⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Իմունիտետ. քունը ոչ միայն գեղեցկության բաղադրատոմս է, այլև առողջության երաշխիք

Առողջապահական

Հիշո՞ւմ եք «քունը լավագույն դեղամիջոցն է» արտահայտությունը: Նախկինում վատ զգալիս միայն մայրերն ու տատիկներն էին խորհուրդ տալիս «քնի, և ամեն ինչ կանցնի», բայց այժմ նրանց հետ համամիտ են նաև նեյրոկենսաբանները։

2011 թվականին Տյուբինգենի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզեցին, որ կանոնավոր և երկար քունը դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա։ Քնի պակասը թուլացնում է օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները և բացասաբար անդրադառնում նրանում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացների, այդ թվում՝ թմրամիջոցների վատ ազդեցությունների վրա։

Սա ստուգելու համար գիտնականները պատվաստել են հեպատիտ A-ի դեմ երկու խմբի. ոմանց թույլ են տվել քնել, իսկ մյուսներին խնդրել են արթուն մնալ օրվա ընթացքում: Արյան հետագա անալիզը ցույց է տվել, որ պատվաստանյութի նկատմամբ արձագանքը և ընդհանուր իմունային վիճակն առաջին խմբի մասնակիցների մոտ զգալիորեն ավելի լավն էին, քան նրանց՝ անքնությունից հյուծված ընկերների: Այս ամենը պայմանավորված է ավելի լավ հորմոնալ հավասարակշռությամբ, ավելի լավ արյան ու ավշային հոսքով և, հետևաբար, իմունային բջիջների ավելի բարձր ակտիվությամբ: Հետագայում նույն եզրակացության են եկել նաև այլ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են իմունիտետի և քնի միջև կապը:

Ի՞նչ հետևություններ կարող եք անել սրանից: Շատ պարզ. անկախ նրանից, թե որքանով եք հենվում սուպերմթերքների, կոճապղպեղի կամ «իմունիտետի» համար վիտամինային հավելումների վրա, գլխավորը, որը կստիպի նրանց աշխատել հարյուր տոկոսով, առողջ քունն է: Միգուցե ապագայում սա լավագույն դրդապատճառն է մինչև ուշ գիշեր չնստելու, համացանցում քիչ պտտվելու և հեռուստասերիալների գիշերային դիտումները սահմանափակվելու համար։

http://ladynews.am/arm/news/9125/imunitet-quny-och-miayn-gegheckutyan-baghadratoms-e-aylev-aroghjutyan-erashkhiq

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ