա­ձայն եմ «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ ՆԱ­ՐԵԿ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԻ տե­սա­կե­տին, ո­րը հրա­պա­րակ­վել է հան­դի­պու­մից ա­ռաջ. «Փաս­տա­ցի այ­սօր­վա Սո­չի­ում տե­ղի ու­նե­նա­լիք ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը Հա­յաս­տա­նը չու­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, իսկ Ադր­բե­ջա­նն ու­նի եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ: Ինչ­քան էլ կոնկ­րետ այս պա­րա­գա­յում հույս­ներս դնենք ռուս­նե­րի վրա, ինչ­քան էլ ո­գև­որ­վենք Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած ե­րեկ­վա հան­րա­հա­վա­քով, մի­և­նույն է մին­չև Հա­յաս­տա­նից ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը չհե­ռաց­նենք բա­նակ­ցու­թյուն­նե­րից, ո­րև­է դրա­կան ար­դյունք ակն­կա­լե­լը, մեղմ ա­սած, մի­ամ­տու­թյուն է: Կկա­րո­ղա­նա՞նք փո­խել բա­նակ­ցո­ղին` կկա­րո­ղա­նանք ա­պա­հո­վել Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյունն ու ար­ցախ­ցի­նե­րի գո­յա­բա­նա­կան խնդի­րը, չե՞նք կա­րո­ղա­նա` մեզ էլ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան հետ մի­ա­սին կհանձ­նի իր գա­ղա­փա­րա­կան հայ­րե­րին: Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյու­նից բա­ցի այլ օ­րա­կարգ չկա»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ