3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Սոչիում որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին մի քանի հայտարարություն է արել, թե բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, բայց վերջերս ասաց, թե ինքը դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին: Հետո պարզվեց նաև, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի նաև ամերիկյան տարբերակ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը.

«Մեկ անգամ ևս հստակ արձանագրեք, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում, թե փաստաթուղթ չկա՝ խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրած էին։ Այնքան է սուտ խոսել, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում», - ասաց Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ Սաղաթելյանը կարծում է, որ որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու.

«Մնացած արդյունքներին կծանոթանանք երեկոյան, եւ վաղը, ըստ դրա կարձագանքենք»,-հավելեց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ