3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ. «Հրապարակ»

Ներքաղաքական

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի կիրակնօրյա տպավորիչ հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, որ առաջին ձեռքից ինֆորմացիա հասցնեն իրեն։ Կիրակի Արցախում է եղել ոչ միայն Արմեն Աբազյանը, այլեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ուժային մեկ այլ ղեկավար եւս։ Փամբուխչյանը մասնակցել է ԱՀ ԱԻՆ ծառայության կազմավորման 30-ամյակին, սակայն միջոցառումից հետո մնացել է եւ հետեւել բազմահազարանոց հանրահավաքին։

Հիշեցնենք, որ կիրակի օրն Արցախում քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության գործող եւ նախկին 2 նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: Այն ուղեկցվեց Արցախի խորհրդարանի հայտարարությամբ, որով կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներն ադրբեջանական մի ապատեղեկատվություն էլ հերքեցին: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը հայաթափվել է` հազիվ 50 հազար մարդ է ապրում: Մինչդեռ հանրահավաքին ֆիզիկապես մասնակցել է մոտ 60-65 հազար մարդ, ինչը վկայում է այն մասին, որ Արցախում այսօր իրոք ապրում է մոտ 120 հազար մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

https://hraparak.am/post/48045fffa561403fdb61eded4dab5340

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ