Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ «Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է Լույս չի լինելու ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով «Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

«Ինչո՞ւ հայրենադավ դավաճանները չեն պատժվում». Ա­ՐԵՎ­ՇԱՏ Ա­ՎԱ­ԳՅԱ­Ն

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է բա­նաս­տեղծ, նկա­րիչ, թարգ­մա­նիչ, «Մշա­կույ­թի հայ­կա­կան ֆոնդի» նա­խա­գահ, Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի մի­ու­թյան, Հա­յաս­տա­նի ժուռ­նա­լիստ­նե­րի մի­ու­թյան, Հա­յաս­տա­նի գրող­նե­րի մի­ու­թյան ան­դամ Ա­ՐԵՎ­ՇԱՏ Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԻ հետ:

Պա­րոն Ա­վա­գյան, ստեղ­ծա­գոր­ծա­կան ի՞նչ նոր ծրագ­րեր ու­նեք:

— Ար­դեն պատ­րաստ է եւ շու­տով կտպագր­վի իմ հեր­թա­կան գիր­քը` «Իմաս­տա­սի­րա­կան մտո­րում­ներ» խո­րագ­րով, ո­րը կյան­քի, տի­ե­զե­ր­քի, մար­դու նե­րաշ­խար­հի, հայ ժո­ղովր­դի մա­սին է: Գրքում փոր­ձել եմ կյան­քը դի­տել բո­լոր տե­սան­կյուն­նե­րից՝ ե՛ւ իմ, ե՛ւ ու­րիշ­նե­րի հա­յացք­նե­րով` ներ­կա­յաց­նե­լով կյան­քը եւ այն ա­մե­նը, ինչ-որ տի­ե­զե­րա­կան օ­րենք­նե­րով ու­զենք, թե չու­զենք պար­տա­վոր ենք ըն­դու­նել: Օ­րի­նակ, հայ­րը ու­զում է իր որ­դին ու­սյալ լի­նի, բայց տա­րի­ներ շա­րու­նակ կա­շա­ռել են ու­սուց­չին՝ փոր­ձե­լով զար­տու­ղի ճա­նա­պար­հով հար­ցե­րը լու­ծել: Բու­հե­րի դիպ­լոմ են ստա­նում` ա­ռանց սո­վո­րե­լու, եւ ա­րդյուն­քում ու­նե­ցանք փլուզ­ված եր­կիր, ո­րով­հե­տեւ անգ­րա­գետ­նե­րը ե­կան իշ­խա­նու­թյան, գո­ղե­րը փոր­ձե­ցին հար­ցե­րը լու­ծել կա­շառ­քով, որ­պես­զի ա­զատ գո­ղա­նան՝ շրջան­ցե­լով օ­րենք­նե­րը: Ա­նօ­րի­նա­կա­նու­թյան եւ ան­բա­րո­յա­կա­նու­թյան պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցավ փլու­զու­մը:

Խորհր­դա­յին կար­գե­րին դեմ դուրս ե­կան եւ ան­կա­խա­ցան, բայց չէ՞որ կյանքն ա­պա­ցու­ցեց, որ խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նի դպրո­ցը, բու­հը ա­վե­լի շատ գի­տե­լիք էր տա­լիս…

— Վե­րա­կա­ռուց­ման ծրա­գիրն ին­քը փլուզ­ման ծրա­գիր էր: Գոր­բա­չո­վյան տխրահռ­չակ վե­րա­կա­ռու­ցու­մը շատ դա­ռը պտուղ­ներ տվեց, ո­րով­հե­տեւ մին­չեւ հի­մա մենք տես­նում ենք, որ ա­զա­տու­թյան մա­սին մեր ե­րա­զանքն այդ­պես էլ չի­րա­կա­նա­ցավ: Սկսե­ցին ա­պօ­րի­նի թա­լա­նե­լով, գո­ղա­նա­լով հարս­տա­նալ: Այ­սօր ամ­բողջ աշ­խար­հում իշ­խում է փո­ղը: Եվ ազ­գա­յին այն թանկ հատ­կա­նիշ­նե­րը, որ մենք ու­նե­ինք խորհր­դա­յին իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին, հի­մա չկա: Այն ժա­մա­նակ կար իս­կա­կան դպրոց, որ­տեղ մար­դիկ գի­տե­լիք է­ին ստա­նում:

Ե­թե հա­մեմատենք խորհր­դա­յին տա­րի­նե­րի հետ, ան­կա­խու­թյու­նից հե­տո մին­չեւ հի­մա ար­վես­տի գոր­ծիչ­նե­րի նկատ­մամբ կա՞ նման ու­շադ­րու­թյուն:

— Ան­հա­մե­մա­տե­լի է...Խորհր­դա­յին տա­րի­նե­րին չորս տա­րին մեկ Մոսկ­վա­յում տե­ղի էր ու­նե­նում ե­րի­տա­սարդ գրող­նե­րի հա­վաք: Եվ լա­վա­գույն, ա­ռա­ջա­դեմ, աչ­քի ընկ­նող ե­րի­տա­սարդ­նե­րը գնում է­ին մաս­նակ­ցե­լու այդ խորհր­դակ­ցու­թյա­նը: Հա­զարումի ձե­ւով խրա­խուս­վում է­ին տա­ղան­դա­վոր մար­դիկ: Ստեղ­ծա­գոր­ծա­կան մի­ու­թյուն­ներն աշ­խա­տում է­ին եւ ու­նե­ին ի­րենց ստեղ­ծա­գոր­ծա­կան տնե­րը, որ­տեղ կա­րե­լի էր հանգս­տա­նալ, աշ­խա­տել: Այ­սինքն` մար­դու հա­մար տրված էր բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­ներն ապ­րե­լու, ստեղ­ծա­գոր­ծե­լու: Եվ կար պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում, ո­րի ար­դյուն­քում գիրք է­իր տպագ­րում: Ապ­րելն ա­վե­լի է­ժան եւ մատ­չե­լի էր, ու կար հնա­րա­վո­րու­թյուն ճա­նա­պարհոր­դե­լու: Ի­հար­կե, այն ժա­մա­նակ էլ ե­ղել են դժգո­հու­թյուն­ներ, ո­րո­շա­կի ան­հար­թու­թյուն­ներ, տա­ղան­դա­վոր մարդ­կանց նկատ­մամբ ե­ղել է վե­րա­պա­հում: Բայց խորհր­դա­յին կրթա­կան հա­մա­կար­գը ան­հա­մե­մատե­լի հզոր էր եւ տա­լիս էր կիրթ շրջա­նա­վարտ­ներ: Իսկ հի­մա ե­թե փող ու­նես, ա­մեն ին­չի կհաս­նես: Բայց ազ­նիվ մար­դը չի կա­րող փող կու­տա­կել, ո­րով­հե­տեւ այս մրցակ­ցու­թյան մեջ ա­վե­լի շատ փող են ու­նե­նում գո­ղերն ու ա­վա­զակ­նե­րը: Հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան ըն­թաց­քում չի ե­ղել մի եր­կիր, որ այդ­քան ա­զատ ու ար­դա­րա­միտ լի­նի, ինչ­պի­սին խորհր­դա­յին եր­կիրն էր 1960-1985թթ.-ին: Իսկ հե­տո քան­դե­ցին ԽՍՀՄ-ը, եւ քան­դո­ղին` Գոր­բա­չո­վին, դա­տե­լու փո­խա­րեն տվե­ցին Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մրցա­նակ: Այ­սօր լավ մտա­վո­րա­կան­նե­րի նկատ­մամբ կան պատ­նեշ­ներ: Ա­վե­լի հար­գի են ստա­խոս­նե­րը, գո­ղերն ու ա­վա­զակ­նե­րը: Ստե­րով լցված է ամ­բողջ աշ­խար­հը: Ա­զա­տու­թյուն կոչ­վածն ա­վե­լի շատ տրված է այն մարդ­կանց, ով­քեր կա­րող են խա­բել, քծնել եւ կեղծ հա­վաք­ներ կազ­մա­կեր­պել: Ա­զատ, բա­նի­մաց, բա­րե­կիրթ մար­դը չի կա­րող դի­մա­նալ այդ վատ քա­ղա­քա­կան մշա­կույ­թին, ո­րը հի­մա տի­րում է ամ­բողջ աշ­խար­հում: Ամ­բողջ աշ­խար­հում այ­սօր քա­ղա­քա­կան մշա­կույ­թը գտնվում է ցածր մա­կար­դա­կի վրա: Վե­րա­կա­ռու­ցու­մից հե­տո մեր եր­կի­րը խա­վա­րի մեջ թա­ղե­ցին: Լույ­սը կար, բայց մեզ չէ­ին տա­լիս... Ի վեր­ջո, ա­մեն մե­կը պատժ­վում է իր սխալ­նե­րի հա­մար: Եվ կյան­քը ցույց տվեց, որ մա­սամբ պատժ­վե­ցին հան­ցա­գործ­նե­րը, կա­շա­ռա­կեր­նե­րը, գո­ղե­րը, բայց դա­վա­ճան­նե­րը չպատժ­վե­ցին: Շա­րու­նակ դա­վա­ճան­ներ են բռնում, բայց չտե­սանք, որ այդ դա­վա­ճան­նե­րին դա­տեն, ա­նուն-ազգա­նուն­նե­րով ա­սեն, որ բո­լորն ի­մա­նան: Ին­չո՞ւ հայ­րե­նա­դավ դա­վա­ճան­նե­րը չեն պատժ­վում: Օ­րի­նակ, ես կար­ծում եմ, որ դա­վա­ճան­նե­րին պետք է գնդա­կա­հա­րել: Հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյունն ինչ ու­զում է ա­սի: Հայ ժո­ղո­վուր­դը կա­րիք չու­նի դա­վա­ճան­նե­րին պա­հե­լու: Այ­սօր պաշ­տո­նյա­նե­րի գրե­թե մեծ մասն ու­նեն թուր­քա­կան, այ­լազ­գի ա­նուն-ազգա­նուն­ներ: «Իրա­վունք» թեր­թի մի­ջո­ցով հոր­դո­րում եմ վե­րա­կանգ­նել մեր մարդ­կա­յին ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ի­րա­վունք­նե­րը, եւ այն մար­դիկ, ով­քեր ու­նեն թուր­քա­կան ա­նուն-ազգա­նուն­ներ` դարձ­նեն հա­յե­ցի:

Խորհր­դա­յին տա­րի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­ղում­նե­րի հետ կապ­ված՝ մի պատ­մու­թյուն կպատ­մե՞ք:

— Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ծննդյան հո­բե­լյա­նա­կան ե­րե­կոն պետք է լի­ներ Բաք­վում: Երբ ինձ ա­ռա­ջար­կե­ցին, ա­սա­ցի` ես չեմ գնա Բա­քու, ո­րով­հե­տեւ ազ­գա­յին մեն­թա­լի­տե­տի հո­գե­բա­նու­թյան խնդիր­ներ այն ժա­մա­նակ էլ կար: Պերճ Զեյ­թուն­ցյանն ինձ ա­սաց` լավ, դու ե­լույթ չես ու­նե­նա, բայց գնա Ա­նա­հիտ Սա­հի­նյա­նի եւ Մա­րո Մար­գա­րյա­նի հետ, նրանք կխո­սեն: Եվ գնա­ցինք այդ հան­դիպ­մա­նը, որն ան­ցավ շատ լավ: Նույ­նիսկ ե­րե­կո­յից ա­ռաջ Մոսկ­վա­յից Ա­լի­եւն էր ե­կել մաս­նակ­ցե­լու Բաք­վում տե­ղի ու­նե­ցած Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի հո­բե­լյա­նա­կան ե­րե­կո­յին: Հանձ­նա­րա­րեց, որ մեզ հյու­րա­սի­րեն եւ ցույց տան, թե ինչ է ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը, բայց մենք չհա­մա­ձայն­ե­ցինք:

Դուք ժա­մա­նա­կին աշ­խա­տել եք Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյու­նում, ի՞նչ կա­սեք այ­սօր­վա հե­ռուս­տա­ե­թե­րի մա­սին:

— Մեր ե­թե­րը պետք է ա­զա­տագ­րել ոչ հա­ճե­լի եւ ան­բա­րե­կիրթ հե­ռուս­տա­մեկ­նա­բան­ներց: Ե­թեր են բե­րում եւ մարդ­կանց չեն էլ թող­նում կար­գին խո­սեն: Առ­հա­սա­րակ, ինչ կա­րիք կա ե­թե­րը ա­մեն օր տրա­մադ­րել մի մար­դու, ո­րը ոչ մի բան չի հաս­կա­նում քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Ոչ մի կա­ռու­ցո­ղա­կան ա­ռա­ջար­կու­թյուն հայ ժո­ղովր­դի հա­մար չի հնչում ե­թե­րից: Մի ան­գամ, երբ այդ մա­սին բարձ­րա­ձայ­նե­ցի, ինձ զրկե­ցին ե­թե­րից: Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը պետք է դառ­նա մեր ե­թե­րում օ­րա­կար­գի հարց: Հայ­րե­նիք ու­նե­նա­լու հա­մար մենք պետք է ու­նե­նանք մայ­րե­նիք, քա­նի որ հայ­րե­նի­քի զա­վակ­նե­րին ծնում են մայ­րե­րը: Մին­չեւ հայ­րե­նի­քին գո­հաց­նե­լը՝ մայ­րե­րը մայ­րե­նի­քի հա­մար պետք է ա­նեն շատ կա­րե­ւոր` զա­վակ ծնե­լու, այդ զա­վա­կին կրթե­լու, հա­յե­ցի դաս­տի­ա­րա­կե­լու գոր­ծը: Այ­սօր ե­թե մենք հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նանք մեր նոր սերն­դին կրթե­լու եւ հա­յե­ցի դաս­տի­ա­րա­կե­լու, տաս տա­րի հե­տո բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը մե­րը կլի­նեն:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված