⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Բոլորս, ամեն մեկն իր չափով մեղավոր է. Ալավերդյան

Թեմա

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով`  պետք է կարողանանք մեր մեջ տեսնել, որ մեր կորուստների եւ ձեռքբերումների հիմնական մեղավորը մենք ենք:

— Բոլորս, ամեն մեկն իր չափով մեղավոր է, բայց ես գլխավոր մեղավոր տեսնում եմ իշխանությանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ կատարում է այն, ինչ իրեն տրված է: Թուրքիան երե՞կ է առաջացել, Ադրբեջանը երե՞կ է ծագել, Ռուսաստանը ամեն ինչ անում էր սիրահարվա՞ծ Հայաստանին: Իհարկե` ոչ, իսկ ի՞նչն է փոխվել: Մեր մեջ փոխվել է իշխանությունը եւ փոխվել է Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ: Արդյո՞ք փորձագիտական համայնքը ճիշտ է ընկալում, արդյո՞ք ճիշտ է, երբ ընդդիմությունն ասում է, թե ժողովուրդը չարթնացավ, արդյո՞ք ակադեմիական հանրությունն ամեն ինչ արել է, որ ժողովուրդը չընկներ այդ ծուղակների մեջ: Կարծում եմ՝ ոչ: Ես միշտ առաջինն իմ մասին եմ ասում ու պատասխանատվություն զգում, որ պահանջված չափով ու այնպես չեմ արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ