Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՆԻԿՈ՞ԼՆ Է ԱՎԵԼԻ ԹՈՒՐՔ, ԹԵ՞ ԱԼԻԵՎԸ

Վերլուծություն

Այն փաս­տը, որ կա­պի­տու­լյան­տի ան­մի­ջա­կան դրդու­մով և ԱԺ մանր-մունր ՔՊ-ական ու­սա­պար­կի է­լեկտ­րո­նա­յին նա­մա­կով Կոնս­տան­տին Զա­տու­լի­նին հայտն­վեց, որ նա հա­մար­վում է ոչ ցան­կա­լի անձ, վրդով­մուն­քի մեծ ա­լիք ա­ռա­ջաց­րեց և՛ հայ­րե­նի­քում, և՛ սփյուռ­քում: Ընդ ո­րում, հա­յե­րը վրդով­վել է­ին ան­կախ նրա­նից` հա­մակ­րո՞ւմ են Ռու­սաս­տա­նին, թե՞ ընդ­հա­կա­ռա­կը: Քան­զի Զա­տու­լին դար­ձավ «անցան­կա­լի» մի­ա­ժա­մա­նակ և՛ Ադր­բե­ջա­նում, և՛ Հա­յաս­տա­նում: Սա­կայն այդ հան­գա­ման­քից հրա­պա­րա­կավ հրճվել է­ին ո­րոշ պղծա­բա­րո­ներ` օ­րի­նակ կա­պի­տու­լյան­տի ա­ներ­ձագ Հրա­չի­կը և տխրահռ­չակ Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը:

ԹՐՔԱ­ԽԱՌ­ՆԱ­ԾԻՆ­ՆԵ­ՐԻ 1999-Ի ՄԵ­ՏԱՍ­ՏԱԶ­ՆԵ­ՐԸ

Սա­կայն դի­տար­կենք, թե ինչ ֆո­նի վրա է թրքա­խառ­նա­ծին Նի­կո­լը ա­ռաջ տա­նում Էր­դո­ղա­նի և Ա­լի­և­ի թե­լադ­րած խա­ղը: Այն փաս­տը, որ Զա­տու­լի­նի հան­դեպ այդ ստո­րու­թյու­նը ե­ղավ Զա­տու­լի­նի հե­ռուս­տա­ե­լույ­թի դեմ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ նո­տա­յից ան­մի­ջա­պես հե­տո, և հաշ­վի առ­նե­լով, որ Զա­տու­լի­նը ՌԴ-ի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման օ­րեն­քի հե­ղի­նակն է (հե­տև­ա­բար` Էր­դո­ղա­նի աչ­քի գրո­ղը), ինք­նին շատ պեր­ճա­խոս է, և հարց է ծա­գում` Նի­կո՞լն է ա­վե­լի թուրք, թե՞ Ա­լի­ևն ու Էր­դո­ղա­նը: Ի դեպ, անդ­րա­դառ­նա­լով Զա­տու­լի­նի դեմ ա­րա­ծին, ինչ­պես նա­և Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի պնդմա­նը, թե ի­րեն էլ են ան­ցա­կա­լի անձ ճա­նա­չել, Ա­լեն Սի­մո­նյա­նը դա­տո­ղու­թյուն ծա­վա­լեց, թե պետք է ՀՀ մուտքն ար­գել­վի բո­լոր «ման­կուրտ­նե­րին և ա­գենտ­նե­րին»: Հա­մա­ձայն ենք, որ ման­կուրտ­ներն ու ա­գենտ­նե­րը պետք է Հա­յաս­տա­նում տեղ չու­նե­նան, և այդ հար­ցի ար­մա­տա­կան լու­ծումն է հենց Ա­լեն Սի­մո­նյա­նին, նրա շեֆ Նի­կո­լին, ՔՊ-ական ամ­բողջ կոդ­լին ու ցան­կա­լի է` նա­և սրանց ընտ­րա­ժե­խին, Հա­յաս­տա­նից #Sikol ա­նե­լը: Կպրծնենք և՛ ման­կուրտ­նե­րից, և՛ ա­գենտ­նե­րից: Բայց ի­հար­կե, ՔՊ-ի ամ­բողջ վեր­նա­խա­վը նախ պետք է դատ­վի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար...

Սա­կայն այս ա­մենն ու­նի մին­չև 1990-ական­նե­րը տա­նող ար­մատ­ներ: Քա­ղա­քա­գետ Ստե­փան Դա­նի­ե­լյա­նը զու­գա­հեռ­ներ է տա­նում Նի­կո­լի և հրա հո­գև­որ հայ­րիկ ԼՏՊ-ի մի­ջև. «Նի­կո­լը ցան­կա­նում է Տեր-Պետ­րո­սյա­նի խա­ղը կրկնել, այ­սինքն հե­ռա­նալ որ­պես տու­ժող կողմ, ով պայ­քա­րում էր հա­նուն խա­ղա­ղու­թյան:

Ե­թե Տեր-Պետ­րո­սյա­նը ներ­քա­ղա­քա­կան կյանքն էր փոր­ձում ներ­կա­յաց­նել որ­պես Խա­ղա­ղու­թյան ու Պա­տե­րազ­մի ճամ­բար­նե­րի բա­խում ու իր հե­ռա­ցու­մը ներ­կա­յաց­նել որ­պես Խա­ղա­ղու­թյան Ճամ­բա­րի պար­տու­թյուն, ա­պա ինքն ար­դեն այդ ճամ­բար­նե­րի բա­ժա­նու­մը մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ է տե­ղա­փո­խել:

Կա Խա­ղա­ղու­թյան Ճամ­բար և կա Պա­տե­րազ­մի Ճամ­բար, ին­քը փոր­ձել է Հա­յաս­տա­նը տա­նել ա­ռա­ջին ուղ­ղու­թյամբ ու ցան­կա­ցած գնով հաս­նել խա­ղա­ղու­թյան, բայց երկ­րորդ ճամ­բարն ի­րեն ստի­պեց հե­ռա­նալ: Դրա­նով փոր­ձում է իր հե­ռա­ցու­մը դարձ­նել գա­ղա­փա­րա­կան ու սկզբուն­քա­յին դիր­քո­րոշ­ման հե­տև­անք ու հենց ինքն է ար­հես­տա­կա­նո­րեն սրում ի­րա­վի­ճա­կը:

Ին­չև­է, գոր­ծըն­թա­ցը սկսվել է, Նի­կո­լը հե­ռա­նում է, թե­կուզ այդ ձև­ով փոր­ձե­լով իր ապ­րե­լու ի­րա­վուն­քը վաս­տա­կել ու գա­ղա­փա­րա­կա­նաց­նել իր ա­պաշ­նոր­հու­թյու­նը, ե­թե ոչ՝ մեղ­քը»:

Մե՞ղքը` շատ մեղմ է ա­սած: Ճի­վա­ղա­յին ոճ­րա­գոր­ծու­թյու­նը: Ո­րի ար­մատ­նե­րը ձգվում են մին­չև 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճ­րա­գոր­ծու­թյան շա­հա­ռու­նե­րը: Հի­շո՞ւմ եք այս ա­նուն­նե­րը, որ ա­հա­բեկ­չա­կան ակ­տից ան­մի­ջա­պես հե­տո ներ­կա­յաց­վել է­ին մի թղթի կտո­րով ՀՀ նա­խա­գա­հին` բարձր պաշ­տոն­նե­րի նշա­նա­կե­լու ա­ռա­ջար­կով: Անդ­րա­նիկ Քո­չա­րյան, Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյան, Գա­գիկ Ջհան­գի­րյան, Վյա­չես­լավ Հա­րու­թյու­նյան, Վա­հան Շիր­խա­նյան: Ռո­բերտ Քո­չա­րյանն իր գրքում այս­պես է նկա­րագ­րում այդ զզվե­լի դրվա­գը. «Կար­միր գրի­չով այդ թղթի վրա գրված է­ին բո­լոր ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րը: Այս­պի­սի դա­սա­վո­րու­թյուն է­ին մտա­ծել. պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը մնում է իր տե­ղում: Նրա եղ­բայ­րը, որ մեր Ա­ԻՆ-ում էր աշ­խա­տում, դառ­նում է անվ­տան­գու­թյան նա­խա­րար: Ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Շիր­խա­նյանն իր հա­մար ընտ­րել էր վար­չա­պե­տի պաշ­տո­նը: Ի դեպ, Շիր­խա­նյա­նի մա­սին Վազ­գե­նին մի քա­նի ան­գամ ա­սել է­ի. «Չե՞ս տես­նում, որ նա խար­դախ ու բան­սար­կու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հե­տո ցու­ցա­կում դա­տա­խա­զի պաշ­տո­նին Գա­գիկ Ջհան­գի­րյանն էր, իսկ փոխ­վար­չա­պե­տի տե­ղին աչք էր դրել Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը: Մի խոս­քով ար­դեն ա­մեն ինչ մեջ-մեջ է­ին ա­րել:

— Ա­հա, նա­յեք… ե­թե հա­մա­ձայն եք… Էդ դեպ­քում… ոնց որ թե… մենք…

Ու ես պայ­թե­ցի:

— Դուք պար­զա­պես սրի­կա­ներ եք: Դահ­լի­ճում դեռ վաթ­սուն մարդ ու­նեմ, դահ­լի­ճում դի­ակ­նե­րը դեռ չեն սա­ռել, դուք ար­դեն պաշ­տո՞ն եք կի­սում: Ա­նա­սուն­նե՛ր:

Մի խոս­քով, հայ­հո­յե­լով դուրս ա­րե­ցի»:

Ա­ՌԱ­ՋԻՆ «ՍԵՎ ԿԱ­ՐԱ­ՊԸ» ՄՈ՞Տ Է

Apaga-copy 

Հի­շո՞ւմ եք, որ շա­բաթ­ներ ա­ռաջ Ար­մեն Ա­շո­տյա­նը կան­խա­տե­սել էր ֆորս­մա­ժո­րա­յին «սև կա­րապ­նե­րի» հայտ­նու­թյու­նը կա­պի­տու­լյան­տի, կամ Սերժ Սարգ­սյա­նի ա­սած` «Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րի­չի», հա­մար: Ա­ռա­ջին «սև կա­րա­պը» գե­նե­րաց­վեց հենց Զա­տու­լի­նի հան­դեպ քայ­լով: ՌԴ-ում լրատ­վա­դաշ­տում ար­դեն տա­րան­ջա­տում են Նի­կո­լին Հա­յաս­տա­նից, իսկ դա շատ վատ է այդ ճի­վա­ղի հա­մար: Իր ա­րև­ին` «հզոր» հա­կա­ռու­սա­կան քայլ ա­նե­լով, նա անս­պա­սե­լի­ո­րեն ստա­ցավ նա­և ա­րևմ­տա­մետ­նե­րի ար­գա­հա­տան­քը, և այդ քայ­լի առն­չու­թյամբ այ­սօր նույ­նիսկ ԱԺԲ-ական­նե­րը զզվան­քով են ար­տա­հայտ­վում Նի­կո­լի մա­սին: Դե, իսկ Բա­բա­ջա­նյան Ար­մա­նի պես­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը կոտր­ված լու­մա­յի ար­ժեք չու­նի, զի այդ կեր­պար­նե­րից զզվում է հան­րու­թյու­նը:

Ստաց­վեց պա­րա­դոքս` թե­և վիթ­խա­րի աշ­խա­տան­քի շնոր­հիվ Հա­յաս­տա­նում շեշ­տա­կի ա­ճեց­րե­ցին հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, սա­կայն ան­գամ այդ տրա­մադ­րու­թյուն­նե­րի կրող­նե­րը վրդով­ված են ազ­դե­ցիկ հա­յա­մետ ռուս պաշ­տո­նյա­յի հան­դեպ նի­կո­լա­տա­կան­քու­թյու­նից: Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ վի­ճա­կը բա­վա­կա­նին տուր­բու­լենտ է: Հոկ­տեմ­բե­րի 29-ին ԱԺԲ-ն է հան­րա­հա­վաք-երթ ա­նում, ուր ա­ռա­ջին պլան Նի­կո­լի հե­ռաց­ման պա­հանջն է: Հոկ­տեմ­բե­րի 30-ին Ար­ցա­խի ԱԺ կա­րև­ո­րա­գույն նիստն է, և ծրագր­ված է մեծ հան­րա­հա­վաք: Հոկ­տեմ­բե­րի 31-ին կա­պի­տու­լյան­տը գնում է կամ չի գնում Սո­չի: Գու­մա­րած ա­մեն ին­չին` Ա­լի­և­ի և Էր­դո­ղա­նի ան­նա­խա­դեպ ակ­տի­վու­թյու­նը, ՌԴ-ԱՄՆ սրու­մը, Չի­նաս­տա­նում ըն­կեր Սի­ի իշ­խա­նա­կան ուղ­ղա­հա­յա­ցի ան­նա­խա­դեպ ամ­րա­ցու­մը...

Ի դեպ, հե­տաքր­քիր դե­տալ` Հա­յաս­տա­նում ըն­կեր Սի­ի հաղ­թա­նակն ա­ռա­ջի­նը շնոր­հա­վո­րեց Սերժ Սարգ­սյա­նը: Իսկ նրա թի­մը «դան­դաղ շտա­պե­լով» իր գործն է ա­նում ՀՀ ողջ տա­րած­քով մեկ, ինչ­պես նա­և ար­տերկ­րում: Ար­մեն Ա­շո­տյանն ու Հայկ Մա­մի­ջա­նյա­նը ակ­տիվ և ար­դյու­նա­վետ աշ­խա­տում են Բրյու­սե­լում: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը հինգ­շաբ­թի ար­ձա­նագ­րեց. «Մեր բրյու­սե­լյան հան­դի­պում­նե­րի շրջա­նակ­նե­րում այ­սօր աշ­խա­տան­քա­յին քննար­կում ենք ու­նե­ցել Եվ­րո­պա­կան պահ­պա­նո­ղա­կան­նե­րի եւ ռե­ֆոր­միստ­նե­րի խմբի ան­դամ, Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Չար­լի Վեյ­մար­սի հետ:

Նրա հա­յան­պաստ ե­լույթ­նե­րը, այդ թվում՝ վեր­ջերս, մեծ ար­ձա­գանք են ու­նե­ցել նա­եւ Հա­յաս­տա­նում:

Մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տա­րի­նե­րի պատ­մու­թյուն ու­նեն, եւ շատ ու­րախ եմ, որ նա եւս ըն­կա­լում է եւ հաս­կա­նում Ար­ցա­խի հարցն ու կա­րե­ւո­րու­թյու­նը հայ ժո­ղովր­դի հա­մար:

Հայ ժո­ղո­վուր­դը չի կա­րող հրա­ժար­վել Ար­ցա­խից: Այս թե­զը կար­միր թե­լով անց­նում է բրյու­սե­լյան մեր բո­լոր հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում:

Ուս­տի ԵՄ-ի կող­մից ա­ռա­ջարկ­վող կար­գա­վոր­ման տար­բե­րա­կը, ո­րով Ար­ցա­խը պի­տի մնա Ադր­բե­ջա­նին, չի կա­րող ըն­դու­նե­լի լի­նել մեզ հա­մար: Ան­գամ ե­թե Նի­կո­լը իր հա­մա­ձայ­նու­թյու­նը տա»:

Ակ­տի­վա­նում է և «Հայաս­տան» դա­շին­քը, ակ­տի­վա­նում են բո­լո­րը: Քա­ղա­քա­կան բա­րո­մետ­րը մո­տա­լուտ փո­թո­րիկ է ցույց տա­լիս...

Մի­գու­ցե հան­գու­ցա­լու­ծու­մը մո՞տ է: Թե՞ ինչ-որ սա­տա­նա­յու­թյու­նով թրքա­խառ­նա­ծին­ներն այս ան­գամ էլ կպլստան:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ