3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Մինչ այժմ ամենակարեւոր հարցը որոշված ​​չէ՝ ինչպիսի բանակ է պետք Հայաստանին. Աբրահամյան

Թեմա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ զգուշացնում է, որ հայկական բանակը ռուսական զենքի զգալի գնումների կարիք ունի:

— Ոչ մի կերպ չպետք է խոչընդոտվի Ռուսաստանից մատակարարումներին, առավել եւս` որեւէ կերպ ընդհատվի դրանք: Անկախ տարբեր խմբերի մարդկանց ցանկություններից, եթե թեման դիտարկենք Հայաստանի անվտանգության տեսանկյունից, ապա մեր ենթակառուցվածքներն ու հնարավորությունները պահանջում են զգալի գնումներ, այդ թվում՝ Ռուսաստանից: Հայկական բանակի համար առաջնահերթ սպառազինության համակարգերը պետք է գնել հենց Ռուսաստանից: Ինչպես ցույց տվեցին վերջին չորս տարիների իրադարձությունները,  Հայաստանի իշխանությունները, նույնիսկ զենքի գնման համար միջոցների առկայության դեպքում, գործել են ոչ այդքան արդյունավետ: Մինչ այժմ ամենակարեւոր հարցը որոշված ​​չէ՝ ինչպիսի բանակ է պետք Հայաստանին: Առայժմ ամեն ինչ մնում է բարի ցանկությունների ոլորտում: Մինչդեռ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021թ. մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022թ. սեպտեմբերին ագրեսիայի իր գրոհներով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիրներ: Դրանց մասշտաբները դժվար է անգամ պատկերացնել: Բաքուն փորձում է Հայաստանին զրկել գոյության բոլոր շանսերից եւ հնարավորություններից: Շատ կարեւոր է արձանագրել տարածքային կորուստները, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը բնակավայրերը չեն: Բաքվի նպատակը այնպիսի վերահսկողության սահմանումն է Հայաստանի կրիտիկականորեն կարեւոր օբյեկտների եւ հաղորդակցությունների հանդեպ, ինչպիսին պարզապես կզրկի նրան կենսունակությունից: Այսինքն՝ պայքարելու եւ նորմալ զարգանալու հնարավորությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ