ՀՔԾ-ում Տիգրան Ուրիխանյանին առնչվող վարույթ կա հարուցված. ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց
Քրեական
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին առնչվող կա հարուցված քրեական վարույթ Հատուկ Քննչական ծառայությունում: Այս մասին անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին «Իրավունքի» հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամլո պատասխանատու Մարինա Օհանջանյանը, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ վարույթի մասին է խոսքը.
-Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չենք հաղորդում: