Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

«Պուտինը հստակ ասաց, որ գնդակը հայ ժողովրդի դաշտում է․ արցախահայությունը պետք է ոտքի կանգնի»․ Շարմազանով

Զարկերակ

«Կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որը ոչ պաշտոնապես է հրապարակվել եւ որի բովանդակությունն ամերիկյան եւ նիկոլական կողմերը չեն հերքել։ Սեւով սպիտակի վրա գրված է, որ Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, եւ Արցախի տարածքի վրա պետք է տիրապետեն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

 

«Արեւմտյան այդ տարբերակով հայ ժողովրդի 30-ամյա պայքարը, երազանքները, երրորդ հանրապետության բովանդակային հենքը, Արցախի ինքնորոշման իրավունքը զրոյականացվում են։ Նման օրակարգով բանակցությունների մասնակցելը սրբապղծություն է Եռաբլուրի հանդեպ, պետական դավաճանություն։ Սրանք ինքնիշխանությունից են խոսում, դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում։ Ու սա այն մարդն է, որն ասում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ»,-հավելեց նա։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի, Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Իմ ընկալմամբ՝ նա տարբերակում դրեց Հայաստանի իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ՝ հստակ ասելով, որ գնդակը հայ ժողովրդի, արցախահայության դաշտում է։ Արցախահայությունը շատ է ուշացել, բայց պետք է ոտքի կանգնի եւ հստակ գնահատական տա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ