⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մենք չենք կա­րող դառ­նալ մի նոր ուկ­րա­ի­նա այս տա­րած­քում. Մարտիրոսյան

Թեմա

Բա­նակ­ցա­յին գոր­ծի մաս­նա­գետ ԱՐ­ԹՈՒՐ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ գնա­հատ­մամբ` Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի եւ Եվ­րա­մի­ու­թյան այս ծա­վա­լի ու­շադ­րու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մամբ վտան­գա­վոր է Հա­յաս­տա­նի հա­մար, ո­րը հայտն­վել է ՌԴ եւ Ա­րեւ­մուտք շա­հե­րի բախ­ման կենտ­րո­նում:

— Մենք չենք կա­րող դառ­նալ մի նոր Ուկ­րա­ի­նա այս տա­րած­քում: ՌԴ-ն սկզբում բրյու­սե­լյան հան­դի­պում­նե­րին ոչ այն­քան քննա­դա­տո­րեն էր մո­տե­նում, ի­րենք մտա­ծում է­ին՝ հա, թող գնան խո­սեն, մի­եւ­նույն է, բա­նա­լին մեր ձեռ­քում է, բայց հե­տո տե­սան, որ սա կա­րող լուրջ լի­նել, տե­սան ինչ­պես է հա­կա­ռու­սա­կան մթնո­լորտ ստեղծ­վում Հա­յաս­տա­նում, եւ այն­պես չէ, որ դրան Ռու­սաս­տա­նը չնպաս­տեց, բայց պարզ է, թե ինչ­պես եւ ինչ ու­ժե­րով, ով էր աշ­խա­տեց­նում այդ հիս­տե­րի­ան: Ե­թե ստո­րագր­վի պայ­մա­նա­գիր, ո­րով Հա­յաս­տանն ի­րոք ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, եւ Ար­ցա­խը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի մաս, սա վտան­գա­վոր է ռուս­նե­րի հա­մար, ո­րով­հե­տեւ կա­սի՝ մենք ձեզ չենք հրա­վի­րել, այս ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը մենք մեզ վրա ենք վերց­նում, դուք ի՞նչ գործ ու­նեք այս­տեղ: Իսկ Ռու­սաս­տանն այլ շա­հեր եւ պատ­կե­րա­ցում ու­նի այս տա­րա­ծաշր­ջա­նում, եւ ե­թե ան­գամ ա­սում են՝ ար­ջը (Ռու­սաս­տա­նը) վի­րա­վոր է, մի­եւ­նույն է, ար­ջը մնում է արջ, եւ թա­թով կա­րող է այն­պես հասց­նել Հա­յաս­տա­նին, որ տե­ղի ու­նե­նա այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ 90-ական­նե­րի սկզբում, երբ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը նույն ձեւ հա­կա­կայս­րու­թյան պայ­քար էր տա­նում եւ այլն: Մենք տե­սանք ին­չի դա բե­րեց: Շա­տե­րը մո­ռա­ցել են, թե ինչ էր տե­ղի ու­նե­նում 1991 թվա­կա­նի մարտ ամ­սին եւ ինչ­պի­սին էր մեր վի­ճա­կը, ե­թե չլի­ներ այդ հե­ղաշր­ջում կո­չենք, թե հե­ղա­փո­խու­թյուն՝ օ­գոս­տո­սի 15-ին, ինչ քայ­լե­րի էր պատ­րաստ գնալ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը: Մեր իշ­խա­նու­թյուն­ներն, ինձ թվում է, հաս­կա­նում են այդ պա­հե­րը, ուղ­ղա­կի տար­ված է­ին այն բա­նով, թե Ռու­սաս­տա­նի օ­րե­րը հաշ­ված են, պարտ­վե­լու են եւ այլն, եւ ե­թե այդ­պես է, ու­րեմն` ի­րենք ա­րա­գաց­րե­ցին այդ ըն­թաց­քը, այ­լընտ­րան­քա­յին խաղ սկսե­ցին, բայց այդ խա­ղը խա­ղա­լու հա­մար դու պետք է վստահ լի­նես, որ դու ու­նես զսպող է­լե­մենտ այդ խա­ղում:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ