Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երեւանում

Ազդագրեր

Նոյեմբերի 17-ին Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կավարտի Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Անսամբլի ակունքներում ստեղծագործել են այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են՝ ՀԽՍՀ  ժողովրդական արտիստներ`  Գրիգոր Հախինյանը, որը եղել է անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարը, Վանուշ Խանամիրյանը, Ազատ Ղարիբյանը, Վաղարշակ Կոտոյանը: Շուրջ 20 և ավել տարի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը: Այս տարների ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 25 և ավել երկրներում:
Մեր նոր ստեղծագործությունների կողքին մինչ օրս պահպանվում և շարունակում են հիացնել հանդիսատեսին վերը նշված  մեր մեծ արտիստների բեմադրությունները և ստեղծագործությունները:

Երևանցի հանդիսատեսի դատին կներկայացվեն անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։ Մինչ այդ՝ հոկտենբերի 21-ին Գյումրիում և նոյեմբերի 4-ի ն Վանաձորում, հանդիսատը բուռն ծափողջույններով ընդունեցին անսամբլի կատարումները:

Համերգին գեղարվեստական ողջյուններով հանդես կգան ՝ վաստակավոր կոլեկտիվներ «Բերդ» պարային անսամբլը,Պարի Պետական անսամբլը, «Բարեկամություն» պարարվեստի պետ. անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև Թովմաս Պողոսյանը , Արսեն Գրիգորյանը/Մրո/: Համերգի ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը: 

Նշենք, որ անսամբլի գեղ.ղեկավարն է Արմեն Ներսիսյանը, երաժշտական մասի ղեկավարը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը՝ Արայիկ Գևորգյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ