Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Հոկ­տեմ­բե­րի 27-ի շա­րու­նա­կա­բար չբա­ցա­հայտ­ված լի­նե­լը մեզ չի տա­լիս հնա­րա­վո­րու­թյուն, որ մեր երկ­րում ներ­քին հա­մե­րաշ­խու­թյուն կա­ռու­ցենք և կաս­կա­ծամ­տու­թյու­նը հա­նենք մեր երկ­րի ներ­քին կյան­քից: Ուս­տի, օր­վա խորհր­դին հա­մա­հունչ, խնդրում եմ, որ նոր գլխա­վոր դա­տա­խա­զը հե­տև­ո­ղա­կան լի­նի Հոկ­տեմ­բե­րի 27-ի բա­ցա­հայտ­մանն առնչ­վող բո­լոր խնդիր­նե­րի կա­պակ­ցու­թյամբ: Նույ­նիսկ այս պա­հին կա հնա­րա­վո­րու­թյուն՝ Հոկ­տեմ­բե­րի 27-ի ամ­բող­ջա­կան բա­ցա­հայտ­ման հա­մար»,- ինչ եք կար­ծում, ո՞վ է այդ հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կը: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, դա տխրահռ­չակ ԱՆ­ԴՈՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱՆՆ է: Դե ա­րի ու մի հարց­րու, ե­թե հի­մա բա­ցա­հայտ­վեց, դո՞ւ ինչ ես ա­նե­լու, ո՞նց ես բա­ցատ­րե­լու, որ Վազ­գեն Սարգ­սյա­նի ու  Կա­րեն Դե­միր­ճյա­նի մար­մին­նե­րը դեռ չսա­ռած, նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին փո­խանց­վել է ցու­ցակ, ո­րի կազ­մող­նե­րից մե­կը դու է­իր, քո հա­մար պա­հա­ջել է­իր հա­մա­կար­գող նա­խա­րա­րի ցու­ցակ: Եվ ե­թե այդ ցու­ցա­կի մեջ գտնվող Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը չդառ­նար քննու­թյուն տնօ­րի­նող, ար­դյո՞ք այդ ամ­բողջ ցու­ցա­կով չէ­իք ձեր­բա­կալ­վի... Դե բայց ռու­սը լավ ա­սաց­վածք ու­նի. «Наглость - второе счастье!»:

Հոկ­տեմ­բե­րի 27-ի վրա զար­մա­նա­լի­ո­րեն ո­րո­շել է PR-վել և ՏԻԳ­ՐԱՆ Ա­ՎԻ­ՆՅԱ­ՆԸ՝ ող­բեր­գու­թյու­նը գնա­հա­տե­լով նա­խև­ա­ռաջ որ­պես պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րին հասց­ված ու­ղիղ հար­ված: «Հոկ­տեմ­բե­րի 27-ը Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կա­նու­թյան գնդա­կա­հա­րու­թյունն էր` նշա­նա­յին հար­ված՝ զար­գա­ցած ու ու­ժեղ պե­տու­թյան ա­պա­գա­յին»,- գրել է նման ող­բեր­գու­թյուն­նե­րի կրկնու­թյու­նը ա­մե­նօ­րյա գոր­ծով, հան­րա­յին ներ­դաշ­նա­կու­թյամբ, ա­ռողջ ու բա­րե­կե­ցիկ մի­ջա­վայ­րով, ա­մուր ու կա­յա­ցած պե­տու­թյամբ բա­ցա­ռել խոս­տա­ցած քա­ղա­քա­պե­տա­ցու Տի­կոն: Յա՛, ի­րո՞ք... Ախր ձեր ՔՊ-ական կոդ­լը 2018-ին ու­զուր­պաց­րեց իշ­խա­նու­թյու­նը, որ­պես­զի ա­վար­տին հասց­նի այն, ինչ կի­սատ էր մնա­ցել «Հոկ­տեմ­բե­րի 27»-ից հե­տո: Ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նշում է եր­ջան­կա­հի­շա­տակ Ռու­բեն Թով­մա­սյա­նի որ­դին` Ար­թուր Թով­մա­սյա­նը. «1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի, 2008-ի մար­տի 1-ի, 2018-ի ապ­րի­լի 23-ի և 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ի շա­հա­ռու­նե­րը նույնն են: Հոկ­տեմ­բե­րի 27-ի կա­տար­վա­ծը՝ Ազ­գա­յին պե­տու­թյուն ու­նե­նա­լու դեմ ա­հա­բեկ­չու­թյուն էր, և տրա­մա­բա­նա­կան է, որ 1999-ի կրա­կոց­ներն այ­սօր­վան է­ին ուղղ­ված, ա­սել է, թե ու­նենք այն, ինչ ու­նենք այ­սօր՝ կորս­ված Հայ­րե­նիք: Այս ա­մե­նին կա­րող է նա­և ա­վե­լա­նալ նի­կո­լի նա­խընտ­րած խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը, ե­թե, ի­հար­կե, խել­քի չգանք»:

Այժմ ամ­բողջ Ֆեյս­բու­քով և Տե­լեգ­րա­մով շրջա­նառ­վում է «նախ­կին­նե­րի թա­լա­նի» մա­սին զար­մա­նա­լի­ո­րեն բար­բա­ջող ՔՊ-ական­նե­րի լա­փած աստ­ղա­բաշ­խա­կան պար­գև­ավ­ճար­նե­րի ցու­ցա­կը, ո­րի հա­մե­մատ «նախ­կին­նե­րի» օ­րոք ե­ղած չա­րա­շա­հում­ներն ան­մեղ խաղ են թվում: Ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել է ՀՀԿ փոխ­նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ Ա­ՇՈ­ՏՅԱ­ՆԸ. «Դուք բյու­ջեն այն­պես եք լա­փում, որ ձեր եղ­կե­լի ճպճպո­ցը լսվում է ողջ Հա­յաս­տա­նով, իսկ այդ լա­փե­լու ըն­թաց­քում ձեր գար­շա­հոտ բե­րան­նե­րից ծո­րա­ցող լոր­ձը քայ­քա­յում է մի ողջ պե­տու­թյուն: Ուս­տի մի շտա­պեք, շատ շու­տով ձեր կող­մից ի­րա­կա­նաց­վող բյու­ջե­տա­յին թա­լա­նը ա­ռան­ձին քրե­ա­կան գոր­ծեր է դառ­նա­լու»: Ու զար­մա­նա­լի­ո­րեն ի­րենց թրի­քա­հոտ բե­րան­նե­րով ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հա­մար­ձակ­վում են ար­տա­բե­րել Սերժ Սարգ­սյա­նի ա­նու­նը: Ե­րև­ի թե, ՀՀ եր­րորդ նա­խա­գահի սխա­լը սրանց տե­սա­կի հան­դեպ չա­փա­զանց նե­րո­ղա­միտ լի­նելն էր, մինչ­դեռ սրանք ար­ժա­նի է­ին ա­րև­ը մի­այն ճա­ղա­վան­դա­կի հե­տև­ից տես­նել, և բան­տա­յին «բա­լան­դից» բա­ցի ու­րիշ ու­տե­լիք չու­նե­նալ: Իսկ այ­սօր ե­րեկ­վա` պարտ­քով փա­բե­րում գա­րե­ջուր լա­կող­նե­րը դար­ձել են թան­կար­ժեք ա­պա­րանք­նե­րի և ավ­տո­մե­քե­նա­նե­րի տեր, բայց հո­գով նույն բոմժն են մնա­ցել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ