Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ «Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է Լույս չի լինելու ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով «Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

Ի՞նչ կապ ունեն ծառը, դդումը, կապիկի մաշկն ու ժամանակակից թմբուկը

Մշակութային

«Փաստ» օրաթերթը գրում է

Թմբուկը հարվածային երաժշտական գործիք է: Թմբուկի առաջին նախատիպերը եղել են մարդկանց արձակած ձայները: Հին մարդիկ ստիպված են եղել պաշտպանվել գիշատիչ գազաններից՝ աղմկելով, մասնավորաբար՝ կուրծք ծեծելով ու աղաղակելով: Սկզբունքորեն կարելի է ասել, որ ներկայում թմբկահարները նույն կերպ են վարվում՝ ծեծում են իրենց կրծքին դրված գործիքը, հաճախ՝ նաև ճչում: Զարմանալի զուգադիպություն: Տարիներ են անցել, մարդկությունը զարգացել է, մարդիկ սովորել են հնչյուններ ստանալ իմպրովիզացված միջոցներից: Հայտնվել են առարկաներ, որոնք ժամանակակից թմբուկ են հիշեցրել: Որպես հիմք վերցվել է սնամեջ մարմին, և դրա վրա երկու կողմերից թաղանթ է քաշվել: Թաղանթները պատրաստվել են կենդանիների կաշվից և ձգվել նույն կենդանիների ջլերով:

Ավելի ուշ դրա համար սկսել են օգտագործել պարաններ, իսկ մեր ժամանակներում օգտագործվում են մետաղական ամրացումներ: Միջագետքում հնագետները գտել են հարվածային գործիք, որը թվագրվում է մոտ մ.թ.ա. 6-րդ հազարամյակով, այն պատրաստված է փոքր ցիլինդրների տեսքով: Հարավային Ամերիկայի քարանձավներում հայտնաբերվել են հնագույն գծապատկերներ, որտեղ մարդիկ ձեռքերով խփում են հարվածային գործիքներին շատ նման մի բանի: Թմբուկ պատրաստելու համար մարդիկ օգտագործել են բազմազան նյութեր: Օրինակ՝ հնդկական ցեղերն օգտագործել են ծառն ու դդումը, մայաները կապիկի մաշկն են որպես թաղանթ օգտագործել, որը քաշվել է խոռոչ ունեցող ծառի հատվածի վրա, իսկ ինկերը օգտագործել են լամայի կաշի: Հնում թմբուկը օգտագործվել է որպես ազդանշանային գործիք՝ ծիսական արարողությունների, զինվորական երթերի և տոնական արարողությունների ժամանակ:

Թմբուկային զարկերը ցեղին նախազգուշացնում էին վտանգի մասին, զինվորներին փոխանցում անհրաժեշտ գործողություն կատարելու հրահանգ, ինչպես նաև ռիթմի ձևերի օգնությամբ հաղորդում կարևոր տեղեկություններ: Հետագայում փոքր թմբուկը մեծ կարևորություն է ստացել՝ որպես մարտական գործիք: Հնագույն ժամանակներից հինդուսների և աֆրիկացիների շրջանում թմբկահարության ավանդույթներ են եղել: Շատ ավելի ուշ թմբուկը տարածվել է ամբողջ Եվրոպայում: Թմբուկի փայտիկները անմիջապես չեն ծնվել: Սկզբում ձայներ արձակել են ձեռքերով: Ավելի ուշ սկսել են օգտագործել ծայրապանակներով փայտիկներ: Այն թմբուկային փայտիկները, որոնք մենք բոլորս սովոր ենք տեսնել, հայտնվել են 1963 թվականին:

Այդ ժամանակից ի վեր դրանք սկսել են պատրաստել հավասար քաշի, չափի և երկարության: Թմբուկի զարգացման երկար պատմության ընթացքում ի հայտ են եկել դրա տարբեր տարատեսակներ և ձևեր: Կան բրոնզե, փայտե, ծակոտկեն, փոքր, նաև հսկայական թմբուկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 2 մետրի, ինչպես նաև եղել են տարբեր ձևերի թմբուկներ (օրինակ՝ բատա թմբուկը ավազի ժամացույցի տեսքով է): Հայտնի փոքր թմբուկները կամ տամ-տամերը Եվրոպա են մտել Աֆրիկայից: Բաս թմբուկը նման է մեծ «տակառի»: Այն բաս-հարվածային գործիք է: Ունի մեծ չափեր և ցածր ձայն: Ժամանակին այն շատ է օգտագործվել նվագախմբերում և երթերում: Ժամանակի ընթացքում բաս-թմբուկը սկսել են օգտագործել որպես երաժշտական նվագակցում:

Եթե խոսենք փոքր թմբուկի մասին, ապա նրա նախատիպը պատերազմի թմբուկն է: Այն փոխառվել է արաբներից, որոնք ապրել են Պաղեստինում և Իսպանիայում: Ռազմական երթերում այն դարձել է անփոխարինելի օգնական: Այսօր մեծ և փոքր թմբուկները դարձել են սիմֆոնիկ և փողային նվագախմբերի մասը: Հաճախ թմբուկը լինում է անգամ նվագախմբի մենակատար: Փոքր թմբուկը հնչում է չոր, հստակ և հիանալիորեն ընդգծում է երաժշտության ռիթմը: Մեծ թմբուկի հզոր հնչյունները հիշեցնում են զենքերի կամ կայծակի որոտը: Նվագախմբերի համար ելակետ է հանդիսանում ամենամեծ, ցածր ձայնով բաս-հարվածային թմբուկի ձայնը: Ներկայում թմբուկը բոլոր նվագախմբերի ամենակարևոր գործիքներից մեկն է, այն գրեթե անփոխարինելի է ցանկացած երաժշտության կատարման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթում

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված